Փոփոխությունը կհակասի սահմանադրական այն կարգավորմանը, որ կուսակցություններն անկախ են. Մինասյան (video)

ԱԺ-ում այսօր քննարկվեց ՔՊ-ական պատգամավորներ Արփինե Դավոյանի և Տրդատ Սարգսյանի հեղինակած օրենքների փաթեթով առաջարկվող փոփոխությունները, որոնք վերաբերում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում և այլ օրենքներում փոփոխություններ կատարելուն։ Առաջարկվող փոփոխությամբ ՝ կուսակցությունների և նախընտրական դաշինքների ֆինանսական գործողությունների վերահսկման լիազորությունների տարանջատում է մտցվում: Այսինքն՝ նախընտրական փուլում կուսակցությունների ֆինանսական միջոցները պետք է ստուգի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Նախագծի վերաբերյալ դիտարկումներ արեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ նշելով.

« Նախընտրական շրջանում կուսակցությունների և դաշինքների ծախսերի նկատմամբ վերահսկողությունը միմյանցից էականորեն չեն կարող տարբերվել, քանի որ ֆինանսավորման աղբյուրներն երկու դեպքում էլ պետք է լինեն օրինական, տրամաբանական և հնարավորություն ստեղծվի պատշաճ վերահսկողություն իրականացնել. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ նախագծով տարանջատումն միանշանակ չէ, քանի որ այս երկուսը պետք է միմյանց հետ օրգանական կապի մեջ լինեն… Այսօր այս տարանջատումը, որ դրված է նախագծում և ընթացքում էլ է փոփոխության ենթարկվելու, էականորեն խաթարելու է կուսակցությունների ֆինանսավորման և դրանց նկատմամբ սահմանադրական վերահսկողության արդյունավետ մեխանիկզմը»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա հիշեցրեց, որ նախորդ ընտրություններին ընդհանուր ֆինանսավորումից օգտվում են նաև այն կուսակցությունները, որոնք հաղթահարել են 2 %-ի շեմը։

«Այսօրվա կարգավորումներով անհասկանալի է, թե այդ կուսակցություննը, կամ դաշինքները, եթե լինեին, ապա ինչպես պետք է նախագծով առաջարկվող նպատակային ֆինանսավորման չափորոշիչներին բավարարին կամ արդյոք այդ չափորոշիչները վերաբերում է նաև իրենց, թե ոչ»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա ընդգծեց, որ նախագծով բերված հասկացություններն օրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտերով սահմանված չեն։

«Այսօր այն ենթաօրենսդրական ակտով, որ ընդունված է կուսակցությունների ֆինանսավորման առումով , ստացվում է մի իրավիկճակ, երբ կուսակցությունները պետք է ներկայացնեն հաշվետվություն, ըստ էության, կուսակցության անդամների վերաբերյալ»,-ասաց Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ այն կհակասի սահմանադրական այն կարգավորմանը, որ կուսակցություններն անկախ են, ինքնուրույն և չեն գտնվում վերահսկողության տակ։

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am