Փաշինյանական «դիվերսիֆիկացիա». Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից հասել է մոտ 60 տոկոսի

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում են փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հանուն Արևմուտքի շահերի: Միևնույն ժամանակ այս կառավարության ներկայացուցիչները պարբերաբար խոսում են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին: Իսկ ինչքանո՞վ է Հայաստանի տնտեսությունը հետաքրքիր Արևմուտքին, և ի՞նչ ցուցանիշներ ունենք այս պահի դրությամբ նշյալ «դիվերսիֆիկացիայի» տեսանկյունից: 2024 թվականի առաջին չորս ամսվա տվյալներով, ԵՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալները նվազել են 24,3 տոկոսով: Մասնավորաբար, Գերմանիայի հետ առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 148 մլն (անկումը՝ 35,8 տոկոս), Ֆրանսիայի հետ՝ 42 մլն դոլար (անկումը՝ մոտ 17 տոկոս):

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա առևտրաշրջանառությունը նվազել է միանգամից 39 տոկոսով՝ կազմելով մոտ 144 մլն դոլար: Ցավալիորեն, այս առումով վիճակը լավ չէ նաև Վրաստանի և Իրանի պարագայում: Իրանի հետ առևտրաշրջանառությունը նվազել է 7,9 տոկոսով (202,7 մլն դոլար), իսկ Վրաստանի հետ՝ 6,5 տոկոսով (80,1 մլն դոլար): Իսկ որևէ երկրի հետ արտաքին առևտրաշրջանառության առումով աճ արձանագրվե՞լ է, արդյոք: Պարզվում է՝ այո: Հայաստանի առևտրաշրջանառության ծավալները Ռուսաստանի հետ աճել են միանգամից 3 անգամ և կազմել...

6,3 մլրդ դոլար: Աճ արձանագրել է նաև առևտրաշրջանառությունը Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, ընդ որում՝ մոտ 7 անգամ՝ հասնելով 2,8 մլրդ դոլարի, սակայն փորձագետների համոզմամբ, այս աճի «թիկունքում» առավելապես ռուսական ձեռնարկություններ են: Այսինքն, ստացվում է հետաքրքիր պատկեր. հավաքական Արևմուտքին գնալով ավելի քիչ է հետաքրքրում Հայաստանի տնտեսությունը, իսկ փաշինյանական դիվերսիֆիկացիայի արդյունքում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից հասել է մոտ 60 տոկոսի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 205 անգամ
Լրահոս
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Ռոման Երիցյանը Արցախի ներկայացուցչության շենքի վերաբերյալ փաստաթղթեր է հրապարակել Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստում Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել Վերին Լարսում արտակարգ դրություն է հայտարարվել Վարչապետը ավտոբուսի ուղևոր չէ. Նա շարասյան հրամանատարն է՝ թե՛ կյանքի, թե՛ մահվան ճանապարհին. Կամենդատյան «Հեղաշրջման պլան»-ի վարույթով մի քանի մեղադրյալների գործերը շտապ դատարան կուղարկվեն․ «Ժողովուրդ» Փաշինյան-Ալիև հանդիպմանը մասնակցած Արմեն Գրիգորյանը մերժել է հանդիպել անհետ կորած զինվորների ծնողների հետ․ «Ժողովուրդ» ՀԷՑ-ն իր տեղում է, արտառոց բան չի կատարվում. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանին մի քանի հարց պետք է տրվեր.«Հրապարակ» «Հրապարակ». Վրացիները մերժել են Պապոյանին Ինչու իրականում նախարարի պաշտոնից ազատվեց Հակոբ Սիմիդյանը. «Իրավունք» Խնդիր է դրված ՀԷՑ-ի 7000 աշխատակիցներին դարձնել ՔՊ էլեկտորատ․ «Հրապարակ» Ֆուտբոլի ֆեդերացիայում մերձավորներին աշխատանքի է նշանակում․ «Հրապարակ» Երբ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ «Հրապարակ» Վեհափառին հեռացնելու «օպերացիան» գլխավորում է Արայիկ Հարությունյանը, Փաշինյանն այդքան էլ գոհ չէ. «Ժողովուրդ» Երեւանի դատախազը 1 տարում 17 մլն արժողությամբ 2 մեքենա է գնել. «Ժողովուրդ» Փաշինյանը կասկածներ ունի իր հենասյուների նկատմամբ․ «Իրավունք» 15-ամյա տղան տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Իրանի խորհրդարանն ավելի քան 40 երկրների պաշտոնապես կոչ է արել դատապարտել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումները Արտակարգ դեպք՝ Երևանում Կյանքից հեռացել է Արցախի վաստակավոր արտիստ Անահիտ Հովսեփյանը ՀՀ-ն հավաստիացրել է Լավ սովորելը լավ ապրելու հետ քիչ կապ ունի. ապացույցը վատ սովորած ու համալսարանից դուրս մնացած Փաշինյանի՝ լավ սովորողների հաշվին լավ ապրելն է Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Ուկրաինան շուտով հեռահար զենք կստանա Դատավորը հեռացրել է Փոստանջյանին Լիանա Հարությունյանւի պաշտպանը լինելուց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am