Նա բացառապես ադրբեջանական շահերի, նարատիվների, օրակարգերի հայկական իրականություն ներբեռնողն ու դրանց հետ ադապտացնողն է. արձագանք` Փաշինյանի ասուլիսին
Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է․
«Շուրջ երկու ժամ է բոլոր հարցերին անկախ պատասխանի երկարությունից և բառակույտից նստվածքում տալիս է փաստացի մեկ պատասխան «Ինձանից ոչինչ կախված չէ»:
Էս մարդը հենց հիմա բոլոր իր օպոնենտներից ու ընդդիմախոսներից ավելի լավ է հիմնավորում իր ադրբեջանական քաղաքականության «հայկական» լոբբիստ լինելու կարգավիճակը: Իրենից ոչինչ կախված չէ, նույնիսկ ՀՀ-ի խախտված տարածքային ամբողջականության վերականգնումը որևէ կերպ կախված չէ: Նա բացառապես ադրբեջանական շահերի, նարատիվների, օրակարգերի հայկական իրականություն ներբեռնողն ու դրանց հետ ադապտացնողն է: Սա է իր գործառույթը , դրանից դուրս նա որևէ այլ գործառույթ չուներ, չունի և չի ունենալու:
P.S. Հիրավի կեցցե հեծանիվը, միակ բանը, որ կախված է իրենից»: