«Կովը չի ծնում, կաթը էժան է, ցեղականները սատկում են»․ խելացի անասնագոմերի թերի կատարված ծրագիրը. Հետք

«Հետք»․ Վարազդատ Հայրապետյանը Շիրակի մարզի Նոր կյանք գյուղում է ապրում։ 2018թ․-ին Հայաստան է եկել Ուկրաինայի Օդեսա քաղաքից։ Վարազդատը երրորդ մոդելի անասնաշենք է կառուցել, որի համար Էկոնոմիկայի նախարարությունը 17․5 մլն դրամ է հատկացրել, ինքն էլ 22 մլն դրամ է ներդրել։ «Ասացին՝ գոմը կարող եք գրավ դնել, գումար վերցնել, որպեսզի անասուն առնեք, բայց այնպես ստացվեց, որ բանկը վարկ չտվեց։ Ստիպված մեքենաներս, տունս գրավ դրեցի, ցեղական անասուն գնեցի։ Պահել եմ մի երկու տարի, բայց անասուններից հինգը հիվանդացան, սատկեցին, այդպես խնդիրների առաջ կանգնեցինք»,- պատմում է Վարազդատը։

Նա 20 մլն դրամով 20 տոհմային անասուն էր գնել, ասում է՝ պետությունից այս հարցում աջակցություն չի ստացել, միայն խոստացել էին՝ կաջակցեն, կաթը կվաճառի, բայց այդպես էլ չաջակցեցին։ Տոհմային անասունները Սպիտակից էր առել։ Հինգը սատկել է, մնացածը վաճառել է, ասում է՝ էլ ուժ չունեի։ «15-ը վաճառեցի, հազիվ վարկերն եմ փակում, ինչ ունեմ-չունեմ՝ վաճառել եմ արդեն, ամիսը 600-700 հազար դրամ վարկ եմ տալիս, դեռ մի տարի էլ ունեմ փակելու։ Այդքան ծախսեցինք, հավատացինք, չարչարվեցինք, հիմա չգիտեմ՝ արդեն ինչ անեմ, Աստծո հույսով եմ»,- ասաց Վարազդատը։

Էկոնոմիկայի նախարարությունը դատարան է դիմել՝ պահանջով, որ 17․5 մլն դրամը վերադարձնի պետական բյուջե։ Նախարարությունը կարծում է, որ խախտվել են պետական օժանդակության ծրագրի պայմանները՝ անասնաշենքը առնվազն հինգ տարի նպատակային չի օգտագործվել։ Բացի այդ՝ ֆերմերը ծրագրի ընթացքում հաշվետվություններ չի ներկայացրել։ «Խելացի անասնաշենքեր»-ի պետական աջակցության ծրագրում նշված է, որ վերոնշյալ կետերի խախտման դեպքում շահառուն պարտավոր է պետական աջակցությամբ տրամադրված գումարը, այս պարագայում՝ 17․5 մլն դրամը, վերադարձնել պետական բյուջե։ Դատարանը որոշել է բավարարել էկոնոմիկայի նախարարության պահանջը՝ ֆերմերից պետք է գանձվի պետական օժանդակությունը։

Մենք խոսեցինք այն մարդկանց հետ, որոնք օգտվել են «խելացի» անասնաշենք ծրագրից եւ չեն հաջողել` հասկանալու ձախողման պատճառը։ Իսկ նրանք, ովքեր ծրագրի շահառու են եղել եւ շարունակում են զբաղվել անասնապահությամբ, տարբեր խնդիրների են բախվում։

«Չորս կով սատկել է, թե ինչու՝ չգիտենք։ Անալիզ ենք հանձնել, բայց այդպես էլ պատճառները չիմացանք»

Սնանկացած ֆերմեր Վարազդատը միակը չէ, որի ցեղական կովերը սատկել են։ Կոտայքի մարզի Արգել գյուղում Արմեն Գասպարյանը երրորդ մոդելի անասնաշենք է կառուցել։ 17․5 մլն դրամ պետական աջակցություն է ստացել։ Ասում է՝ անասնաշենքը կառուցելու և կովերը գնելու համար 100 մլն դրամից ավելի գումար է ծախսել։ Եվրոպայից 42 հատ «Շվից» ցեղատեսակի կով է բերել, որոնցից 41-ը՝ հղի։ 10-ը վիժել են, իսկ մնացած հորթերը թերզարգացած են ծնվել։ Ֆերմերը ենթադրում է, որ արհեստական բեղմնավորումը Եվրոպայում գուցե լավ չեն արել։ Չորս կով էլ սատկել է։

«Հիվանդություն էր շուտ ընկնում մեջները։ Հոդերի, կճղակների հետ կապված խնդիրներ կային։ Անընդհատ բժիշկ էինք կանչում, կովը թույլ էր։ Դրսից բերածների հետ անընդհատ կային այդ խնդիրները։ Մի խոսքով, չէր արդարացնում իրեն։ Վաճառել ենք կովերը, գոմը կա, բայց դատարկ է, չենք զբաղվում անասնապահությամբ»,- ասում է Արմենը։

Նրա պատմելով՝ օրական 20 լիտր կաթը լավագույն արդյունքն էր, դա էլ այն դեպքում, եթե կովը նորմալ էր ծնել. «Մեկ լիտր ջուրը ավելի թանկ էր, քան թե կաթը, 230-250 դրամով ենք վաճառել»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am