Մեծ ցավ եմ ապրում այս ճանապահն անցնելիս․ Լևոն Քոչարյանը՝ Սոթքի բնակիչներին (video)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հերթական այցով Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում էին: Պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Լևոն Քոչարյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը, Քրիստինե Վարդանյանը և Արման Ղազարյանն այցելել եցին Գեղամասար, Կութ և Սոթք համայնքներ, հանդիպեցին համայնքի բնակիչներին , լսեցին նրանց մտահոգությունները, բարձրաձայնած խնդիրներն ու պատասխանեցին համայնքի բնակիչների հարցերին:

Սոթքում, դահլիճային հանդիպման ժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն ասաց.

«Իհարկե, ուրախ եմ այստեղ գալու համար, սակայն վերջին տարիներին շատ մեծ ցավ եմ ապրում, հատկապես՝ ճանապարհին տեսնելով դեպի Ստեփանակերտ տանող ցուցանակը, թե՝ որտեղ էինք ու ի՞նչ վիճակում հայտնվեցինք… Ցավոք 5 տարի է և ավել, որ գրեթե շատ բաների մասին խոսվել է, զգուշացվել է, որ այն քայլերը, որոնք արվում են, ուր են տանելու և,մեծ ցավով, հիմա արձանագրում ենք, որ դրանց մի մասն իրականություն է դարձել և նույնիսկ ավելի վատ, քան կարող էինք մտածել. հիմա իշխանությունը փորձում է համոզել, որ այդքան կորուստներ եղավ, բայց լավ է լինելու, նույնն անում էին պատերազմից հետո, նույնն ասում են հիմ ա ՝ ամեն ինչ կապելով «խաղաղության պայմանագիր» կոչված երևույթի հետ, համոզված եմ, որ այս իշխանության մնալու դեպքում շատ ավելի վատ է լինելու:

Այստեղ գալիս, Գեղամասարի բնակիչների հետ ունեցած զրույցի ժամանակ մեկն ասաց՝ «նենց են ծռել ամեն ինչ, որ ուղղելուց կարող է ջարդվի», ես համոզված եմ, որ կարելի է նախ չթողնել , որ ավելի շատ ծռվի, երկրորդ քայլով էլ՝ ամեն ինչն ուղղել առանց ջարդելու՝ ճիշտ մարդկանց, ճիշտ թիմի, նախկին սխալները ճիշտ գնահատելու և հետագայում թույլ չտալու միջոցով. դա իսկապես հնարավոր է:

էս իշխանության հիմնական զենքը, իմ խորին համոզմամբ, սուտն է. իրենք խնդիր չունեն ստի հետ, ստում են և չեն ամաչում ստելուց՝ մարդկանց մոլորեցնելով , ականջահաճո , բայց ոչ իրատեսական բաներ հրամցնելով: Մեր խնդիրն է ձեր՝ հասկացող ու վճռական մարդկանց օգնությամբ փորձել այդ սուտը կոտրել , եթե կարողանանք այս ստի շղթան կոտրել շատ բան մեր մոտ կստացվի»,-ասաց Լևոն Քոչարանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

դիտվել է 291 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am