ՔՊ խմբակցությունը քվորում չի ապահովի կառավարության հրաժարականի օրակարգով նիստին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում որոշում կա՝ ընդդիմության նախաձեռնած կառավարության հրաժարականի օրակարգով նիստին քվորում չապահովելու ու նիստը տապալելու:


Այսպիսով, ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հունիսի 11-ին կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ էին հանդես եկել:

ԱԺ խորհրդի նիստին, սակայն, ՔՊ-ն միաձայն մերժեց այսօր արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը:

Օրենքի ուժով՝ արտահերթ նիստը կկայանա հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 17-ին: Արդեն իսկ կա ԱԺ նախագահի կարգադրությունն այդ մասով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ՝ ԱԺ խորհրդի նիստից հետո, ՔՊ-ն խմբակցության նիստի ժամանակ եւս այս հարցը քննարկել է:

Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց օրակարգում կառավարության հրաժարականի հարց չկա. ուստի այդ օրը չեն գնա եւ քվորում չեն ապահովի, այսինքն՝ կտապալվի նիստը:

Ընդ որում, ՔՊ-ում տարաձայնություններ այս մասով չեն էլ եղել, բոլորը միաձայն այն կարծիքին են եղել, որ ընդդիմության նախաձեռնած նիստը՝ կառավարության հրաժարականի հարցով, չպետք է կայանա, որքան մարդ ուզում է հավաքվի փողոցում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 408 անգամ
Լրահոս
Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված 3 անտառապատ տարածք վաճառքի է հանվել․ «Հետք» Կիրանցը՝ օրերի տարբերությամբ․ չկան տունը, վագոնն ու արհեստանոցը 3 բնակարան ու ավտոկայանատեղի՝ Երևանում, հողամաս՝ Եղեգնաձորում, ԱԺ-ից էլ՝ 8 միլիոն 94 000 դրամի աշխատավարձ․ Էլ ինչ է նշված ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի հայտարարագրում Լեհաստանը զգալիորեն կրճատել է օտարերկրացիներին վիզաների տրամադրումը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ բախվել են մեքենաներ․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց «Հարկ է, որ Թուրքիան ընդունի միջազգային իրավունքի և ծովային իրավունքի դրույթները». Հունաստանի ՊՆ 1 զոհ, 5 վիրավոր․ Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «ՎԱԶ 2109»-ը Մոտ ապագայում ֆրանսիական բանակը չի կռվի Ուկրաինայում. Էմանուել Մակրոն 9-ամյա երեխան մահացել է, վարորդն ու 7-ամյա տղան տեղափոխվել են հիվանդանոց Ադրբեջանն ու Հայաստանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը. Կլաար Փաշինյանին աջակցում է ժողովրդի միայն 10 տոկոսը. ընդդիմադիրներին խանգարում է ներքին գզվռտոցը. Արամ Նավասարդյան Մեկ ոստիկան ազատվել է պաշտոնից, մյուսի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն Պաղեստինի վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ի կողմից Պաղեստինի ճանաչման հարցում ցուցաբերված սկզբունքային մոտեցման համար Վատ աշխատանքի համար պետբյուջեից ավելի քան 32 միլիոն դրամ պարգևավճար են ստացել Արամ Ա կաթողիկոսը Իշխան Սաղաթելյանի հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը Գազամատակարարման դադարեցումներ Հունիսի 12-ին խաղաղ հավաքի ընթացքում քաղաքացիների, լրագրողների հանդեպ կիրառված բռնարարքների փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Դատախազություն ԵՄ-ն կփակի դռները Վրաստանի համար, եթե երկրի իշխանությունները շարունակեն իրենց քաղաքականությունը. Բորել Պակիստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին Հյուսիս-հարավ» միջանցքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարեն Քոչարյանը Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 24-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am