Արցախցիների վերադարձը հնարավոր կլինի 3 դեպքում միայն․ Սուրենյանց

Ռուբեն Վարդանյանի մասով Փաշինյանի հայտարարություններն առնվազն բարոյական չէին։ Նման քննարկում կարող էր լինել, թերևս, երբ մարդն ազատ լիներ ու Հայաստանում կլիներ, այս պարագայում, կարող էինք շատ հարցեր քննարկել, այդ թվում` առաջին հերթին Փաշինյանին վերաբերող։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալոց Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է հասկանալ, թե ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը, ով նրան գործուղեց Հայաստան, ով նրան գործուղեց ԼՂ, ինչ նպատակով։

«Սա ցույց է տալիս Փաշինյանի պրիմիտիվությունը, եթե չասեմ բարոյականության բացակայությունը: Թշնամական գերեվարության մեջ գտնվող մարդկանց մասին նման խորհրդավոր ակնարկներ չի կարելի անել, որովհետև, կարծես թե, սրանով լեգիտիմացնում են Վարդանյանի գտնվելը Ադրբեջանական բանտում»։

Անդրադառնալով արցախցիների վերադարձին՝ քաղաքագետն ընդգծեց, որ անկախ նրանից, թե այս հարցի շուրջ ինչ է ասում Փաշինյանը, ինքը որևէ հնարավորություն չի տեսնում : Նա ընդգծեց, որ ինքը նույնպես այսօր որևէ հնարավորություն չի տեսնում արցախահայության վերադարձի համար։

«Դա հնարավոր է 3 դեպքում միայն։ Առաջին․ եթե պատերազմ տեղի ունենա և Արցախը կրկին անցնի մեր վերահսկողության տակ, ինչն այս պահին, գուցե, ֆանտաստիկայի ժանրից է, ու, թերևս, սա այս պահին չի կարելի լրջորեն քննարկել։
Երկրորդ` եթե միջազգային երաշխիքներ գործեն հստակ, բայց այսօր որևէ միջազգային երաշխիք չի կարող աշխատել, որովհետև աշխարհը գտնվում է տուրբուլենտության փուլում։ Ավելին, շատ միամիտ պետք է լինել, մտածելու, որ Արցախի հարցում որևէ երաշխիք կարող է գործել։ Ռուսական խաղաղապահ առաքելության փորձը լավագույն օրինակն է սրա։ Այնպես չէ, որ եթե այստեղ լինեին ՆԱՏՕ-ի խաղաղապահներ՝ նրանք կարողանալու էին խնդիրն այլ կերպ չուծել, որովհետև միջազգային խաղաղապահ առաքելությունը խորը ճգնաժամի մեջ է։

Երրորդ`եթե արցախահայերը հավատան Իլհամ Ալիևի երաշխիքներին, բայց եթե մարդիկ հավատալու լինեին Ալիևի երաշխքներին՝ Արցախից դուրս չէին գա»։

Դիտարկմանը, երբ 30 տարի առաջ ադրբեջանցիները լքում էին Արցախը՝ դժվար էր պատկերացնել, որ երբևէ նրանց վերադարձի հնարավորություն կընձեռնվի, բայց Ադրբեջանը չդադարեց այդ մասին խոսել, հետևաբար, ինչու մենք պետք է դրա մասին լռենք՝ նա պատասխանեց, որ հստակ է, որ Փաշինյանը Արցախի հանձնման թիվ մեկ պատասխանատուն է, բայց դիվանագիտական հարթության մեջ խոսում են այն խնդիրների մասին, որոնց լուծման ճանապարհային քարտեզը պատկերացնում են։
«Իհարկե, մենք ամեն բան պետք է անենք արցախահայության իրավունքների պաշտպանության վերաբերյալ, այստեղ գույքի, սեփականության բազում խնդիրներ կան, ու այս առումով Հայաստանն ամեն բան պետք է անի, բայց եթե իրական չի համարվում մի բան՝ անընդհատ դրա մասին խոսելով մենք դա հնարավո՞ր ենք դարձնելու: Իսկ ադրբեջանցիները 30 տարի Արցախի մասին խոսում էին, քանի որ կար միջազգային գործընթաց, Մինսկի խմբի համանախագահությունը, իսկ հիմա նման հարթակ անգամ չկա», ասաց քաղաքագետը։

դիտվել է 618 անգամ
Լրահոս
Երկուշաբթի նախատեսվող հոսանքազրկման հասցեները Իրանը Արևմուտքի հետ բանակցություններ վարելու պատրաստակամություն է հայտնել Մեկնարկվել է «Իմ հավատամքը. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան» ֆիլմի պրեմիերան Տարբեր ծախու գրչակներ ու պլագիատի գուրուներ տոտալ լծվել են Արցախի գործոնի հերթական քարկոծմանն ու հակաարցախյան թեզերի նոր «պորցիայի» գեներացմանը Ռուսական բանակը գնդակոծել է Հուլյայպոլեն Ազատի ջրամբարի ճանապարհին բախվել են Toyota-ն ու Mercedes-ը. վերջինը գլխիվայր շրջվել է ․ կան վիրավորներ ՌԴ-ն հավանում է ուկրաինական խնդրի բանակցությունների համար «կամուրջ կառուցելու» Չինաստանի ծրագիրը Կոմիտասի անվան զբոսայգին այսօր Ծնունդդ շնորհավոր գեներալ ջան․ ազատությո՛ւն մեր բոլոր գերիներին/ռազմագերիներին․ Տիգրան Աբրահամյան Երևանում հորդառատ անձրևի հետևանքով բազմաբնակարանային շենքի հիմնական պատը մասամբ փլուզվել է․ կա նոր փլուզման վտանգ ՔՊ-ական պատգամավորը ժամկետից ուշ է հայտարարագիր ներկայացրել. ինչ ունեցվածք ունի Էդուարդ Աղաջանյանը Ավագանու անդամի ծաղրական-հումորային տեսանյութը՝ նվիրված Ավինյանին Թուրքիայի ու Ադրբեջանի համար պայմանագիրը պարզապես ժամանակավոր դադար է. Վահե Սարգսյան Տան բակից փրկարարները մոտ 85 տոննա ջուր են հեռացրել Երևանում թոռն իմացել է տատի մահվան լուրն ու ծեծել բժշկին. վերջինս կոտրվածք է ստացել Հրայր Թովմասյանի կարևոր հայտարարությունը և մյուսների տարօրինակ լռությունը. Սուրեն Սուրենյանց Դուք ամբողջ կյանքում կլյուչ տվող էլ կմնաք. էս խելքով ուզում են մետրո սարքեն. Կարեն Քոչարյան Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը Ինչպես 5 տարի պարտվել Իգոր Սարգսյանին և չկարողանալ տղամարդավարի ընդունել դա. Yerkir.am Արտառոց դեպք՝ ՀՀ մարզերից մեկում Եվրոպան վերացնի վիզային ռեժիմը Հայաստանի հետ, ստեղ վայ թեմ կմնանք ես ու Բենիամին կատուս. Արգիշտի Կիվիրյան Ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն մշտապես ձախողված. Ոսկան Սարգսյան «Մոտենում ենք Սրբազան պայքարի շատ կարևոր, նոր փուլի մեկնարկին» Ախալցխացի աշխարհահռչակ հայի մասին Հայաստանը դիմել է Հնդկաստանին՝ հնդկական հրթիռների գնման առաջարկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am