Փաշինյանի ասուլիսի առանցքային դրվագի մասին

Փաշինյանի ասուլիսի առանցքային դրվագի մասին

«Առաջարկել ենք վերցնել խաղաղության պայմանագրի տեքստի բոլոր համաձայնեցված հոդվածները և ձեւակերպումները և դա ստորագրել որպես խաղաղության պայմանագիր»,- ասուլիսում ասել է  Նիկոլ Փաշինյանը                                                                 
Փաշինյանն այսօր ասուլիսին հայտարարել է, որ այն ինչ համաձայնեցված է, ստորագրել և վավերացնել, որից հետո շարունակել մյուս հարցերի քննարկումը: Նրա խոսքով, 17 հոդվածներից 13-ը, վերնագիրը, նախաբանը լիարժեք համաձայնեցված է, և 3 հոդված համաձայնեցված է մասնակի:

Սովորաբար, պարտված երկրները ձգտում են նրան, որ խաղաղության պայմանագրում ներառված լինեն բոլոր վիճահարույց, զգայուն խնդիրները: Միայն այդ պարագայում խաղաղությունը երաշխավորված, ինստիտուցիոնալ կլինի, որովհետև ուժային դիսբալանսի պայմաններում հակառակորդը կզրկվի պատերազմ սանձազերծելու առիթներից:

Ինչպես տեսնում ենք՝ Փաշինյանը գնում է հակառակ տրամաբանությամբ. մեծ սիրով համաձայնում է «բեռնաթափել» խաղաղության պայմանագիրը: Կրկնում եմ՝ այս մարտավարությունը բնորոշ է պատերազմում հաղթած, ուժային հարաբերակցության առումով ավելի ուժեղ երկրներին, որովհետև չկարգավորված հարցերը հենց նրանց համար են գործիք՝ հակառակորդ վրա ճնշում բանեցնելու համար:

Ուրեմն, ինչո՞ւ է Փաշինյանը գնում մի ճանապարհով, որն ավելի ձեռնտու է Ալիևին:

Փաշինյանի հաշվարկների հիմքում գոյություն ունեն ներքին և արտաքին բաղադրիչներ:

Մինչև 2026-ի ԱԺ ընտրությունները Փաշինյանին կենսականորեն անհրաժեշտ է Խաղաղության պայմանագիր(նույնիսկ ոչինչ չորոշող): Դա կլինի նրա միակ հաղթաթուղթը՝ լեգիտիմացնելու համար այդ ընտրություններում իշխանությունը վերարտադրելու նրա ցանկությունը:

Մյուս կողմից, ես դարձյալ պնդում եմ, որ Փաշինյանը երկիրը տանում է ստրատեգիական կողմնորոշման փոփոխության ճանապարհով: Նոյեմբերի 9-ով հաստատված ստատուս-քվոն փոխելու և բանակցությունները արևմտյան հարթակներ տեղափոխելու նրա ձգտումը սպասարկում էին հենց այս նպատակը: Բայց Արևմուտքում երաշխիքի միակ հավաստիացումը, որ ստացավ Փաշինյանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելն էր, ընդ որում՝ վերջիններիս «խաղի կանոններով»:

Հիմա մենք հենց այդ ռեժիմում ենք ու Փաշինյանը հասկացել է, որ Նոյեմբերի 9-ից կարող է հրաժարվել միայն պարագայում, եթե Ադրբեջանի հետ ունենա խաղաղության ինչ-որ փաստաթուղթ, եթե նույնիսկ այն «մերկ» է:

Նիկոլ Փաշինյանին, իհարկե, քիչ է հետաքրքրում, թե դրա համար իրենից ինչ գին են ուզելու Բաքվից: Փաշինյանը մեկ անգամ չէ, որ ապացուցել է, թե պատրաստ է պահպանել իր իշխանությունը՝ սակարկելով Արցախի և Հայաստանի հաշվին:

Բաժանորդագրվեք

դիտվել է 717 անգամ
Լրահոս
Երկուշաբթի նախատեսվող հոսանքազրկման հասցեները Իրանը Արևմուտքի հետ բանակցություններ վարելու պատրաստակամություն է հայտնել Մեկնարկվել է «Իմ հավատամքը. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան» ֆիլմի պրեմիերան Տարբեր ծախու գրչակներ ու պլագիատի գուրուներ տոտալ լծվել են Արցախի գործոնի հերթական քարկոծմանն ու հակաարցախյան թեզերի նոր «պորցիայի» գեներացմանը Ռուսական բանակը գնդակոծել է Հուլյայպոլեն Ազատի ջրամբարի ճանապարհին բախվել են Toyota-ն ու Mercedes-ը. վերջինը գլխիվայր շրջվել է ․ կան վիրավորներ ՌԴ-ն հավանում է ուկրաինական խնդրի բանակցությունների համար «կամուրջ կառուցելու» Չինաստանի ծրագիրը Կոմիտասի անվան զբոսայգին այսօր Ծնունդդ շնորհավոր գեներալ ջան․ ազատությո՛ւն մեր բոլոր գերիներին/ռազմագերիներին․ Տիգրան Աբրահամյան Երևանում հորդառատ անձրևի հետևանքով բազմաբնակարանային շենքի հիմնական պատը մասամբ փլուզվել է․ կա նոր փլուզման վտանգ ՔՊ-ական պատգամավորը ժամկետից ուշ է հայտարարագիր ներկայացրել. ինչ ունեցվածք ունի Էդուարդ Աղաջանյանը Ավագանու անդամի ծաղրական-հումորային տեսանյութը՝ նվիրված Ավինյանին Թուրքիայի ու Ադրբեջանի համար պայմանագիրը պարզապես ժամանակավոր դադար է. Վահե Սարգսյան Տան բակից փրկարարները մոտ 85 տոննա ջուր են հեռացրել Երևանում թոռն իմացել է տատի մահվան լուրն ու ծեծել բժշկին. վերջինս կոտրվածք է ստացել Հրայր Թովմասյանի կարևոր հայտարարությունը և մյուսների տարօրինակ լռությունը. Սուրեն Սուրենյանց Դուք ամբողջ կյանքում կլյուչ տվող էլ կմնաք. էս խելքով ուզում են մետրո սարքեն. Կարեն Քոչարյան Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը Ինչպես 5 տարի պարտվել Իգոր Սարգսյանին և չկարողանալ տղամարդավարի ընդունել դա. Yerkir.am Արտառոց դեպք՝ ՀՀ մարզերից մեկում Եվրոպան վերացնի վիզային ռեժիմը Հայաստանի հետ, ստեղ վայ թեմ կմնանք ես ու Բենիամին կատուս. Արգիշտի Կիվիրյան Ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն մշտապես ձախողված. Ոսկան Սարգսյան «Մոտենում ենք Սրբազան պայքարի շատ կարևոր, նոր փուլի մեկնարկին» Ախալցխացի աշխարհահռչակ հայի մասին Հայաստանը դիմել է Հնդկաստանին՝ հնդկական հրթիռների գնման առաջարկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am