Շոյգուի տեղափոխությունը նշանակում է ազդեցության թուլացում. Սուրենյանց

Սերգեյ Շոյգուի տեղափոխությունը ՌԴ Անվտանգության խորհրդի պաշտոնին համարում եմ նրա ազդեցության թուլացում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրենյանցը։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերընտրվելուց հետո պաշտպանության նախարարի պաշտոնում այլ թեկնածու է առաջադրել, իսկ արդեն նախկին նախարար Սերգեյ Շոյգուին նշանակել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար։

Սուրենյանցն արձանագրեց, որ Շոյգուն այն անձն է, ում հետ Վլադիմիր Պուտինը սիրով ժամանակ է անցկացնում Տայգայի անտառներում, շատ մտերմիկ միջավայրում։

«Ուզում եմ ասել, որ Շոյգուն ՌԴ նախագահի վստահությունը վայելող մարդ է, բայց միաժամանակ պետք է նշենք, որ ռուսական իշխանության հիերարխիայում պաշտպանության նախարարարը շատ առանցքային պաշտոն է համարվում», *նշեց քաղաքագետը։

Ընդհանուր առմամբ՝ Պուտինի կադրային նշանակումները Սուրենյանցը գնահատեց որպես պետական համակարգի վերաֆորմատավորու։ «Անշուշտ մինչև վերջ մենք չենք կարող հասկանալ, թե որոնք են ՌԴ նախագահի մոտիվները, որովհետև բավարար տեղեկատվություն չունենք, բայց փոխատեղումը, իմ կարծիքով, բնական է։ Շոյգուի պաշտոնանկության կամ տեղափոխության մասին ավելի վաղ էր խոսվում»,- նշել է Սուրենյանցը։

ՌԴ պաշտպանության նոր նախարար նշանակվել է քաղաքացիական անձ, մասնագիտությամբ տնտեսագետ Անդրեյ Բելոուսովը։ Այս նշանակումը եւս քաղաքագետը տրամաբանված է համարում՝ հաշվի առնելով, որ տնտեսական բաղադրիչը կամ բանակի մոդերնիզացիան հիմա շատ կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար։

«Փորձելու են ներդաշնակեցնել տնտեսության զարգացումը՝ այն հարմարեցնելով ռազմական կարիքներին»,- նշել է քաղաքագետը՝ միաժամանակ նկատելով, որ նախարար է նշանակվել մի մարդ, որը կարող է տոտալ վերահսկողություն սահմանել հատկացվող ահռելի ֆինանսական միջոցների նկատմամբ։

«Սա պատերազմի ընթացքի հետ կապ չի կարող ունենալ, պատերազմի վրա ազդել չի կարող, որովհետև ՌԴ բանակի կառուցվածքն այնպիսին է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի վրա է պատասխանատվությունը։Բանակի և տնտեսական ենթակառուցվածքների միջև ավելի ներդաշնակ կապ ապահովելու նպատակով է նշանակվել Ալեքսեյ Բելոուսովը։ Նա պրոֆեսիոնալ տնտեսագետ է , նա կարող է բանակի և տնտեսական ենթակառուցվածքների միջև արդյունավետ փոխգործակցություն ապահովել»,- կարծում է Սուրենյանցը՝ ավելացնելով, որ Շոյգուն անվտանգության խորհրդի քարտուղար է, Պուտինի թիմից ոչ մի տեղ չի գնացել։

դիտվել է 430 անգամ
Լրահոս
99,9% համոզված եմ, որ Ալիևի ոտքերը լիզող Նիկոլը Բաքվի այս շանտաժ֊պահանջն էլ կկատարի. Գագիկ Համբարյան Փաշինյանին այսօր երկրորդ փորձությունն է սպասվում Աղանդավոր Նիկոլը շարունակում է իր հակաեկեղեցական արշավը. Գագիկ Համբարյան Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Իշխանությունների բիրտ ուժն ու վայրագ կեցվածքը որևէ կերպ չի կասեցնում վերջնարդյունքին հասնելու մեր պայքարը Մենք հետևում ենք Հայաստանի վերջին իրադարձություններին, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի. Ալիև Վահե Ղազարյանը հանդիպման է ու չի կարող ընդունել Բագրատ Սրբազանին Մեծ թվով ոստիկաններ՝ ՆԳՆ շենքի մոտ Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական կարգավորմանը. Թուրքիայի ԱԱԽ Ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը ՀՐԱՏԱՊ. Անահիտ Մանասյան, ես անասուն չեմ, ես մարդ եմ. Հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանն ահազանգում է 16,8 մլն դրամ` ՆԳՆ զորքերի տեղաշարժի համար. Սրբազանի գլխավորած ակցիաները «թանկ» են նստում իշխանության վրա Փաշինյանը պատրաստ է գնալ ամենաանհավանական գործողությունների Ավինյանը փորձում է տարանջատվել Նիկոլ Փաշինյանից եւ ՔՊ-ից Պարգեւներ հող հանձնողներին եւ ջարդարարներին Հայրենիքը «հեռվից սիրած» ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը ատելությո՞ւն է սերմանել ցուցարարների նկատմամբ ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ. պատգամավորներն են պահանջել Ուղարկում են աղետի գոտի, որ ակցիաներին չմասնակցեն Քաղաքական առումով թեժ օր է լինելու. Փաշինյանը ԱԺ-ում կլինի, ցուցարարները` փողոցում Էլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան ժամը 8-ին, մեկ մարդու պես դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ․ Գևորգ Թամամյան Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձն այսօր գեներալ-մայորի կոչում է ստացել Մեր մնացած Հայրենիքն այլևս ներսից են ուտում՝ դրսի օգնությամբ․ Սենոր Հասրաթյան «Ոստիկաններին» ասելիք չունեմ, իրենց շփոթված հայացքներն արդեն ամեն ինչ ասում էին․ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am