Ինչպես 5 տարի պարտվել Իգոր Սարգսյանին և չկարողանալ տղամարդավարի ընդունել դա. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 13-ի որոշմամբ՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Իգոր Սարգսյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Նախապատմությունը


Իգոր Սարգսյանին առանց հիմքերի ազատել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից 2019 թ. հոկտեմբերի 23-ին: Իգոր Սարգսյանը դիմել է դատարան՝ վիճարկելով Փաշինյանի ապօրինի որոշումը: Թե՛ Առաջին ատյանի դատարանում, թե՛ Վերաքննիչում, թե՛ Վճռաբեկում կայացրած որոշումները եղել են Իգոր Սարգսյանի օգտին, այն է՝ Փաշինյանն ապօրինի է ազատել վերջինիս աշխատանքից և պարտավոր է վերականգնել նույն պաշտոնին:

Վճռաբեկ դատարանի որոշման արդյունքում՝ 2023 թ. մայիսի 3-ին Փաշինյանը պարտավոր էր Իգոր Սարգսյանին վերականգնել աշխատանքի, սակայն նա չի կատարում դատարանի որոշումը, և գործը գնում է ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: Վերջինս օրենքով սահմանված կարգով իրեն վերապահված պարտականությունը կատարելու փոխարեն՝ պարզաբանումներ է խնդրել Վարչական դատարանից, թե ու՞մ ազատի, որ նրա փոխարեն նշանակի Իգոր Սարգսյանին: Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը նաև դիմել է կառավարությանը՝ գրավոր տեղեկանալու համար, թե ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի քանի՞ հաստիք գոյություն ունի: Կառավարությունը իր սխալ պատասխանով շփոթմունք է առաջացրել՝ պատասխանելով, թե, իբր, տեղակալի 2 հաստիք կա, երկուսն էլ ծանրաբեռնված են: Իրականում եղել է տեղակալի 3 հաստիք:

Գործընթացի հաջորդ սերիան

Իգոր Սարգսյանին աշխատանքի վերականգնման հայցով հաջորդիվ դատարան է դիմում ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, որը ևս հաղթում է բոլոր ինստանցիաներում. թե՛ Առաջին ատյանի, թե՛ Վերաքննիչ, թե՛ Վճռաբեկ դատարանները որոշում են կայացնում, որ Իգոր Սարգսյանն ապօրինի է ազատվել աշխատանքից, լիովին օրինական է նախորդիվ կայացրած դատական վճիռը, և որ պաշտոնյան պետք է վերականգնվի իր աշխատանքին: Այս գործընթացը տևել է 1 տարի 4 ամիս:

Քանի որ նման այլ գործերով Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններում կային կայացրած որոշումներ և գործերը հասել էին Վճռաբեկ դատարան, վերջինս 2024 թ. հունվարին դիմել էր Սահմանադրական դատարան՝ պարզաբանում ստանալու այն մասին, թե արդյո՞ք հայեցողական պաշտոնի նշանակողը (այն է՝ ՀՀ վարչապետը) կարող է իր հայեցողությամբ նաև ազատել պաշտոնից: ՍԴ-ն պատասխանել է, որ, այո, իրավունք ունի: Կառավարությունն ըստ այդմ հայց է ներկայացրել Վճռաբեկ դատարան, որ վերջինս կատարի ՍԴ-ի եզրակացությունը: Վճռաբեկը մերժել է կառավարության հայցը, քանի որ, ինչպես նշեցինք, դատարանի վճիռն ուժի մեջ էր մտել 2023 թ. մայիսի 3-ին:

Փաշինյանի տմարդի և ողորմելի քայլը

Քանի որ կառավարությանն այլ ելք չէր մնում, քան կատարել դատարանի որոշումը։ Փաշինյանը սեպտեմբերի 2024 թ․ 6-ի որոշմամբ ավելացրել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի 4-րդ տեղակալի հաստիքը, սակայն չէր ավելացրել վերջինիս օգնականի հաստիքը, ինչը հենց ապացուցում է, որ վերջինս պատրաստվում էր ազատել այդ հաստիքում նշանակվող անձին, ինչը և տեղի ունեցավ։ Փաշինյանը 2024 թ. սեպտեմբերի 11-ին կայացրել է վերանշանակման որոշումը, Իգոր Սարգսյանն այդ մասին ծանուցվել է սեպտեմբերի 12-ին, իսկ ահա սեպտեմբերի 13-ին նույն Փաշինյանը Իգոր Սարգսյանին վերստին ազատել է աշխատանքից՝ հնարավորություն չտալով վերջինիս անգամ ներկայանալու աշխատանքի:

Հանրապետության ղեկավարի աթոռն զբաղեցնողն այսպե՛ս է «հարգում» մարդու իրավունքները և ժողովրդավարությունը:

դիտվել է 491 անգամ
Լրահոս
Արդարադատության նախարարի թեկնածուին այսօր էլ չհաստատեցին Արցախից տեղահանվածների կեցության ծախսերի փոխհատուցումը հունվարից ի՞նչ է լինելու. Լիլիթ Բլեյան Երևանը դեռ Բաքվից չի ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկի պատասխանը. ԱԳՆ խոսնակ Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կկայանա «3+3» տարածաշրջանային հարթակի նիստը. Ֆիդան Հանցագործությունները Հայաստանում՝ 4 ղեկավարների օրոք․ Ինֆոգրաֆիկա Ես խելոք նստած իմ համար հաց ու սոխ կուտեի, մեկ էլ շըրըխկ՝ դուռը բացվեց, Ավինյանն ու Գալջյանը մտան մեղվի բունը.Մանուկյան Տիգրան Ավինյանը, փաստացի, խուսափում է արտահերթ ընտրությունների գնալու իր հայտարարությունից 5 միլիարդից ավելի մսխվում է Երևանում աղբահանությանը, իսկ իրականությունը սա է․․․ Մայիսին ջրհեղեղից տուժած տավուշցիներից քչերին է պետբյուջեից դրամական փոխհատուցում տրվել․ Սարգսյան Ֆրանսիայում առաջին դպրոցն անվանակոչվեց Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի անունով Չստացած դիպլոմից ստացած վնասվածքը․ Արմեն Աշոտյան Արգիշտի Քյարամյանին պաշտոնանկ անելու գործընթաց կսկսվի. ArmLur Վայոց ձորի մարզում մի քանի տոննա ցեմենտի պարկերով բարձված «KamAZ»-ը կողաշրջվել է. կա վիրավոր Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱԺ-ում քպ-ական բարքերի հրավառություն էր այսօր․ Լիլիթ Գաստյան Արգիշտի Քյարամյանը մեկ զարկով խփեց ամբողջ միֆը արդարադատության վերաբերյալ Համացանցում ներկայացված իրավավիճակը, թե ԱԱԾ աշխատակիցները դիմակավորված են եղել ու ահաբեկել են երեխաներին, նախնական կարող եմ ասել, որ նման իրավիճակ չկա. Աբազյան ԱԺ-ում իրավիճակը լարվեց Հայ ժողովրդի պատմության դասագրքի գործով ԿԳՄՍ նախարարությունը պարտվել է. փաստաբան Երևան քաղաքի Կիևյան փողոցում կրակոցներ արձակելու վարույթով հայտնաբերվել և կալանավորվել է երկրորդ հետախուզվող անձը Արմեն Գրիգորյանի ասածը կատարյալ մառազմ է․ Հարություն Մնացականյան Մոսկվայում Փաշինյանն Ալիևին առաջարկել է երկկողմ հանդիպում անցկացնել․ Խանդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am