«Կոլեկտիվ Արևմուտքը» պարտություն է կրում Ուկրաինայում և, որպես հատուցում, ուզում է ռևանշի հասնել Վրաստանում

Երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ իր երկիրը սառեցնում է ԵՄ-ի հետ բանակցությունները:

«Մենք որոշեցինք Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցն օրակարգ չդնել մինչև 2028 թվականի վերջը։ Նաև, մինչև 2028 թվականի վերջ, մենք հրաժարվում ենք ԵՄ բյուջետային ցանկացած դրամաշնորհից»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, Կոբախիձեն նշեց, որ 2028 թվականի վերջին Վրաստանը տնտեսական տեսակետից պատրաստ կլինի սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, որպեսզի դա տեղի ունենա մինչև 2030 թվականը:

Այս փուլում, նշեց Վրաստանի վարչապետը, ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկը օգտագործվում է որպես երկրին շանտաժի ենթարկելու գործիք, ինչն անընդունելի է։ Նա նաև հայտարարեց, որ «կտրականապես անընդունելի է Եվրամիությանն ինտեգրումը որպես ողորմություն դիտելը»։

Կառավարության ծրագիրը, որը Կոբախիձեն ներկայացրել է խորհրդարան, կոչվում էր «Միայն խաղաղությամբ, արժանապատվությամբ և բարգավաճմամբ՝ Եվրոպայում»։

Իր ծրագրում Կոբախիձեն այս որոշումը հետևյալ կերպ է բացատրել (ներկայացնենք նրա ելույթի ամբողջական հատվածը՝ կապված ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման հետ).

«Մեր նախընտրական կարգախոսն էր՝ «Միայն խաղաղությամբ, արժանապատվությունով և բարգավաճմամբ՝ դեպի Եվրոպա»

Մեր նպատակն է. արժանապատվորեն պաշտպանել մեր երկրի շահերը, այդ թվում՝ արժանապատվորեն հասնել Եվրամիությանն անդամակցությանը, ինչպես նաև՝ բարելավել մեր երկրի բարեկեցությունը։ Արժանապատվությունն առաջին և գլխավոր երաշխիքն է, որ մենք պաշտպանելու ենք մեր ազգային շահերը։ Մեր խնդիրն է, ինչպես բխում է մեր կարգախոսից և կառավարության ծրագրից, շարժվել դեպի Եվրամիություն։ Մեր նպատակը, Եվրամիությանն անդամակցությունն է մինչև 2030 թվականը։ ԵՄ-ն ունի իր պայմանները, և մենք պետք է դրանք հաշվի առնենք սկզբից մինչև վերջ։ Բնականաբար, մենք պատրաստ ենք ընդունել բոլոր այն պայմանները, որոնք չեն հակասում մեր երկրի ազգային շահերին, և այստեղ է արժանապատվության հետ կապված գիծը։ ԵՄ-ն նույնպես պետք է ապացուցի, որ հարգում է մեր արժանապատվությունը:

Երբ մենք խոսում ենք դեպի Եվրոպա խաղաղ ճանապարհով շարժվելու մասին, ԵՄ-ն պետք է ցույց տա, որ իր համար սկզբունքորեն կարևոր է, որ մենք խաղաղությամբ շարժվենք դեպի իրեն։ Երբ խոսքը դեպի Եվրոպա արժանապատվորեն շարժվելու մասին է, կարևոր է, որ ԵՄ-ն պաշտպանի մեր ազգային շահերն ու ավանդական արժեքները։ Երբ մենք խոսում ենք բարեկեցությամբ Եվրոպա տեղափոխվելու մասին, որոշ մարդիկ փորձում են մոլորության մեջ գցել հասարակությանը` նշելով, թե նախ պետք է դառնալ ԵՄ անդամ, այնուհետև կարող ես հասնել բարգավաճման: Իրականում, դա հակառակն է՝ նախ պետք է հասնել բարեկեցության որոշակի մակարդակի, և միայն դրանից հետո կընդունվես ԵՄ: Այստեղ էլ ԵՄ-ն պետք է ցույց տա, որ մեր երկրի տնտեսական զարգացումը և բնակչության բարեկեցության բարելավումը արժեքավոր և սկզբունքորեն կարևոր են իր համար»։

Վրաց և արևմտյան փորձագետների կարծիքով, Կոբախիձեի ակնարները կապված էին այն հանգամանքով, որ 2028-ին ԵՄ-ում իշխանության կգան նոր քաղաքական ուժեր, որոնք համահունչ կլինեն հին արևմտյան արժեքներին և դրանից հետո միայն հնարավոր կլինի Վրաստանին անդամակցել ԵՄ-ին:

Բացի այդ, նշում են փորձագետները, ռուս-ուկրաինական պատերազմն ավարտված կլինի, վերականգնված կլինեն Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերությունները, և Վրաստանի՝ դեպի Եվրոպա քայլերը «ուկրաինական զարգացումներին» չեն նմանվի:

Պետք է նշել, որ ներկայիս Վրաստանի իշխանությունների այս ռազմավարությունը դրական է ընդունվում վրաց հանրության մեծ մասի կողմից, որտեղ պատրաստ չեն գենդերային հավասարության արժեքները ներմուծել երկրի արժեքների մեջ, իսկ արտաքին ոլորտում հայտնվեն Ուկրաինայի հետ պատերազմի մեջ՝ ընդդեմ Ռուսաստանի :

Ռուս-ուկրաինական պատերազմն էապես ազդեց մարդկանց գիտակցության վրա, իսկ արևմտյան լիդերների հիստերիկ արձագանքները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Եվրոպայում Վրաստանը դիտարկում են, ոչ այնքան որպես լիիրավ անդամի թեկնածու, որքան՝ մանրադրամ, որը պիտի օգտագործվի Մոսկվայի դեմ:

Վրաց հանրությունը այդ դերի մեջ հայտնվեց 2008-ին և դրանից ոչ թե շահեց, այլ՝ կորցրեց:

Իսկ ուկրաինական փորձը ցույց տվեց, որ Արևմուտքի իրական նպատակը Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին պատերազմի անցկացումն է:

Այսօր, նույնիսկ նրանք ցինիկաբար պահանջում են արդեն Զելենսկուց, որ նա զորակոչի տարեթիվը 25-ից իջեցնի մինջև 18-ի:

Այսինքն՝ շարունակի ցեղասպանել երիտասարդ ուկրաինացիներին, հանուն Արևմուտքի, որն ունի նպատակ. պայքարել Մոսկվայի դեմ, սակայն ոչ իր ձեռքերով:

Վրաց ժողովուրդը չի ուզում այդ նվաստացուցիչ դերում հայտնվել, այդ իսկ պատճառով էլ Արևմուտքը ցանկանում է իր հերթական «գունավոր հեղափոխության» միջոցով փոխել իշխանությունը, որպեսզի Վրաստանից «երկրորդ ճակատ» բացվի ընդդեմ Ռուսաստանի:

Բնականաբար, Արևմուտքը իր զինվորներին չի ուղարկի ռազմաճակատ, չէ՞ որ դրա համար նախատեսված է օգտագործել ուկրաինացիներին և վրացիներին:

Իսկ վերջիններս դիմադրում են, այդ իսկ պատճառով էլ Թբիլիսիի փողոցներում այսօր Արևմուտքը զինված բախումներ է հրահրում, որ հասնի իշխանափոխության և կյանքի կոչի իր ծրագրերը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 380 անգամ
Լրահոս
Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին Գերմանիայի շուրջ հազար կայարանում սխալմամբ տարհանում է հայտարարվել Արտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ Իրաքի վարչապետը առաջարկել է ինտեգրել տարածաշրջանի էներգետիկ և տրանսպորտային ցանցերը Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել. Կարապետյան Վայոց ձորի մարզում «RENAULT»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ կա վիրшվոր Լոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ Հինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն Սամվել Կարապետյանի նվերը գյումրեցիներին․ Քըրք Քըրքորյանի փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է․ Նարեկ Կարապետյան Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել դեռևս ուսանողական երթի մեկնարկից առաջ Ավստրալիայի առողջապահության նախկին նախարար Գրեգ Հանթը միացել է ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանի նախընտրական միջազգային խորհրդատվական խորհրդին 2 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավը պայթել է Հորմուզի նեղուցում Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին Եզրաս արքեպիսկոպոսն օծել է Իվանովոյի նոր հայկական եկեղեցու խորանը Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին» Շուշիի կորուստն ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրների վազքի փառատոնով․ Տիգրան Քոչարյան Պուտինն «ուրախություն և երջանկություն» է զգում ԱՄՆ-ի աջակցության պատճառով․ Զելենսկի Լոռու մարզպետարանի էջն օգտագործվել է ՔՊ թեկնածուի օգտին. «Անկախ դիտորդը» դիմել է ԿԸՀ և ՏԸՀ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am