Ադրբեջանի պաշտոնյաները սպառնում են արդեն․ սա լուրջ մարտահրավեր է․ ԱԳՆ (video)

Ցավոք, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունն ու հայտարարությունները շարունակում են մարտահրավեր նետել միջազգային իրավունքի վրա հիմնված կարգին, Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և, հետևաբար, տարածաշրջանում տևական խաղաղության հեռանկարներին:


Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ասել է Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ձերդ Գերազանցություն, շնորհակալ եմ այս այցի ընթացքում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար: Երեկ արդեն արդյունավետ հանդիպումներ եմ ունեցել ձեր երկրի վարչապետի, ինչպես նաև խորհրդարանի փոխնախագահի հետ։ Սա շարունակությունն է մեր նախորդ ակտիվ շփումների. ես ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա փետրվարին Երևան կատարած Ձեր պաշտոնական այցը, ինչպես նաև հուլիսին Խորվաթիա կատարած իմ այցն ու Դուբրովնիկի համաժողովում մեր քննարկումները։

Իհարկե, պետք է ընդգծենք, որ այս տարին առանձնահատուկ է մեր երկկողմ հարաբերությունների համար, քանի որ մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Վերջին երեք տասնամյակների ընթացքում մեր պետությունները կարևոր ջանքեր են գործադրել՝ ուղղված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և փոխշահավետ համագործակցության զարգացմանը: Գոհունակությամբ եմ նշում, որ մեր վերջին փոխայցելություններն ու ակտիվ փոխգործակցությունն արտացոլում են մեր երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան, ինչպես նաև մեր օրակարգի հետագա ընդլայնման, տարբեր ոլորտներում և տարբեր հարթակներում համագործակցության խորացման և, իհարկե, մեր երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդման պատրաստակամությունը։

Հարգելի՛ ներկաներ,

Այսօրվա մեր քննարկումների ընթացքում անդրադարձանք երկկողմ օրակարգի մի շարք հարցերի և տարբեր, այդ թվում՝ տնտեսության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին: Քաղաքական երկխոսության զարգացմանը զուգահեռ տնտեսական ոլորտում առկա է չօգտագործված հսկայական ներուժ։ Նախորդ տարվա փետրվարին նախարար Ռադմանի այցի ժամանակ Երևանում կայացած գործարար համաժողովը ստացավ առանձնահատուկ կարևորություն, և մենք շահագրգռված ենք առևտրատնտեսական համագործակցության առաջմղմամբ ու ընդլայնմամբ՝ միտված շոշափելի արդյունքներ արձանագրելուն։

Այսօր մենք քննարկեցինք նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ ընթացիկ գործընթացներն ու իրականացվող քայլերը: Այս հարաբերությունների հետագա խորացման մեր քաղաքացիների ձգտումը հիմնված է այն ընդհանուր արժեքների վրա, որոնց մեր քաղաքացիները հարում են Հայաստանում, Խորվաթիայում և Եվրոպական միությունումխթանվող, հատկապես ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և այլ հիմնարար սկզբունքների տիրույթում: Միևնույն ժամանակ, ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման մեր հանձնառությունը բխում է մեր քաղաքացիների համար ավելի լավ և անվտանգ միջավայրի տեսլականից: Այսպիսով, իմ խորվաթ գործընկերոջ հետ մենք դիտարկել ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների ողջ շրջանակը, որն ընդգրկում է մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը, մարդկանց միջև շփումները, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև անվտանգության հարցերը: Այս համատեքստում կցանկանայի ընդգծել, որ Հայաստան-ԵՄ գործընկերությունն ընդլայնվում է նոր ուղղություններով, այն է՝ ԵՄ մշտադիտարկման առաքելությունը ՀՀ-ում և անվտանգային հարցերով երկխոսությունը:

Այսօր հնարավորություն ունեցանք նաև անդրադառնալ նաև բազմակողմ հարթակներում համագործակցության հարցերին, այն միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, որտեղ Հայաստանն ու Խորվաթիան արդեն իսկ ունեն կամ դեռ կշահեն առավել սերտ համագործակցությունից:

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր մենք մտքեր փոխանակեցինք միջազգային և տարածաշրջանային անվտանգության թեմաների շուրջ։ Ես իմ գործընկերոջը մանրամասն տեղեկացրել եմ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Ինչպես նշվեց, ավելի վաղ հնարավորություն ունեցել ենք քննարկելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման՝ Հայաստանի տեսլականը, մարտահրավերների հաղթահարմանն ու տարածաշրջանային կապերի զարգացմանն ուղղված ջանքերը: Ցավոք, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունն ու հայտարարությունները շարունակում են մարտահրավեր նետել միջազգային իևավուքնի վրա հիմնված կարգին, Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և, հետևաբար, տարածաշրջանում տևական խաղաղության հեռանկարներին:

Կարծում եմ, որ Հարավային Կովկասում կայունությամբ հետաքրքրված մեր գործընկերները կիսում են այն նույն մոտեցումը, որ խաղաղությունը պահանջում է անսասան հանձնառություն և իրական շահագրգռվածություն երկարաժամկետ լուծումների հարցում: Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է՝ հիմնված հայտնի սկզբունքների և պայմանավորվածությունների վրա։ Երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն՝ առանց որևէ երկիմաստության։ Խաղաղության պայմանագիրը պետք է ապահովի հստակ հիմքեր սահմանազատման հետագա գործընթացի համար, որը, մեր համոզմամբ, պետք է իրականացվի համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի և հիմնված լինի Խորհրդային Միության ամենաթարմ ու օրինական քարտեզների վրա: Մենք նաև վստահ ենք, որ կապուղիները, որոնք կարող են ապաշրջափակվել տարածաշրջանում, հաղորդակցությունները՝ տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքները կարող են նաև նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության առաջխաղացմանը, և մենք կարծում ենք, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք ապաշրջափակվելու են, պետք է ապաշրջափակվեն համապատասխան այդ երկրների ինքնիշխանությանը, իրավազորությանը և հավասարության ու փոխադարձության սկզբունքների համաձայն։

Ավելին, խաղաղության և փոխկապակցվածության այս գաղափարն առաջ մղելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որը, ինչպես ասացի, ուղղված է տարածաշրջանում փոխկապակցվածությունն ավելացնելուն և ենթակառուցվածքների ապաշրջափակմանը ։

Հարգելի՛ ներկաներ

Այստեղ ես կցանկանայի կանգ առնել։

Մեծարգո՛ պարոն նախարար, Հարգարժա՛ն Գորդան,

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ հրավերի և այսօրվա համապարփակ քննարկումների համար։ Եվ վստահ եմ, որ այս քննարկումները հիանալի հիմք կհանդիսանան հետագա գործընկերության և համագործակցության համար: Շնորհակալություն»:

դիտվել է 425 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am