Ես ասել եմ Փաշինյանին, որ Ադրբեջանը կայացրել է պատերազմ սկսելու որոշում, մենք պետք է օգնություն խնդրենք մեր դաշնակցից, ցավոք, առաջարկս արձագանք չգտավ. գեներալ Կարապետյանը՝ 2020-ի պատերազմի մասին

«2018-ին ես միանշանակ կանխատեսել էի, որ մի քանի տարվա ընթացքում նոր պատերազմ կլինի ու մենք կպարտվենք»։ Այս մասին ասել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՊՆ նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը МИЦ Известия-ին տված հարցազրույցում:

Գեներալը նկատում է, որ իր կանխատեսումը հիմնված է եղել վիճակագրական տվյալների ու ժողովրդագրական ցուցանիշների վերլուծության վրա: «1990-ականներին Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդագրական ցուցանիշները քիչ թե շատ համեմատելի էին. մեր բնակչության թիվը մոտենում էր 4 միլիոնին, իսկ նրանք մոտ 6 միլիոն էին: Երկու հանրապետությունները չունեին բյուջե և կառուցվածքային բանակ: Իսկ Հայաստանը կարողացավ ավելի արագ կազմակերպվել՝ առաջին հերթին հայազգի խորհրդային սպաների շնորհիվ, ու մենք հաղթեցինք։ Սակայն 30 տարի անց Հայաստանում մնաց 2,5 մլն մարդ, իսկ Ադրբեջանում, հակառակը, բնակչության թիվը հասավ 10 մլն-ի։ Երկու երկրների բյուջեն ու զինված ուժերը դարձան անհամեմատելի են։ Ադրբեջանի բանակի թվաքանակը հասել է 150 հազարի, մոբիլիզացիոն ռեզերվով ՝ մինչև 800 հազարի, մինչդեռ մեր ցուցանիշները մի քանի անգամ պակաս են։ Ադրբեջանը նաև բացարձակ առաջադիմության է հասել սպառազինության, տեխնիկայի, կրակային հզորության առումով։ Նման պայմաններում հեռանկարները բավականին հստակ էին ներկայացվում։ Ավելին, պարբերաբար շփման գծում արդեն խնդիրներ էին առաջանում։ Օրինակ՝ 2020 թվականի հուլիսի 12-ին մեր երկրների միջև դիրքերից մեկի համար բախումներ տեղի ունեցան։ Դրանից հետո, ես Փաշինյանին հայտնեցի, իմ կարծիքով, պատերազմ սկսելու քաղաքական որոշումը Ադրբեջանն արդեն կայացրել է, մեկ-մեկուկես ամսվա ընթացքում կսկսվեն լայնամասշտաբ ռազմական գործողություններ»։

Ցավոք, իշխող վարչախմբի ու հենց Փաշինյանի կողմից անտեսվում է գեներալի կանխատեսումը: Իսկ, թե ի՞նչ քայլեր արվեցին իրավիճակը շտկելու, պատերազմը կանխելու համար, МИЦ Известия-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ Արշակ Կարապետյանն ասել է.

«Ես առաջարկել եմ օգնություն խնդրել մեր առանցքային դաշնակից Ռուսաստանից։ Ցավոք, այս գաղափարը արձագանք չգտավ։ Ողբերգությունն այն էր, որ իշխող թիմի մեծ մասը չափազանց թույլ էր պատկերացնում զինված ուժերի կարիքներն ու պահանջները։ Բավական է ասել, որ նրանցից գրեթե ոչ մեկը բանակում չի ծառայել, դրանից խուսափել է նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Այս մարդիկ, չգիտես ինչու, կարծում էին, որ պատերազմի դեպքում մարտական գործողությունների պատասխանատուն լինելու է բացառապես պաշտպանության նախարարությունը։ Ընդ որում, ադրբեջանցիներն այլ մոտեցում ունեն, նրանց մոտ պատերազմի դեպքում կռվում է ամբողջ երկիրը։ 2020 թվականին հակամարտության սկսվելուց հետո այնտեղ անմիջապես շտաբ հայտնվեց, երկրի նախագահը կատարում էր գլխավոր հրամանատարի գործառույթները և միանշանակ պատասխանատու էր արդյունքի համար»:

Խոսելով հայկական բանակի հետ արցախյան զինված ուժերի համագործակցության մասին, Կարապետյանը շեշտել է այն հանգամքը, որ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները ռազմական գերատեսչությունների մակարդակով սերտորեն փոխգործակցել են միմյանց հետ, մասնավորաբար, ընդգծել է հայ մարտիկների պատրաստվածությունն ու հերոսականությունը:

«Զինծառայողները լավ պատրաստ էին, ուղղությունների մեծ մասում նրանք հետքայլ չարեցին, շատերն իսկական հերոսություն ցուցաբերեցին։ 2020թվականի պատերազմը տևեց 44 օր, շատ ստորաբաժանումներ այդ ամբողջ ընթացքում թշնամուն անցան առանց մեկ ռոտացիայի, չնայած հայտնի է, որ փոխարինումը սովորաբար տեղի է ունենում ռազմական գործողությունների երրորդ օրը: Կրկնում եմ՝ խնդրահարույց է դարձել կառավարման հարցը։ Ղարաբաղյան ղեկավարությունը ինչ-որ ծրագրեր է կազմել, Երևանում ընդհանրապես խուսափել են խնդիրների լուծումից, շատ խնդիրներ ուղղակի գցել են Գլխավոր շտաբի վրա։ Ինչ-որ առումով նման մոտեցումը պարտիզանական էր հիշեցնում և հանգեցրեց հասկանալի արդյունքի»,-ասել է գեներալ- մայոր Արշակ Կարապետյանը:

դիտվել է 603 անգամ
Լրահոս
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am