Եռաբլուրում տեղի ունեցածից 1,5 տարի անց Վաղե Ղազարյանն ի՞նչ ունի ասելու զոհվածների ծնողներին (video)
Ես ցավում եմ կատարվածի համար։ Անդրադառնալով 2022 թվականի սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողներին բռնի կերպով բերման ենթարկելու հանգամանքին` ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
«Դրա հետ կապված մոտ ժամանակներս հանձնարարել էի, որ հնարավորության դեպքում ուզում եմ հանդիպում կազմակերպեմ մեր զոհված զինծառայողների ծնողների հետ, որոնք այդ օրը Եռաբլուրում էին»,- ասաց նախարարը։
