Երևանի սգո սրահի բակում կրակnցներով uպանության փորձ․ նոր մանրամասներ են հայտնի դարձել

Ավարտվել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գործող սգո սրահի բակում երկու անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի 30–ամյա բնակիչը, սգո արարողության մասնակցելու նպատակով, մի քանի ընկերների հետ գտնվել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գործող սգո սրահի բակում, որտեղ նրան են մոտեցել մի խումբ անձինք և նախկինում ունեցած լարված փոխհարաբերությունների շուրջ խոսակցություն ունեցել նրա հետ։

Խոսակցության արդյունքում առաջացած ծեծկռտուքի ժամանակ վերջինս և նրա հետ գտնված մի խումբ անձինք, խմբի կազմում, անտեսելով սգո արարողության մասնակիցների ներկայությունը, իրենց մոտեցած հիշյալ անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, իրենց մոտ ապօրինի պահվող ատրճանակներով կրակոցներ են արձակել վերջիններիս ուղղությամբ՝ նրանցից մեկին պատճառելով հրազենային գնդակային վերքի ձևերով, մյուսին՝ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ արձակված կրակոցներից երկուսն են միայն դիպել փախուստի դիմած երիտասարդի ազդրին և սրունքին, իսկ մյուս տուժողը բժշկական կենտրոնում ստացել է անհրաժեշտ բուժօգնություն։ Կրակոցների արդյունքում ևս երեք անձ ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ։

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ 2021 թվականի մարտի 25-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հրազդան փողոցի դիմաց գտնվող «Գետառ» կոչվող կամրջի մոտ կայանված, իր կողմից շահագործվող ավտոմեքենայի սրահում, 30–ամյա տղամարդն անձնական հարցի շուրջ վիճաբանել է ծանոթ կնոջ հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս գլխի և դեմքի տարբեր հատվածներին՝ առողջությանը պատճառելով թեթև վնաս։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևանի 30–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 171-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Նրա մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։ Մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ Քննչական կոմիտե

դիտվել է 267 անգամ
Լրահոս
Փաշինյանը 80%-ով բավարարել է Ալիևին, մնացել է 20%-ը․ Գառնիկ Դանիելյան (video) #ՈՒՂԻՂ․ Բաքվում թրքասեր Ռիչարդ Մուրը տարածաշրջանում մեծ պայթյուն է նախապատրաստում․ Նահապետյան (video) Տակա՛նք, 250 տանկ ես թվել թուրքին, 4 ՀՕՊ համակարգ ես տվել թուրքին․ Վոլոդյա Հովհաննիսյանը պոռթկաց (video) Շուկայում Արտաշի հարևանների լսածի հիման վրա մեղադրանք եք հարուցել․․․ Հրայր Թովմասյան (video) Կշնորհավորի՞ արդյոք Փաշինյանն իրեն ընտրած տրանսգենդերին․ մի «գեղեցկուհու» պատմություն «Նարեկ Մալյանն ազատ կարձակվի… Բա՛ստա, ամիկո միո» Սա անգործության ու ոչ պրոֆեսիոնալ «աշխատանքի» հետևանք է Ինչի՞ համար է «ներողություն» խնդրում Փաշինյանը հանրությունից. իսկ փարիսեության սահմաններ նա ունի՞ Ինչո՞ւ Սեժուրնեն Երևանում «հիշեց» Ռուսաստանին. Սուրենյանց Փաշինյանի խայտառակ հայտարարությունը Վրաստանում (video) ՔՊ-ում ասում են՝ ոչինչ, որ երկիր է կործանվում, կարևորը հիփոթեքը փակենք․ Բագրատ Սրբազան (video) Խոշոր վթար «Գայի պոստի» մոտ. վիրավnրների մեջ կան դերասան ու տիկտոկեր Եկեք Գյումրի, փողոցում ցանկացած մեկից հարցրեք՝ ո՞վ է Անդրանիկ Քոչարյանը, իրենք ձեզ կասեն. Միքայել սրբազան #ՈՒՂԻՂ․ Սրբազանն ԱԺ-ում ի՞նչ է խոսել ընդդիմադիրների հետ․ փակագծերը բացում է Գառնիկ Դանիելյանը (video) Երևանից Մոսկվա թռչող «Աերոֆլոտ»-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում Հեղափոխական Անոների տարբերությունը Պատերազմ անցածների նկատմամբ հետապնդումը շարունակվում է․․․ Սեյրան Օհանյան (video) Ի՞նչ նոր դավադրություն է Փարիզը պատրաստել Հայաստանի դեմ Շիրակի մարզպետը ինքնախաբեությամբ է զբաղված, թե՞..... Մի կողմից Անահիտ Աստվածուհու պատմական քանդակով են հանրությանը էշացնում, մյուս կողմից՝ իրական Հայաստանը պատմականին են դեմ տալիս. Հովհաննես Իշխանյան Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր Կարդացի սույն թերուսի գրառումը... Նիկոլ-Բլինքեն սարսափելի հեռախոսազրույց․ հանձնում են Սյունիքը․․․ (video) Սեյրան Օհանյանը համապատասխան տեղն ուղարկեց Սուրեն Պետրոսյանին (video) ԱՄՆ գործարարի կնոջ առևանգման գործով կալանավորվածներից ոսկեպարցի Արկադի Պապյանը հացադուլ է անում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am