Ամաչում եմ դուրս գամ տնից, չեմ կարողանում աշակերտիս բարևել. ատեստավորումը չանցած մանկավարժ (video)
Միջին մասնագիտական կրթություն ունեցող և պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչները, որոնք 2023թ․-ի դեկտեմբերից ազատվել են աշխատանքից, բողոքի ակցիա են անում ԿԳՄՍՆ շենքի դիմաց։
Նրանք պահանջում են, որ իրենց, ինչպես բարձրագույն կրթություն ստացած ուսուցիչներին, նախ վերապատրաստման ուղարկեն, հետո ևս մեկ շանս տան ատեստավորում անցնելու համար։
