Թուրքիայի ու Ադրբեջանի համար պայմանագիրը պարզապես ժամանակավոր դադար է. Վահե Սարգսյան

Խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքիան և Ադրբեջանը մշտապես գործել են ՆԵՆԳՈւԹՅԱՆ ՍԿԶԲՈւՆՔՈՎ: Ստացա՞ն, կորզեցի՞ն մի բան, անցնում են հաջորդին: Չկա՛ կանգառ, պայմանագիր, երաշխիք: Ով հավատացել է դրանց, կա՛մ մասնատվել է, կա՛մ անհետացել պատմության ասպարեզից իբրև պետություն կամ ժողովուրդ:

Թուրքիայի ու Ադրբեջանի համար կանգառը, պայմանագիրը կամ դրանով սահմանված երաշխիքները պարզապես ժամանակավոր դադար են՝ վերադիրքավորվելու և հարմար պահի որոնման համար: Ընթացքը, նպատակը երբե՛ք չի փոխվում՝ նվաճել ու հոշոտել մինչև վերջ:

Եթե մինչ 2020-ը Ադրբեջանը գոհ կլիներ ստանալ ԼՂԻՄ-ին հարակից 7 շրջաններից մեկը կամ մի քանիսը, ապա դրանք դավաճանության արդյունքում ստանալուց հետո՝ արդեն Ստեփանակերտը, հետո՝ Տավուշը, հետո՝ Սյունիքով միջանքցներ, հետո՝ Վարդենիսը, հետո՝ Սևանի արևելյան ափը, և այսպես շարունակ:

Փաշինյանի խունտայի մեծագույն հանցագործությունը հայ ժողովրդի դեմ այն է, որ փորձ է արվում Թուրքիայի ու Ադրբեջանի այս ՆԵՆԳՈւԹՅՈւՆԸ, այսպիսի վարքագիծը հայ ժողովրդի հոգեմտածողության մեջ, ընկալումներում տրանսֆորմացնել, փոխակերպել իբրև սովորական հարևանի, որը նաև կարող է դառնալ բարեկամ, եթե, ուշադրություն, հայ ժողովուրդը իրեն լավ պահի, պահանջածը տա և չպատերազմի:

(Թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության ողջ մեղքը դրանով հայ ժողովրդի վրա բարդելու փաստը մեկ այլ հանցագործություն է, այլ առիթով քննարկման խնդիր):

Որ, իբր, կա մի սահման կամ մի ժամ, որտեղ և երբ թյուրքական տանդեմը կարող է կանգ առնել, և կարող է սկսվել Սերգոյի կյանքի կուշտ ու երջանիկ շրջանը:

Վերոնշյալն ավելի մեծ հանցագործություն է, ավելի կործանարար հետևանքներով լի, քան անգամ Արցախի, հայտնի պատմավեպի լեզվով ասված, «անխիղճ վաճառքը»:

Քանզի միայն Թուրքիայի ու Ադրբեջանի կործանարար ՆԵՆԳՈւԹՅՈւՆԸ հայ ժողովրդի ընկալումներում փոխակերպելը կարող է կուրացնել վերջինիս, զրկել դիմադրելու ընդունակությունից և վավերացնել Արցախի գրավումը:

Ադրբեջանը լավ գիտի, որ Ջրականը, Հադրութը, Շուշին, Քարվաճառն ու Ստեփանակերտը գրավել է ժամանակավորապես: Եվ դա տեղի է ունեցել ՀՀ-ում տարիներով ստեղծելով հայ հասարակության մտածողության, ընկալումների տրանսֆորմացիայով զբաղվող համապատասխան դավադիր օղակներ և օրավուր աճեցնելով դրանց:

Թշնամին Արցախի գրավումը կհաստատի և կանցնի ՀՀ-ի գրավմանն այն օրը, երբ Փաշինյանի հանցավոր խմբակը վերջնականապես կտրանսֆորմացնի հայ ժողովրդի ընկալումները Թուրքիայի և Ադրբեջանի մասին:

Թուրքիայի և Ադրբեջանի հաշվարկով այդ հայ ժողովրդի ընկալման տրանսֆորմացիան և ռազմական էսկալացիան փոխլրացնող են, ավելին, Արցախի գրավման վերլուծությամբ՝ առավել շատ տարածքներ գրավվեց առաջինի օգնությամբ, քան երկրորդի:

Փաշինյանի խմբավորումն այս փուլում ողջ ուժով լծված է թուրք-ադրբեջանական կործանարար ՆԵՆԳՈւԹՅՈւՆԸ հայ ժողովրդի, հատկապես՝ նոր սերնդի ընկալումներում փոխակերպելու գործին:

Հ.Գ. Ջրականի հերոս Մառոզ Ալիկի հուշաքարը մինչ 2020-ը Ջրականի զորամասում կրում էր այդ խորհուրդը՝ թուրքական նենգությունը տեսնելու և Ջրականն ամուր պահելու խորհուրդը»:

դիտվել է 245 անգամ
Լրահոս
Վեճ Մեսրոպ Մանուկյանի և Ավինյանի միջև․ «Դուք չե՛ք որոշում, լռե՛ք, խոսքից զրկվեցիք» (video) «Դե լսե՛ք՝ ինչ աստիճանի են սրանք ժողովրդին անասունի տեղ դնում»․ Էդգար Էլբակյան (video) Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութի կենտրոնին. կան զոհեր ու վիրավորներ Թրամփը հայտնել է իրանական 28 ականադիր նավ խոցելու մասին Բահյրենն Իրանի համար լրտեսության կասկածանքով 4 մարդ է ձերբակալել Ռիսկ չեք անու՞մ․ Կոնկրետ անուն ասեք՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարողների․ հարց՝ Փաշինյանին (video) Դրոնները հարվածել են Քուվեյթի միջազգային օդանավակայանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ԵԽ-ի 36 պատգամավորներ Կալասից պահանջել են Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականության վերագնահատում Բյուրեղավանում ավտովերանորոգման կետում աշխատանքներ կատարելիս պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայում Իրանի դեսպանը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է արել ապահովել տարածաշրջանի անվտանգnւթյունը Հպարտանալ ուժով պարտադրված քայլով․․․ Իրական Հայաստանը․ Արթուր Խաչատրյան «Ա՛յ համբա՛լ, մահվան ավտոբուսդ նստիր ու գնա՛...»․ մանկավարժը պոռթկաց (video) «Կամ ասում ես՝ ովքեր են գործակալները, կա՛մ էդ թուղթը մտցնում եք ձեր բերանը»․ Անժելա Թովմասյան (video) 2026 թվականի փետրվարը շատ տաք էր և տեղումնառատ Հայաստանի համար Իսրայելը հարվածել է Իրանի «Թալեգան» միջուկային օբյեկտին Red Store-ից գնումներ կատարելիս մաքսիմալ զգոն եղեք. ձեզ խաբում են. Արամ Գևորգյան Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական են հրավիրել «Ճի՞շտ ենք հասկանում՝ ով տվեց Արցախի անունը, ճնշումների է ենթարկվելու՞»․ Փաշինյանի արձագանքը (video) Ամենաշատ զոհերը ձեր օրոք են եղել․ խաղաղություն բառն ու՞մ վրա եք ծախում․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Նիկոլը նոր հողեր է տալի՞ս Ալիևին (video) Սաբա՛բ, քո տիրոջ... հիմա ու՞մ վրա եք մունաթ գալիս, ի՞նչ եք անում․ Մեսրոպ Մանուկյան (video) Էդ դուք եք էս թշնամությունը բերել՝ Փաշինյանի հետ․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) «Փաշինյանն իր մոտ պահած 1 տոննա կոկայինն ինչպես է «գցում» Քեթրինի Միհրանի գրպանը» (video) Ավինյանը սելֆի էր անում, ասում էր՝ ոչինչ չկա, բայց Սև լճում ներխուժում էր եղել, հետո ընդունեցին դա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am