ՀՀ-ն Սյունիքի հանդեպ իր ինքնիշխանության աստիճանն ավելի է իջեցնում, քան Աբխազիան է Վրաստանի համար. Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է.

«Հանձնում են ...

ՀՀ ԱԳ փոխնախարարն ԱԺ-ում հայտարարել է, որ դիտարկում են Հայաստանով անցնող ճանապարհների անվտանգությունը մասնավոր կազմակերպությանը հանձնելու հնարավորությունը:
Ինչ է դա նշանակում:
Դա շատ պարզ բան է նշանակում, ՀՀ-ն նման փաստաթուղթ ստորագրելով, պաշտոնապես ճանաչում է այն փաստը, որ իր տարածքում անկարող է անվտանգություն ապահովել և այդ պարտականությունը հանձնում է մասնավոր կազմակերպությանը, որն ավելի վստահելի է, քան ՀՀ անվտանգության մարմինները:
Իրականում, դա Հայաստանի սուվերենության աստիճանի իջեցում է: Եթե ՀՀ-ն ճանաչում է իր տարածքում անվտանգություն ապահովելու իր անկարողությունն, իր սուվերեն իրավունքը զիջում է ոմն մասնավոր ընկերությանն, ապա դա նշանակում է, որ, հաջորդ քայլով, դա հիմք կհանդիսանա, որ ՀՀ այդ տարածքի վրա վերահսկողություն սահմանելու հայտ ներկայացնեն այլ մասնավոր ընկերություններ, որոնց ակցիաները կարող են բորսաներում գնել անհայտ, կամ հայտնի ծագման անձինք, որպես հիմք ունենալով ՀՀ-ի կողմից իր անկարողության պաշտոնապես ճանաչումը:
Նաև, լավ դիվանագիտություն վարելով, օրինակ՝ Ադրբեջանը, կամ մի որևէ երրորդ երկիր, կարող է հարց բարձրացնել, որ եթե Հայաստանն անկարող է իր մի հատվածում անվտանգություն ապահովել, և այդ փաստը պաշտոնապես ճանաչում է, ապա ինչ երաշխիք կա, որ իր մյուս հատվածներում կարող է նման գործառույթ իրականացնել և մյուս հատվածներում նույնպես միջազգային մասնավոր ընկերություններ չպետք է անվտանգություն ապահովեն: Սկզբունքն հետևյալն է. կամ կարող ես ընդհանրապես, կամ, անկարող ես, առհասարակ:
Եվ նման քայլ անում է մի կառավարություն, որը խոսոմ էր իր սուվերենության մասին: Սակայն, սա ընդամենը սկիզբն է, մեծ պայքար է սպասվում արտաքին խաղացողների միջև, թե ում կազմակերպությունը պետք է Հայաստանում անվտանգություն ապահովի: Սա նաև կարող է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների միջև ռազմական գործողությունների սկիզբ հանդիսանալ, սակայն, նման զարգացումը դեռ մի կողմ դնենք, դրա մասին դեռ մոտ ժամանակները կմտածենք՝ կամ՝ կդիտենք:
Հ.Գ. Երկար ժամանակ Վրաստանն ու Ռուսաստանը Շվեյցարիայում բանակցություններ էին վարում Աբխազիայով անցնող ճանապարհը նման եղանակով բացելու շուրջ և քննարկվում էր նման գործառույթներ ընձեռնել մի որևէ շվեյցարական մասնավոր ընկերությանը: Վրաստանը հրաժարվել է նման հնարավորությունից, համարելով, որ այդ դեպքում ինքը պաշտոնապես կճանաչեր Աբխազիան որպես վիճելի տարածք, այն դեպքում, երբ Աբխազիայի վրա որևէ վերահսկողություն չունի, իսկ մի քանի երկիր ճանաչել է Աբխազիայի անկախությունը:
Փաստորեն, Հայաստանը Սյունիքի հանդեպ իր ինքնիշխանության աստիճանն ավելի է իջեցնում, քան Աբխազիան է Վրաստանի համար:
Մյուս օրինակ Սուեզի ջրանցքն է, որի համար եղան պատերազմներ ու բազմաթիվ զոհեր, մինչև որ Եգիպտոսը կարողացավ իր տարածքի վրա վերահսկողություն ապահովել»:

դիտվել է 379 անգամ
Լրահոս
Փաշինյանը 80%-ով բավարարել է Ալիևին, մնացել է 20%-ը․ Գառնիկ Դանիելյան (video) #ՈՒՂԻՂ․ Բաքվում թրքասեր Ռիչարդ Մուրը տարածաշրջանում մեծ պայթյուն է նախապատրաստում․ Նահապետյան (video) Տակա՛նք, 250 տանկ ես թվել թուրքին, 4 ՀՕՊ համակարգ ես տվել թուրքին․ Վոլոդյա Հովհաննիսյանը պոռթկաց (video) Շուկայում Արտաշի հարևանների լսածի հիման վրա մեղադրանք եք հարուցել․․․ Հրայր Թովմասյան (video) Կշնորհավորի՞ արդյոք Փաշինյանն իրեն ընտրած տրանսգենդերին․ մի «գեղեցկուհու» պատմություն «Նարեկ Մալյանն ազատ կարձակվի… Բա՛ստա, ամիկո միո» Սա անգործության ու ոչ պրոֆեսիոնալ «աշխատանքի» հետևանք է Ինչի՞ համար է «ներողություն» խնդրում Փաշինյանը հանրությունից. իսկ փարիսեության սահմաններ նա ունի՞ Ինչո՞ւ Սեժուրնեն Երևանում «հիշեց» Ռուսաստանին. Սուրենյանց Փաշինյանի խայտառակ հայտարարությունը Վրաստանում (video) ՔՊ-ում ասում են՝ ոչինչ, որ երկիր է կործանվում, կարևորը հիփոթեքը փակենք․ Բագրատ Սրբազան (video) Խոշոր վթար «Գայի պոստի» մոտ. վիրավnրների մեջ կան դերասան ու տիկտոկեր Եկեք Գյումրի, փողոցում ցանկացած մեկից հարցրեք՝ ո՞վ է Անդրանիկ Քոչարյանը, իրենք ձեզ կասեն. Միքայել սրբազան #ՈՒՂԻՂ․ Սրբազանն ԱԺ-ում ի՞նչ է խոսել ընդդիմադիրների հետ․ փակագծերը բացում է Գառնիկ Դանիելյանը (video) Երևանից Մոսկվա թռչող «Աերոֆլոտ»-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում Հեղափոխական Անոների տարբերությունը Պատերազմ անցածների նկատմամբ հետապնդումը շարունակվում է․․․ Սեյրան Օհանյան (video) Ի՞նչ նոր դավադրություն է Փարիզը պատրաստել Հայաստանի դեմ Շիրակի մարզպետը ինքնախաբեությամբ է զբաղված, թե՞..... Մի կողմից Անահիտ Աստվածուհու պատմական քանդակով են հանրությանը էշացնում, մյուս կողմից՝ իրական Հայաստանը պատմականին են դեմ տալիս. Հովհաննես Իշխանյան Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր Կարդացի սույն թերուսի գրառումը... Նիկոլ-Բլինքեն սարսափելի հեռախոսազրույց․ հանձնում են Սյունիքը․․․ (video) Սեյրան Օհանյանը համապատասխան տեղն ուղարկեց Սուրեն Պետրոսյանին (video) ԱՄՆ գործարարի կնոջ առևանգման գործով կալանավորվածներից ոսկեպարցի Արկադի Պապյանը հացադուլ է անում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am