Oragir.News-ը գրել էր, որ գիշերը օդանավակայանում ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ գործարար Խաչատուր Բալասանյանը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նրան ձերբակալել են Բալասանյանների ընտանիքին պատկանող «Սև Բերդ» ամրոցի շրջակա հողամասը սեփականաշնորհելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Նշենք որ «Սև Բերդ» ամրոցի հետ կապված քրգործը տևական ժամանակ է՝ քննվում էր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։
Նշենք նաև, որ Բալասանյանների ընտանիքը իշխանության թիրախում է հայտնվել դեռ անցած տարվա դեկտեմբերից, երբ Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինքը» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խզեցին 2021 թվականին ստորագրված հուշագիրը, որին անմիջապես հաջորդեց Սամվել Բալասանյանի ավագ որդուն` Միսակ Բալասանյանը Իրաքում Հայաստանի դեսպանի պաշտոնից հետ կանչելը։
Իշխանության թիրախում հայտնվելուց հետո Բալասանյան ընտանիքը վաճառել է Գյումրիի բիզնեսները։
Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը բուժման նպատակով գտնվում է Միացյալ նահանգներում։
Ըստ շրջանառվող լուրերի՝ Բալասանյանի որդիները Միացյալ Նահանգներում և Չինաստանում են զբաղվում բիզնեսով։
Մայիսի 13-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Մայիսի 13-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 13-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Մայիսի 12-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 12-ին` ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Թևանյանը
Մայիսի 12-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մայիսի 12-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Մայիսի 8-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Մայիսի 8-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 8-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը