Բրյուսովի անվան համալսարանի 40 դասախոսների ազատել են աշխատանքից. «Փաստինֆո»

Դավիթ Գյուրջինյանը, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր նշանակվելուց ի վեր, համալսարանի մոտ 59 աշխատակցի ազատել է աշխատանքից, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Վ. Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը՝ ընդգծելով՝ նրանցից մոտ 40-ը դասախոսներ են։

«Հիմա չեմ կարող ասել, թե քանիսին են կարողացել փոխարինող գտնել, քանի որ դասախոսներից շատերը այնպիսի մասնագիտացումներ ունեն կամ այնպիսի առարկաներ են դասավարդում, որ Հայաստանում նման միակ մասնագետն են։ Եթե անգամ փոխարինողներ գտել են՝ ոչ պրոֆեսիոնալ դասախոսներ են։

Օրինակ, անցած տարի Գյուրջինյանը հայոց լեզվի լավագույն մասնագետներին ուղղակի ազատեց աշխատանքից՝ զուգահեռ դառնալով նաև հայագիտության ամբիոնի վարիչ։ Այսինքն, մինչև այսօր նա և՛ համալսարանի ռեկտորն է, և՛ ամբիոնի վարիչը, ինչի իրավունքը չունի»։

Ակոպյանը պատմել է, որ ամբիոնի վարիչ դառնալուց հետո մի շարք ստաժավոր, երկարամյա դասախոսների նա պարզապես դասաժամեր չի տվել․ «Նրանք, ի դեպ, բավական արագ կարողացան աշխատանք գտնել այլ բուհերում, իսկ ինքը հայոց լեզվի դասաժամերը տվեց համապատասխան որակավորում չունեցող մարդու։ Նույնը նաև այս տարի է անում՝ ոլորտի լավագույն կամ միակ մասնագետներին ժամ չտալով, հետո բերում է այնպիսի մարդկանց, ովքեր մասնագիտացում չունեն։

Ընդ որում, որևէ մեկի դեպքում ո՛չ մասնագիտական, ո՛չ կարգապահական հարց առաջ չի քաշում, հիմնավորումը այն է, որ պայմանագիրը լրացել է, ինքն էլ նոր պայմանագիր չի կնքում։ Նման կերպ է լուծում տալիս խնդրին։ Եթե պետական համալսարանի դեպքում հարցը միայն քաղաքական է, ու դասախոսները ազատվում են հենց քաղաքական հայացքների համար, ապա Բրյուսովի դեպքում և՛ քաղաքական հայացքներն են պատճառը, և՛ անձնական վրեժխնդրությունը։ Աշխատանքից մարդիկ են ազատվում, ովքեր իրեն քննադատել են՝ իր ապօրինի նշանակման գործընթացի հետ կապված, ովքեր, օրինակ, 7 տարի առաջ նրան ամբիոնի վարիչ չեն ընտրել, այսինքն, նաև անձնական վրեժխնդրություն է»։

դիտվել է 459 անգամ
Լրահոս
ՀԴՄ չեք տալիս, չեմ առնելու․ Աննա Հակոբյանն ու Փաշինյանը՝ Ձորաղբյուրում (video) Փաշինյանը 80%-ով բավարարել է Ալիևին, մնացել է 20%-ը․ Գառնիկ Դանիելյան (video) #ՈՒՂԻՂ․ Բաքվում թրքասեր Ռիչարդ Մուրը տարածաշրջանում մեծ պայթյուն է նախապատրաստում․ Նահապետյան (video) Տակա՛նք, 250 տանկ ես թվել թուրքին, 4 ՀՕՊ համակարգ ես տվել թուրքին․ Վոլոդյա Հովհաննիսյանը պոռթկաց (video) Շուկայում Արտաշի հարևանների լսածի հիման վրա մեղադրանք եք հարուցել․․․ Հրայր Թովմասյան (video) Կշնորհավորի՞ արդյոք Փաշինյանն իրեն ընտրած տրանսգենդերին․ մի «գեղեցկուհու» պատմություն «Նարեկ Մալյանն ազատ կարձակվի… Բա՛ստա, ամիկո միո» Սա անգործության ու ոչ պրոֆեսիոնալ «աշխատանքի» հետևանք է Ինչի՞ համար է «ներողություն» խնդրում Փաշինյանը հանրությունից. իսկ փարիսեության սահմաններ նա ունի՞ Ինչո՞ւ Սեժուրնեն Երևանում «հիշեց» Ռուսաստանին. Սուրենյանց Փաշինյանի խայտառակ հայտարարությունը Վրաստանում (video) ՔՊ-ում ասում են՝ ոչինչ, որ երկիր է կործանվում, կարևորը հիփոթեքը փակենք․ Բագրատ Սրբազան (video) Խոշոր վթար «Գայի պոստի» մոտ. վիրավnրների մեջ կան դերասան ու տիկտոկեր Եկեք Գյումրի, փողոցում ցանկացած մեկից հարցրեք՝ ո՞վ է Անդրանիկ Քոչարյանը, իրենք ձեզ կասեն. Միքայել սրբազան #ՈՒՂԻՂ․ Սրբազանն ԱԺ-ում ի՞նչ է խոսել ընդդիմադիրների հետ․ փակագծերը բացում է Գառնիկ Դանիելյանը (video) Երևանից Մոսկվա թռչող «Աերոֆլոտ»-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում Հեղափոխական Անոների տարբերությունը Պատերազմ անցածների նկատմամբ հետապնդումը շարունակվում է․․․ Սեյրան Օհանյան (video) Ի՞նչ նոր դավադրություն է Փարիզը պատրաստել Հայաստանի դեմ Շիրակի մարզպետը ինքնախաբեությամբ է զբաղված, թե՞..... Մի կողմից Անահիտ Աստվածուհու պատմական քանդակով են հանրությանը էշացնում, մյուս կողմից՝ իրական Հայաստանը պատմականին են դեմ տալիս. Հովհաննես Իշխանյան Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր Կարդացի սույն թերուսի գրառումը... Նիկոլ-Բլինքեն սարսափելի հեռախոսազրույց․ հանձնում են Սյունիքը․․․ (video) Սեյրան Օհանյանը համապատասխան տեղն ուղարկեց Սուրեն Պետրոսյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am