Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին ու ընտանիքի անդամներին հոկտեմբերի 15-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց գույքի նկատմամբ իրականացվել է ուսումնասիրություն, հետևաբար հրավիրում են գործի նյութերին ծանոթանալու, հայտնում է Հետք-ը:
Սարգիս Ղարաքեշիշյանից բացի դատախազություն են հրավիրվել կինը՝ Անահիտ Մկրտչյանը, զավակները՝ Ռիմա, Դավիթ և Արման Ղարաքեշիշյանները, հարսը՝ Քրիստինե Մելիքսեթյանը:
Նշենք, որ այս փուլում դատախազությունը տեղեկություններ չի հրապարակում, թե նրանցից ինչ գույք է ցանկանում բռնագանձել: Պատճառաբանությունն այն է, որ վերջիններս ապացույցներ, դիրքորոշում ներկայացնելու իրավունք ունեն, ինչը կարող է փոփոխություն առաջացնել բռնագանձման ենթակա ենթադրյալ ապօրինի գույքի ցանկում:
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Գևորգ Ստեփանյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը