Տեսչական մարմինը Ամանորի շեմին Գումի շուկայի մսավաճառին տուգանեց 550 հազար դրամով (video)
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր հերթական մշտադիտարկումն էին իրականացնում: Նրանք շրջայց կատարեցին Գումի շուկայի հարակից մսի վաճառքի տաղավարներ՝ ստուգելու, թե որքանով է վաճառվող միսը համապատասխանում սպանդանոցային մորթի պահանջներին:
Այցի ժամանակ տեսուչը տաղավարներից մեկում արձանագրեց, որ խնդիր կա կնիքների մասով, նշված չէ N 5 ձևի անասնաբուժական վկայականի համարով կնիքը, որպեսզի հնարավոր լինի տվյալ միսը նույնականացնել տվյալ սպանդանոցի թղթի հետ,այսինքն՝ արդյո՞ք տվյալ մ իսը սպանդանոցում է մորթվել , թե՝ ոչ:
Տեսուչը նշեց, որ շրջայցի ու ստուգումների մասին նախապես չեն ծանուցում. «Արձանագրությունը ենթադրում էտուգանք և պարտադիր հանձնարարական՝ տվյալ թերությունները շտկելու համար: Տուգանքի չափը, տեղեկատվական թերթիկի բացակայության դեպքում, 200-500 հազար դրամ է, իսկ կնիքի բացակայության դեպքում՝ 50 հազար դրամ, ստուգումներն ամենօրյա են, անգամ՝ ոչ աշխատանքային ժամերին: Սառեցված մսի վաճառքի դեպքում կնքիների առկայությունը պարտադիր չէ»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
