Սարգսյանը և Հանրապետականը շատերին են խանգարում թե՛ երկրի ներսից, թե՛ դրսից, 2018թ.-ը վկա. Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Տիգրան Մարտիրոսյանը նրան հարցրել է.

«Պարոն Աշոտյան, Սերժ Սարգսյանի և Հանրապետականի վրա հարձակումները նոր թափ են ստացել։ Ինչո՞վ եք դա բացատրում»:

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.

«Նիկոլին, կարծես, հաջողվում է նախընտրական տենդով վարակել որոշ վայ-ընդդիմադիրներին, ինչն արտահայտվում է ձայն կպցնելու և փախցնելու նրանց փնթի արշավով։ Դաշտում իրոք նկատելի է որոշ շրջանակների կողմից ուղղորդված քարոզչությունը ՀՀ երրորդ նախագահի և Հանրապետականի դեմ։ Այդ արշավն իր գարշահոտությամբ բացահայտում է իր տերերին, որոնք թեպետ տարբեր ճամբարներից են, բայց զարմանալի զուգադիպությամբ փորձում են նույն թիրախին խփել։ Նրանց մեջ են և՛ ցայսօր նիկոլամերձ գործիչներ, և՛ այժմ ընդդիմադիր, բայց 2018թ.-ին Նիկոլի համար իրենց մարմինը ողջ երկայնքով ճղող դեմքեր, և՛ առողջ ամբիցիաների անառողջ դրսևորումներով «սկսնակներ»։

Նրանց բոլորին միավորում է նաև մեկ այլ անջնջելի խարան՝ 2018թ.-ին նրանք կա՛մ բացահայտ սատարել են իշխանազավթմանը, կա՛մ հրճվել հոգու խորքում, կա՛մ տոտալ անտարբեր եղել ողբերգություն գուժող այդ աղետի հանդեպ։ Ցավոք, նման կեցվածք որդեգրածների մեջ հանդիպում են նաև իրականում ազնիվ, բայց մոլորված հայրենակիցներ, ովքեր իրենց ապատիան և հիասթափությունը փորձում են պարպել՝ դավադրապաշտական և միստիկ վարկածների գրկում։

Չեմ բացառում, ի դեպ, որ որոշ շրջանակներ նաև դրսի պատվեր են կատարում՝ թողնելով Նիկոլին և սևեռվելով մեր վրա։ Սերժ Սարգսյանն ու Հանրապետականը շատերին են խանգարում թե՛ երկրի ներսից, թե՛ դրսից. 2018թ.-ը վկա։ 2018թ.-ից առ այսօր ոչ մի քաղաքական ուժ այդքան չի տուժել, չի հալածվել, չի դիմակայել նիկոլական ռեժիմին, քան Հանրապետականը։ Կարկուտ տեսածը անձրևից չի վախենա, բայց քամի ցանողները պիտի պատրաստ լինեն փոթորիկ հնձել»։

դիտվել է 665 անգամ
Լրահոս
Օրենքի ընդունումից հետո անցել է 7-8 ամիս. արդյո՞ք վթարից հետո ազատվում է ճանապարհը. քաղաքագետ Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարը այցելել է Նախիջևան Հարցաքննություններ՝ Գերագույն հոգևոր խորհրդի նիստը տապալելու նպատակով. Մելիքյան (video) Ծեծկռտուք Փարաքարում. բենզալցակայանի վրա հարձակում են գործել Լարված իրավիճակ ավագանու նիստում․ «Մյուս անգամ սահմաններ չանցնե՛ք, թե չէ» (video) Երևանը հրաժարվել է Արցախից բռնի տեղահանվածներին ՌԴ–ի մարդասիրական օգնությունից. աղբյուր Բաքուն ներխուժել է Գեղարքունիքի ուղղությամբ, սրանք մի օրակարգ ունեն․ ակցիա Կառավարության մոտ (video) Վեճ Մեսրոպ Մանուկյանի և Ավինյանի միջև․ «Դուք չե՛ք որոշում, լռե՛ք, խոսքից զրկվեցիք» (video) «Դե լսե՛ք՝ ինչ աստիճանի են սրանք ժողովրդին անասունի տեղ դնում»․ Էդգար Էլբակյան (video) Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութի կենտրոնին. կան զոհեր ու վիրավորներ Թրամփը հայտնել է իրանական 28 ականադիր նավ խոցելու մասին Բահյրենն Իրանի համար լրտեսության կասկածանքով 4 մարդ է ձերբակալել Ռիսկ չեք անու՞մ․ Կոնկրետ անուն ասեք՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարողների․ հարց՝ Փաշինյանին (video) Դրոնները հարվածել են Քուվեյթի միջազգային օդանավակայանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ԵԽ-ի 36 պատգամավորներ Կալասից պահանջել են Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականության վերագնահատում Բյուրեղավանում ավտովերանորոգման կետում աշխատանքներ կատարելիս պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայում Իրանի դեսպանը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է արել ապահովել տարածաշրջանի անվտանգnւթյունը Հպարտանալ ուժով պարտադրված քայլով․․․ Իրական Հայաստանը․ Արթուր Խաչատրյան «Ա՛յ համբա՛լ, մահվան ավտոբուսդ նստիր ու գնա՛...»․ մանկավարժը պոռթկաց (video) «Կամ ասում ես՝ ովքեր են գործակալները, կա՛մ էդ թուղթը մտցնում եք ձեր բերանը»․ Անժելա Թովմասյան (video) 2026 թվականի փետրվարը շատ տաք էր և տեղումնառատ Հայաստանի համար Իսրայելը հարվածել է Իրանի «Թալեգան» միջուկային օբյեկտին Red Store-ից գնումներ կատարելիս մաքսիմալ զգոն եղեք. ձեզ խաբում են. Արամ Գևորգյան Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական են հրավիրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am