Ինչի՞ համար է «ներողություն» խնդրում Փաշինյանը հանրությունից. իսկ փարիսեության սահմաններ նա ունի՞

Նիկոլ Փաշինյանը հերթական բարոյախրատական խոսքով է հանդես եկել՝ նշելով բառացի հետևյալը. «Հայեցակարգային երկընտրանքը, որ այսօր քննարկվում է մեր երկրում, հետեւյալն է. ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետությունը՝ ֆորպոստ, հենման կետ, տարածքով ավելի մեծ պետություն ունենալու համա՞ր (Պատմական Հայաստանի հայեցակարգ), թե մեխանիզմ՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքում սեփական քաղաքացիների բարեկեցությունը ապահովելու համար (Իրական Հայաստանի հայեցակարգ), այն ընկալմամբ, որ բարեկեցության անբաժանելի տարրերն են լավ ապրուստը, ազատությունը, արդարությունը, անվտանգությունը: Համոզմունքս այն է, որ մեր ժողովուրդը շատ վաղուց է կատարել իր ընտրությունը՝ հօգուտ Իրական Հայաստանի: Բայց մենք՝ տարբեր ժամանակներում կառավարողներս, նրան չենք լսել, այլ ըստ էության մեր ժողովրդին պարտադրել ենք ապրել «պատմական ցիկլի» մեջ:
Հենց սրա համար է, որ պետք է ներողություն խնդրենք մեր ժողովրդից ու ես խնդրում եմ իմ բաժին ներողությունը»:

Առաջին հայացքից նրա այս գրառումը այն մասին է, որ ինքը՝Փաշինյանը միակն է, ով հոգում է Հայաստանի հանրապետության և նրա քաղաքացիների մասին, իսկ մյուսները, ՀՀ-ն դիտարկում են, որպես տարածք, հենք՝ նոր տարածքների ձեռքբերման համար:

Թե ինչու է Փաշինյանը փորձում նման արհեստական դիսկուրս սկսել հասկանալի է:

Նա ձախողել է իր կառավարումը, կործանել է Արցախը և, որպեսզի այս ամենը նա ներկայացնի որպես «ձեռքբերում», փորձում է պատմական մանիպուլյացիայի միջոցով իրեն ներկայացնել, որպես «իրատես», իսկ մնացածներին՝ «ռոմանտիկ-արկածախնդիրներ»:

Միայն այսպիսի դասակարգման դեպքում նրա հանցանքները կարող են «մեղմացուցիչ» հանգամանք ունենալ:

Սակայն, որպեսզի փորձենք ավելի լուրջ վերլուծել նրա խոսքը, սկսենք նրանից, թե ինչ է ուզում ասել իր մեսիջով:

Առաջին

Ըստ նրա, 88-ի ողջ ղարաբաղյան շարժումը... արկածախնդիրների շարժում էր: Եվ մարդիկ, 88-ին մոլորված էին, որ պահանջում եին Արցախը անկախացնել Ադրբեջանից:

Երկրորդ

90-ականների առաջին ղարաբաղյան պատերազմը անիմաստ էր, ըստ Նիկոլ Փաշինյանի, և ուրեմն՝ այդ պատերազմում հաղթանակը նույնպես արժեք չուներ: Քանզի, ըստ նրա, ստացվում է, որ հայերը պատերազմում էին «օտար տարածքների համար»:

Իսկ դա նշանակում է, որ այդ պատերազմում զոհվածներն էլ անիմաստ զոհվեցին, քանի որ նրանք պատերազմում էին «օտար տարածքների համար»:

Երրորդ

Եթե ճիշտ է Փաշինյանը, ապա 90-ականներից սկսած, հայերը հանցագործություն են կատարել Ադրբեջանի նկատմամբ, քանի որ իրենց տարածքները «բռնազավթել են» ավելի քան 25 տարի: Իսկ դա նշանակում է, որ այդ հանցանքների համար, պիտի «պատժվեն և հատուցումներ տան Ադրբեջանին»:

Իսկ եթե ժողովուրդը վաղուց էր կատարել ընտրություն, ի օգուտ «իրական Հայաստանի», նշանակում է՝ ՀՀ-ի վերնախավերը հանցանք են կատարել, ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի ժողովրդի առջև:

Բայց քանի որ «իրական Հայաստանից» շեղվել էր նաև, ինքը՝ Փաշինյանը, իր «Արցախը Հայաստան է և վերջ» եզրույթով, ապա չի պահանջում նախկինների դատավարություն, որպեսզի ինքն էլ պատժի չենթարկվի:

Ի՞նչ է նշանակում Փաշինյանի այս մեսիջը

Իրականում Փաշինյանը գիտի, որ պատմական հանցանքներ է կատարել և պիտի ինչ որ կերպ հիմնավորի, թե ինչու է այդպես ստացվել: Իսկ որպեսզի «տակից դուրս գա», նա փաստացի փորձում է «սխալ հանել» ողջ 3-րդ հանրապետության պատմությունը, ղարաբաղյան շարժումը, ղարաբաղյան պատերազմի հաղթանակը և նրա նշանակությունը:

Սկսենք նրա այն թեզից, թե ինքը՝ Փաշինյանն է միայն «իրական Հայաստանի» կողմնակից, իսկ մյուսները երազում են միայն «պատմական Հայաստանի» մասին:

Իրականում, այս դիսկուրսն ավարտվել էր դեռ 90-ականներին սկզբին, և բոլորիս համար պարզ էր, որ հայ ժողովուրդի հայրենիքը ՀՀ-ն էր: Իսկ ինչ վերաբերվում էր Արցախին, ապա դա ոչ թե պահանջատիրական շարժում էր, այլ՝ ազգային ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքար, որը 90-ականներին ավարտվեց հայերի հաղթանակով: Իսկ 2007-ին, Մադրիդում, այդ հաղթանակը ամրագրվեց նաև թղթի վրա «Մադրիդյան սկզբունքների» տեսքով:

Փաստացի միջազգային հանրությունը 1991-ին ճանաչել էր ՀՀ-ն որպես անկախ պետություն, իսկ 2007-ից սկսած, պատրաստ էր ճանաչել Արցախի անկախությունը, որպես երկրորդ հանրապետություն, պայմանով, որ ԼՂԻՄ-ից դուրս մյուս տարածքները հանձվեին Ադրբեջանին:

Ի դեպ, մինչ այսօր Թուրքիային չէր հաջողվել Հյուսիսային Կիպրոսի անկախությունը ճանաչել տալ Աշխարհին: Իսկ այդ կոնֆլիկտից անցել է արդեն մոտ 60 տարի:

Մինչդեռ ղարաբաղյան կոնֆլիկտի պատմությունը 30 տարի էր, սակայն հայկական դիվանագիտությանը հաջողվել էր հասնել հաջողության:

Փաշինյանի այն միտքը, թե հայերը պատմական Հայրենիքի տրամաբանությամբ են ապրում, նույնպես մանիպուլյացիա է:

Իհարկե, հայերի սրտում կան պատմական Հայերինիքի մասին հիշողությունները, սակայն բոլորն են հասկանում, որ ժամանակակից Աշխարհում, տարածքը պատկանում է նրան, ով այդ տարածքի վրա ապրում է:

Իսկ դա նշանակում է, որ հայերը սկսած 90-ականներից, ունեին երկու Հայերինքներ. ՀՀ-ն և Արցախի Հանրապետությունը: Ոչ ոք չէր պահանջում Թուրքիայից Վանը, կամ Ադրբեջանից՝ Նախիջևանը:

Իսկ Արցախի շուրջ բանակցությունները լավատեսություն էին հաղորդում այն առումով, որ միջազգային հանրությունը ընդունում էր արցախցիների անկախ ապրելու իրավունքը, պայմանով, որ Ադրբեջանը պիտի հետ ստանար նաև իր տարածքները՝ ԼՂԻՄ-ից դուրս:

Այդ իսկ պատճառով, Փաշինյանի այն ճամարտակությունը, թե իբր ինքը միակ իրատեսն է, իսկ մյուսները գիշեր-ցերեկ Վանի և Բիթլիսի վերադարձի մասին են մտածում, ցինիզմի և լկտի ստի ամենացայտուն դրսևորումներից է:

Ավելին, ժամանակակից Աշխարհում, եթե երկու ժողովուրդների միջև լինում է վեճ, ապա դրա լավագույն լուծումն է համարվում, փոխզիջումը, որպեսզի երկու կողմերի ծայրահեղ մտածողների դերը չեզոքացվի:

Օրինակ, եթե Թուրքիայի և Հունաստանի միջև կային տարածքային վեճեր, ապա այդ վեճը տեղափոխվելով Կիպրոսի տարածք, գրեթե վերացնում էր փոխադարձ տարածքային պահանջների հարցը բուն Թուրքիայի և Հունաստանի մասով:

Այսինքն, երբ թուրք և հույն ծայրահեղ ազգայնականները տեսնում էին, որ նույնիսկ Կիպրոսի հարցում դեռ համաձայնություն չկա, վերանում էր նաև նրանց վիճելու առարկան արդեն Թուրքիայի և Հունաստանի տարածքների մասով:

Եթե հայերն ու ադրբեջանցիները ունեն իրենց պատմական Հայերինքների մասին տարբեր պատկերացումներ, ապա Արցախի շուրջ փոխզիջումային բանաձևը էապես կթուլացներ ծայրահեղական հայերի և ադրբեջանցիների դերը իրենց երկրներում:

Մինչդեռ, երբ Արցախը առանց փոխզիջման Փաշինյանը հանձնեց Ադրբեջանին, հանուն իր արևմտյան պատվիրատուների շահերի, նա ակամայից կտրուկ մեծացրեց Ադրբեջանում ծայրահեղ ուժերի դիրքերը, անկախ նրանից, թե այդ երկրում ով է լինելու ղեկավարը: Քանի որ Փաշինյանի այս քայլը, հակառակ կողմը ընկալել է , որպես թուլություն, ինչը նշանակում է, որ փորձելու է Հայաստանի հաշվին կերտել իր «պատմական Հայրենիքը»՝ ի դեմս «Արևմտյան Ադրբեջանի»:

Եթե Փաշինյանին թվում է, թե նա, միայնակ թողնելով Հայաստանը, կկարողանա կանխել Ադրբեջանի այս նպատակը, չարաչար սխալվում է:

Ընդորում, դա այնքան տրամաբանական է և հասկանալի, որ հանրության մեծ մասը կասկածում է, իսկ արդյո՞ք Փաշինյանի գլխավոր նպատակը Հայաստանի պաշտպանությունն է:

Նա, իհարկե, կկարողանա հանրության մոտ 10 տոկոսին մանիպուլացնել իր խաբեությամբ, սակայն հանրության 90 տոկոսն արդեն հասկացել է, որ գործ ունի պարտված և խաբեբա գործչի հետ, ով փրփուրներից կախվելով, փորձում է նոր գաղափարներ մոգոնել, որպեսզի իր պատմական հանցագորոծությունը փոքր-ինչ մեղմվի:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հ.Գ. Հետաքրքիր է, իսկ ղարաբաղյան շարժման անդամները, պետական, հանրային և քաղաքական գործիչները չեն ուզո՞ւմ անրադառնալ այս հարցին: Թե՞ իրենք էլ են համակարծիք Փաշինյանի այս մտքին և այդ իսկ պատճառով լռում են:

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 423 անգամ
Լրահոս
ՔՊ-ական տիկի՛ն, դու գիտե՞ս՝ իմ եղբայրը ոնց է գերեվարվել․ արցախցու կոշտ պատասխանը (video) «Վազգեն Միրզախանյանի նման ոչնչությանը մի ասելիք կա»․ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյան (video) Անահիտ Ավանեսյա՛ն, դե մի հատ բախտդ փորձիր, գնա մտիր «Կյանքի խոսք»․ Ռուզան Ստեփանյան (video) Գերիներին թող ազատեն, թղթի վրա ի՞նչ խաղաղություն, էլի ահաբեկված ապրում ենք․ Հարցում (video) «Անահիտ Ավանեսյա՛ն, տակը մնաց մեզի անալիզ»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Նիկոլ Փաշինյանի երեսին կթքեմ, եթե ինձ չբռնեն»․ Հարցում (video) «Ստու՛մ ես Սրբուհի Գալյան․ Նիկոլը քեզ կօգտագործի ու․․․»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ոչ մի զենք էլ չեն առել, սուտ խոսալով, ժողովրդին խաբելով ման կուգան․ Շիրակի բնակիչ (video) Նիկոլ ու Ավինյա՛ն, դուք տոնածառ ունեցե՞լ եք․․․ էս ի՞նչ փողեր եք հանում․ ավագանու անդամ (video) «Սրբուհի Գալյանը Նիկոլից նամակ ունի ստանալու»․ Ռուզան Ստեփանյան (video) Վրաստանում թոշակային համակարգը պարզ է, Հայաստանում՝ խճճված. տնտեսագետ «Ինչպե՞ս է 49567 դրամ և հաճախ ավելի քիչ գումար ստացող թոշակառուն ապրում». Գոհար Մելոյան Միհրան Հակոբյանը սկանդալային բացահայտում է արել․ վերջինիս ծեծի հետքերով․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Դուք, կարծես, տեղյակ չեք կամ դիտմամբ շրջանցում եք այն հանգամանքը». Չախոյանը՝ Պապոյանին ԱԱԾ-ն միլիոններ է ծախսել երաժշտական գործիքներ ձեռք բերելու համար. «Փաստինֆո» Սամվել Ալեքսանյանը նոր մոլ է կառուցում․ նախագիծը ՇՄԱԳ փորձաքննության է ներկայացվել Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական վարույթով գործը ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան. պաշտպան Շմոլ գազից է մահացել՝ իր վարձակալած տանը. Վարդենիսում մահացած 26-ամյա սպան Երևանից էր Աղանդավոր Նիկոլն ու թուրքերը համատեղ են գործում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Համբարյան Լա՛վ, ընդդիմադիրներ, էլ ձեզ ո՞նց ասենք, որ հասկանաք․ Էդգար Էլբակյան (video) Ամանորյա քանի՞ ոչ աշխատանքային օր կլինի այս տարի Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա երիտասարդը հայտնաբերվել է. Ի՞նչ է հայտնի Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի կառավարման շրջանում ՀՀ-ն դարձավ «Ընդդեմ ցեղասպանությունների» համամարդկային պայքարի կարեւոր կենտրոն. Շարմազանով «Հուդա Վազգենը պետք է մոմ վառի, որ Վեհափառն իրեն էլ փրկի»․․․ (video) Ակտիվ ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ինտենսիվ տեղումներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am