Կոնջորյանի կինը պատգամավոր ամուսնուց հարուստ է․ Հայկ Կոնջորյանի և կնոջ ունեցվածքը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարագրերը։

Գործադիրի իրենց գործընկերների նմանությամբ իշխանական խմբակցության պատգամավորները նախորդ 6 տարիների ընթացքում շեշտակի բարելավել են իրենց կենսամակարդակը, նրանցից շատերը դարձել են առնվազն դրամային միլիոնատերեր։

Այսօր ուսումնասիրել ենք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և նրա կնոջ՝ Շուշան Ալեքսանյանի հայտարարագրերը։

Հիշեցնենք, որ 37-ամյա Կոնջորյանը հասցրել է այս ընթացքում 3 կուսակցություն փոխել․ վերջինս նախ անդամակցել է «Հայաստանի Ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությանը՝ դառնալով վերջինիս երիտթևի ղեկավարը, այնուհետև անդամակցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը և 2018-ի իշխանափոխությունից հետո պատգամավոր դարձել հենց ԼՀԿ-ի քվոտայով, ընդ որում Էդմոն Մարուքյանը վերջինիս քավորն է, սակայն 2018-ի հոկտեմբերին Կոնջորյանը դուրս եկավ ԼՀԿ-ից և միացավ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ին ու նույն թվականին պատգամավոր ընտրվեց «Իմ քայլը» խմբակցությունից։ 8-րդ գումարման Ազգային ժողովի ձևավորումից հետո՝ 2021-ի օգոստոսին Կոնջորյանը դարձավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը։

Որպես անշարժ գույք՝ Հայկ Կոնջորյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, որը նա գնել է իշխանափոխությունից և պատգամավոր դառնալուց անմիջապես հետո՝ 2018-ի նոյեմբերի 21-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։

ՔՊ խմբակցության ղեկավարը հայտարարագրել է 2017 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2022-ի հոկտեմբերի 30-ին։ Մեքենան նույնպես տարեվերջին պահպանվել է։

Կոնջորյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 635․369, տարեվերջին՝ 1․073․590 դրամ։ Բացի այդ, վերջինիս ԻԴՐԱՄ-ի հաշվին տարեսկզբին եղել է 508 դրամ, որը տարեվերջին մի փոքր աճել է՝ դառնալով 2777 դրամ։

Հայկ Կոնջորյանի կանխիկ միջոցները տարեկսզին կազմել են 1․500․000 դրամ, որը տարեվերջին կրկնակի աճել է՝ կազմելով 3․000․000 դրամ։

Վերջինիս տարեկան եկամուտը կազմել է 9․950․080 դրամ, որը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 290․559 դրամ։

Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է ամուսնու հայտարարագրած բնակարանը՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, որին նա տիրապետում է համատեղ սեփականությամբ։

Ալեքսանյանը շարժական գույք՝ ավտոմեքենա, չի հայտարարագրել։

Կոնջորյանի կնոջ բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1․094․435,98 դրամ, տարեվերջին՝ 1․137․455,26 դրամ։

Վերջինս հայտարարագրել է նաև ripple և Ethereum տեսակի կրիպտոարժույթներ, որոնց արժեքը տարսկզբին կազմել է համապատասխանաբար 3400 և 52․420 դրամ, տարեվերջին՝ 0 և 13․725 դրամ։ Նա նաև HayPost Pay-ում ունեցել է էլեկտրոնային հաշվիվ, որը տարեսկզբին դատարկ է եղել, իսկ տարեվերջին դրանում եղել է 429 դրամ։

Շուշան Ալեքսանյանը 2023-ի սկզբին ունեցել է 2․500․000 դրամ կանխիկ դրամ, տարեվերջին՝ 4․500․000 դրամ։

Հատկանշական է, որ Կոնջորյանի կինը ավելի շատ եկամուտ է հայտարարագրել, քան իր պատգամավոր ամուսինը․ նրա տարեկան եկամուտները կազմել են 12․593․605 դրամ, որից 10․471․379 Հայփոստ ընկերությունից ստացած աշխատավարձն է, իսկ մնացած 2․110․226 և 12․000 դրամը նա հայտարարագրել է որպես այլ եկամուտ՝ համապատասխանաբար Պետական եկամուտների կոմիտեից և «Կոնվերս» բանկից։

Շուշան Ալեքսանյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 17․897․369 դրամ։

 

դիտվել է 626 անգամ
Լրահոս
Երկուշաբթի նախատեսվող հոսանքազրկման հասցեները Իրանը Արևմուտքի հետ բանակցություններ վարելու պատրաստակամություն է հայտնել Մեկնարկվել է «Իմ հավատամքը. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան» ֆիլմի պրեմիերան Տարբեր ծախու գրչակներ ու պլագիատի գուրուներ տոտալ լծվել են Արցախի գործոնի հերթական քարկոծմանն ու հակաարցախյան թեզերի նոր «պորցիայի» գեներացմանը Ռուսական բանակը գնդակոծել է Հուլյայպոլեն Ազատի ջրամբարի ճանապարհին բախվել են Toyota-ն ու Mercedes-ը. վերջինը գլխիվայր շրջվել է ․ կան վիրավորներ ՌԴ-ն հավանում է ուկրաինական խնդրի բանակցությունների համար «կամուրջ կառուցելու» Չինաստանի ծրագիրը Կոմիտասի անվան զբոսայգին այսօր Ծնունդդ շնորհավոր գեներալ ջան․ ազատությո՛ւն մեր բոլոր գերիներին/ռազմագերիներին․ Տիգրան Աբրահամյան Երևանում հորդառատ անձրևի հետևանքով բազմաբնակարանային շենքի հիմնական պատը մասամբ փլուզվել է․ կա նոր փլուզման վտանգ ՔՊ-ական պատգամավորը ժամկետից ուշ է հայտարարագիր ներկայացրել. ինչ ունեցվածք ունի Էդուարդ Աղաջանյանը Ավագանու անդամի ծաղրական-հումորային տեսանյութը՝ նվիրված Ավինյանին Թուրքիայի ու Ադրբեջանի համար պայմանագիրը պարզապես ժամանակավոր դադար է. Վահե Սարգսյան Տան բակից փրկարարները մոտ 85 տոննա ջուր են հեռացրել Երևանում թոռն իմացել է տատի մահվան լուրն ու ծեծել բժշկին. վերջինս կոտրվածք է ստացել Հրայր Թովմասյանի կարևոր հայտարարությունը և մյուսների տարօրինակ լռությունը. Սուրեն Սուրենյանց Դուք ամբողջ կյանքում կլյուչ տվող էլ կմնաք. էս խելքով ուզում են մետրո սարքեն. Կարեն Քոչարյան Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը Ինչպես 5 տարի պարտվել Իգոր Սարգսյանին և չկարողանալ տղամարդավարի ընդունել դա. Yerkir.am Արտառոց դեպք՝ ՀՀ մարզերից մեկում Եվրոպան վերացնի վիզային ռեժիմը Հայաստանի հետ, ստեղ վայ թեմ կմնանք ես ու Բենիամին կատուս. Արգիշտի Կիվիրյան Ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն մշտապես ձախողված. Ոսկան Սարգսյան «Մոտենում ենք Սրբազան պայքարի շատ կարևոր, նոր փուլի մեկնարկին» Ախալցխացի աշխարհահռչակ հայի մասին Հայաստանը դիմել է Հնդկաստանին՝ հնդկական հրթիռների գնման առաջարկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am