Ալիևին պատասխան չեք տալու՞․ ու՞ր է փախչում ՊՆ փոխնախարարը (video)
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը չի մեկնաբանում Վարդենիսում արձանագրված սպանության երկու դեպքերը։
«Լավ կլինի սպասենք, որ քրեական վարույթի շրջանակներում նախաքննական մարմինները տեղեկատվություն տրամադրեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սարգսյանի խոսքով՝ նման դեպքեր, ցավոք, եղել են ու այսօր էլ կան։
«Որպեսզի տվյալները դառնան փաստական հանգամանքեր, ցանկալի է խոսել քննության արդյունքների մասին»,- հավելեց նա։
