Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան

Մարդու, բայց առավել ևս ղեկավար պաշտոն զբաղեցնող մարդու շրջապատը շատ մեծ նշանակություն ունի այդ մարդու ու գործի հաջողության կամ ձախողման մեջ։ Այս մասին գրել է ադրբեջանագետ նախկին ԱԺ պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը.

«Մարդն, իհարկե, ընտրում է իր շրջապատը, բայց նաև կարևոր է, որ շրջապատի մարդիկ իրենց խորհուրդներում ու դիրքորոշումներում ելնեն ոչ թե սեփական շահից ու հարմարավետությունից, այլ ավելի մեծ նպատակի ու այդ նպատակի համար պատասխանատու մարդու հաջողելու ցանկությունից։

Ինչու՞ եմ սա գրում, քանի որ ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան։ Այդ անհասկանալի վախը կամ դատարկ պաշտամունքը մեծ վնաս բերեցին ոչ միայն Փաշինյանին, այլ նաև մեր պետությանը։

2020 թվականի նոյեմբերից հետո պարզ էր, որ Փաշինյանը ունակ չէ պետություն կառավարել, հանել այս վիճակից, պարզ էր, որ այդ պարտվածի խարանով բանակցելու դեպքում շատ մեծ վնաս է տալու երկրին։ Դա շատերն էին գիտակցում, բայց քչերը կարողացան դա բարձրաձայնել։ Եթե նրա նեղ շրջապատը ելներ ոչ թե իշխանության պահպանման ու սեփական բարեկեցության ապահովման տրամաբանությունից, այլ պետական շահից, հենց իրենք քայլեր կանեին, որպեսզի այդ մարդը այլևս չմնար իշխանության։ Բայց ցավոք, դա տեղի չունեցավ։

Ես հիմա էլ վստահ եմ, որ պատերի տակ ու իրենց կաբինետներում շարունակում են փսփսալ Փաշինյանի դեմ, իրար դեմ դավեր նյութել, բայց երբ գա ֆրակցիայի նիստի ժամանակը, բոլորը կներկայանան որպես Փաշինյանի վկաներ։ Վտանգավոր է նման շրջապատ ունենալը, դա կործանման տանող ուղի է, ես դա անձամբ Փաշինյանին եմ ասել 2021 թվականի ապրիլին՝ մեր վերջին առերես հանդիպման ժամանակ։

Եթե Հայաստանի հաջորդ ղեկավարը հաջողելու նպատակ ունի, ապա պետք է իմանա, որ իրեն անհրաժեշտ է շրջապատել հնարավորինս օբյետիվ ու ճշմարտախոս մարդկանցով, որոնց առողջ քննադատությունը թույլ չի տա ստեղծել ցանկալի, երանելի փուչիկ ու ապրել դրա մեջ։ Պետք են մարդիկ, որոնք չեն կաշկանդվի ասել՝ «աչքիդ վերևը ունք կա», մարդիկ, որոնց համար պետական շահը գերակա է սեփական հարմարավետությունից․․․»

դիտվել է 1033 անգամ
Լրահոս
Մենք հետևում ենք Հայաստանի վերջին իրադարձություններին, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի. Ալիև Վահե Ղազարյանը հանդիպման է ու չի կարող ընդունել Բագրատ Սրբազանին Մեծ թվով ոստիկաններ՝ ՆԳՆ շենքի մոտ Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական կարգավորմանը. Թուրքիայի ԱԱԽ Ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը ՀՐԱՏԱՊ. Անահիտ Մանասյան, ես անասուն չեմ, ես մարդ եմ. Հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանն ահազանգում է 16,8 մլն դրամ` ՆԳՆ զորքերի տեղաշարժի համար. Սրբազանի գլխավորած ակցիաները «թանկ» են նստում իշխանության վրա Փաշինյանը պատրաստ է գնալ ամենաանհավանական գործողությունների Ավինյանը փորձում է տարանջատվել Նիկոլ Փաշինյանից եւ ՔՊ-ից Պարգեւներ հող հանձնողներին եւ ջարդարարներին Հայրենիքը «հեռվից սիրած» ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը ատելությո՞ւն է սերմանել ցուցարարների նկատմամբ ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ. պատգամավորներն են պահանջել Ուղարկում են աղետի գոտի, որ ակցիաներին չմասնակցեն Քաղաքական առումով թեժ օր է լինելու. Փաշինյանը ԱԺ-ում կլինի, ցուցարարները` փողոցում Էլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան ժամը 8-ին, մեկ մարդու պես դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ․ Գևորգ Թամամյան Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձն այսօր գեներալ-մայորի կոչում է ստացել Մեր մնացած Հայրենիքն այլևս ներսից են ուտում՝ դրսի օգնությամբ․ Սենոր Հասրաթյան «Ոստիկաններին» ասելիք չունեմ, իրենց շփոթված հայացքներն արդեն ամեն ինչ ասում էին․ Դանիելյան Ֆրանսիան պատասխանեց, թե որքան հեռու է պատրաստ գնալ ՀՀ-ի հետ ռազմական համագործակցության հարցում. Փափազյան Ստրկության ու նվաստացման գարշահոտ է գալիս․ մենք այդ ճանապարհով չենք գնալու․ Տարոն Տոնոյան Եկեղեցու շնորհիվ է դարեր ի վեր հայը հայ մնացել. Հայ Առաքելական եկեղեցին մենք ենք․ Հենրիխ Դանիելյան Տեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից դատապարտում ենք այդ քստմնելի արարքը․ գրությամբ դիմելու ենք եվրոպական երկրների ղեկավարներին, միջազգային կառույցներին․ Ռումանիոյ հայոց թեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am