Նիկոլը ցնցուղով կհարձակվի Ալիևի վրա․ Նաիրի Հոխիկյան (video)

Լրագրող Նաիրի Հոխիկյանը Հայելի ակումբի ուղիղ եթերում ադրադարձել է վերջերս զինված ուժերում տեղի ունեցած զինծառայողների և նորակոչիկի մահվան դեպքերին։
«Այո, ցավոք սրտի տարին սկսվում է մեր բանակում նորանոր կորուստներով և դրանք ամենևին էլ պատահական և անսպասելի չեն, քանի որ ի տարբերություն ներքաղաքական հարցերի, որոնք շատ լավ Նիկոլ Փաշինյանը տիրապետում և կարողանում է քարոզչական միջոցներով իր վերահսկողության տակ պահել , նույնը չի կարելի ասել բանակի մասին, որովհետև կա ակնհայտ պայմանավորվածություն՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև այն առումով, որ Հայաստանի Հանրապետությունն ու Հայ պետականությունը պետք է չունենա ուժեղ բանակ։
Այս տարածաշրջանում միակ երկիրը, որը գոնե մինչև Նիկոլ Փաշինյանի գալը և ՔՊ -ի հայտնվելը, դիմադրում էր թուրքականության քարոզչական, ռազմական և դիվանագիտական հարձակումներին՝ Հայաստանն էր, բայց հիմա Հայաստանը փաստացի չի դիմադրում, որովհետև մենք շատ լավ գիտենք, որ Հայաստանի իշխանությունները ևս մաս են կազմում պանթուրանիզմին, դա ակնհայտ դարձավ նաև, երբ Արցախն ամբողջությամբ հանձնվեց Ադրբեջանին», -ասաց վերլուծաբանը։
Իր խոսքը շարունակելով պարոն Հոխիկյանը նշեց. «Հայաստանի Հանրապետության բանակը այսօր կառավարման ճգնաժամի մեջ է, ՀՀ բանակում այսօր դրված է այն սկզբունքը, որ սպան իրավունք չունի շարքային զինվորին նկատողություն անել։ Ցավոք սրտի հիմա բանակը մեծ մասամբ ունի կառավարման լրջագույն ճգնաժամ և դա ձեռնտու է Հայաստանի բարձրագույն իշխանությանը։ Հիմա միտումնավոր կերպով այնպես են անում, որ սպան որևէ հարգանք չունենա զինվորների շրջանակում և որ բանակում չլինի պատասխանատվության և կարգապահության զգացողություն, և բնականաբար դա բերում է տարբեր տեսակի մահերի և բախումների»։
Եզրափակելով իր խոսքը բանախոսը նշեց. «Ես կարծում եմ, որ երկրորդ բանակային կորպուսի հրամանատարին՝ կապված վերջին դեպքերի հետ, պետք է առնվազն հեռացնել ղեկավարած պաշտոնից, իսկ ինչ վերաբերում է Գլխավոր Շտաբի պետին՝ Էդվար Ասրյանին, ապա նա և՛ վատ զինվորական է, և՛ վատ ղեկավար, քանի որ ես կարծում էի, որ 2023 թվ. -ի սեպտեմբերյան ադրբեջանական ահաբեկչության ժամանակ նա կօգտվի հնարավորությունից և իր պաշտոնական դիրքից ու զորք կմտցնի Արցախ, բայց դա տեղի չունեցավ»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Գոհար Պողոսյան

դիտվել է 299 անգամ
Լրահոս
Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am