Բաքուն չի միանա հակառուսական պատժամիջոցներին, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ միաժամանակ աջակցություն հայտնելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Մենք վճռականորեն պաշտպանում ենք Ուկրաինայի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Բայց միևնույն ժամանակ մենք չենք եղել և չենք լինելու հակառուսական պատժամիջոցների արշավի մաս»,- ասել է նա: Բացի այդ, Ալիևը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանն Ադրբեջանի մասնակցության հնարավորությունը։
«Եթե խոսենք հիպոթետիկ հնարավորության մասին, ապա դա միանգամայն իրագործելի է։ Նախ, հաշվի առնելով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ միասին մենք 70 տարի եղել ենք ԽՍՀՄ կազմում, մենք տարբեր կապեր ենք պահպանում անձնական շփումների և քաղաքական մակարդակներում։ Այսօր մենք Ռուսաստանի և Ուկրաինայի հետ մեր հարաբերությունները շատ լավ ենք համարում»,- ասել է նա:
Ալիևը նշել է, որ Ադրբեջանը կարող է որոշակի դերակատարություն ունենալ այս գործընթացում՝ հաշվի առնելով երկու երկրների հետ հարաբերությունների պրագմատիզմը։
«Մենք երբեք չենք նախաձեռնել դա։ Ես գիտեմ, որ կան շատ ուրիշներ, ովքեր ցանկանում են մասնակցել դրան: Բայց եթե մեր մասնակցությունը պահանջվի, մենք պատրաստ ենք»,- հավելել է պետության ղեկավարը։
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը
Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը