Գողը տնից չլիներ, եզը երդիկից չէին տանի

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս պսևդո-իշխանությունների համար մեղավոր են բոլորը՝ իրենցից բացի։ Մեղավոր են նախկինները, արտաքին հանգամանքները, երրորդ երկրները, ՔՈՎԻԴը, գլոբալ տաքացումը, Նոր Կալեդոնիայում անկարգությունները, նույնիսկ Վիետնամում բրնձի ցածր բերքատվությունը։ Բայց իրենք անմեղ են, սուրբ են․․․ Այս հարցում սրանք անգերազանցելի են։ Երբևէ լսե՞լ եք, որ մի հարցում ընդունել են իրենց մեղքը կամ սխալը։ Նույնիսկ այն բացառիկ դեպքերում, երբ բացահայտ խուլիգանության համար կիսատ պռատ <կներես> են ասել, այդ կներեսը հնչել է որպես մեղադրանք և ոչ մեղայական․ իրենց զանցանքի համար դարձյալ ուրիշներն են մեղավոր։

Նաև գաղտնիք չէ, որ այս իշխանությունները թքած ունեն օրենքի ու օրինականության վրա։ Խելքներին փչած ձևով մեկնաբանում են ցանկացած իրավական ակտ՝ սահմանադրությունից սկսած։ Իրենք են որոշում ինչն է գաղտնի, ինչն է հրապարակային հասանելի։ Իշխանությունները նույնիսկ սեփական ժողովրդից գաղտնի են պահում սեփական երկրի սահմանները։ Աշխարհում նման բան չկա։ Մարդ էլ չիմանա՞, թե իր երկրի սահմանները որտեղով են անցնում։ Թուրքերն այդ նույն քարտեզներն ունեն, ռուսներն էլ ունեն։ Բա ումի՞ց է գաղտնի, Չերչիլի՞ց։

Ինչու՞ սրանք հիշեցի։ Տավուշում, սահմանազատման անվան տակ, այս իշխանությունները նորից մի կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրեցին: Ինչպես և Շուռնուխում թուրքերին տարածք հանձնվեց, տարածք, որոնց վրա Հայաստանը տիտղոս ուներ, մարդկանց սեփականության վկայական էր տվել։ Ասում են՝ Հայաստանի տարածքից մի միլիմետր չենք տվեվ։ Բա քարտեզները ինչու՞ եք գաղտնի պահում։ Գաղտնի են, որ չբացահայտվի, թե Ալիևի պահանջով որքա՞ն հայի հող թուրքին հանձնեցին, քանի՞ հայի տուն քանդեցին․․․

Սա էլ դեռ քիչ է, հայտարարում են, որ Կիրանցի գյուղացիների բողոքի պատճառով Ադրբեջանն ավելի մեծ պահանջ դրեց ու ավելի վատ սահման գծեց, քան կարող էր լինել։ Չէ հա՞․․․ Ուզու՞մ եք ասել, որ եթե Կիրանցի ժողովուրդը չբողոքեր, Ալիևն Ադրբեջանից մի քիչ հող կկտրեր մեզ կտար, իսկ հիմա նեղացավ ու չտվե՞ց։ Իսկ միգուցե՞ Ալիևը Հայաստանից ավելի մեծ կտոր պոկեց։ Բա դուք եք իշխանությունը, բա պաշտպանեիք։ Չէէէէ, իրանք հասկանում են ինչ են անում։ Սեփական հանցագործությունը բարդում են Կիրանցի հերոսական ժողովրդի վրա։ <Այ եթե դուք չլինեիք, Ադրբեջանին Հայաստանից այսքան տարածք չէր անցնի։ Չտալ չէինք կարող, կռիվ կլիներ։ Բայց մենք իրանցն էինք տալիս, իսկ հիմա ստիպված ենք մեր հողերից էլ տանք>։ Դե 200 քառակուսի կիլոմետրից ավել տվել են, Արցախի Հանրապետությունը տվել են, իրենց համար հող հանձնելուց հեշտ բան չկա։

Բայց իրենք հեռատես են, շատ հեռատես։ Գիտեն, որ Ալիևը սահմանի մյուս հատվածներում էլ է Հայաստանից հող պահանջելու։ Գիտեն, որ սահմանամերձ մյուս գյուղերի բնակիչներն էլ են ընդվզելու։ Որպեսզի դա կանխեն, <Կիրանցի դառը դասն> են գրում։ <Այ եթե դուք էլ Կիրանցի նման բողոքեք ձեր հողը թուրքին հանձնելու դեմ պայքարեք, ավելի վատ կլինի, համակերպվեք ու թուրքերին տվեք այն ինչ ուզում են, թե չէ ավելի շատ բան կպահանջեն>։

Սա է այսօրվա իրականությունը, սա է այսօրվա իշխանությունը։ Փոխարեն երկիրը պաշտպանի մեղավորներ է փնտրում, թե ում վրա բարդի իր սպասվելիք զիջումները։ Ճիշտ են ասում․ <Գողը տնից չլիներ, եզը երդիկից չէին տանի>։ Տնից գողին է պետք քշել, թե ամբողջ տունը գողին բաժին կհասնի․․․

Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 516 անգամ
Լրահոս
Ինչպե՞ս են ուզում նվազեցնել դժգոհությունը ոստիկանության համակարգում 4 գույքի նվիրատվություն մեկ տարում, դրամական միջոցներ, վարկեր. ի՞նչ է հայտարարագրել ԿԸՀ նախագահը «Սա հրաբուխ չէ , ամպրոպ է». Սուրենյան ՀՖՖ-ն միջոցառում կազմակերպող է դարձել. Ֆուտբոլը հետին պլանում է Փաշինյանական «դիվերսիֆիկացիա». Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից հասել է մոտ 60 տոկոսի Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսում ՔՊ խմբակցությունը քվորում չի ապահովի կառավարության հրաժարականի օրակարգով նիստին ԱԱԾ-ն ձերբակալել է «Արթուր եղբայրներին». կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը վերադարձել է Երևան Թեհրանը դեմ է Անկարայի և Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նախագծին․ Սերգեյ Մելքոնյան Վանաձոր-Ալավերդի ճանապարհը երկկողմանի փակվել է Ալեն Սիմոնյանն իր ծառայողական մեքենայի պետհամարանիշները փոխարինել է օպերատիվ համարանիշներով Կարսում առատ տեղումները և կարկտահարությունը զգալի վնասներ են պատճառել Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ հարաբերությունները հասել են ամենացածր կետին․ Նիկիտա Մենդկովիչ ՔՊ-ի պատգամավորներն ունեն շանս՝ հնարավորին շուտ խելքի գալու․ Հայկ Մամիջանյան Ինչ են քննարկել Էրդողանն ու Ալիևը՝ Անկարայում․ մանրամասներ «Կառավարության հրաժարականի» ուղերձով արտահերթ նիստը կկայանա Ադրբեջանը դիմում է ստախոսության՝ ցույց տալու, որ օկուպացված հայկական եկեղեցիները կանգուն են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am