Armlur.am-ը գրում է․ Դպրոցներում երեխաների առեղծվածային մահվան դեպքերը շարունակում են խիստ մտահոգությունների տեղիք տալ։ Ինչ հանգամանքներում են երեխաները մահանում, եթե, ըստ ծնողների, չունեն որեւէ առողջական խնդիր: Հոկտեմբերի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի դպրոցից երեխայի դի է տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն: Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում վոլեյբոլ խաղալու ժամանակ իրեն վատ է զգացել, ու մինչ շտապօգնության ժամանումը, հանկարծամահ է եղել: Մահացածը 15-ամյա Դավիթ Ռաֆայելյանն է: Դեպքի առթիվ կրկին քրեական վարույթ է նախաձեռնվել։ Վարույթի շրջանակներում կատարվել են դեպքի վայրի, դիակի արտաքին զննումներ, որոնց արդյունքում մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել: Հարցաքննվել են Նոր Երզնկա գյուղի դպրոցի տնօրինության և ուսուցչական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև մահացած երեխայի համադասարանցիները։ Armlur.am-ը կատարվածի մասին զրուցել է դպրոցի տնօրեն Երազիկ Մեսրոպյանի հետ, ով արդեն իսկ հարցաքննվել է։ Ինչ կպարզի քննությունը՝ ցույց կտա ժամանակը, փաստ է մեկ բան՝ երեխաները դպրոցում առեղծվածային պայմաններում մահանում են: Ըստ նախնական վարկածի՝ երեխայի մոտ հայտնաբերվել է սրտի հետ կապված խնդիր, ինչից էլ սիրտը կանգ է առել: Սա, կրկնում ենք, դեռևս իրավապահների մոտ առկա նախնական վարկածն է:
Դեկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը