Փաշինյանի աղետաբեր նոր զրոյական կետը․ Արգիշտի Կիվիրյան (video)

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Հայելի ակումբի ուղիղ եթերում անդրադարձել է հայ ռազմագերիների վերադարձին, Փաշինյանի վերջին հայտարարություններին, հայ-ադրբեջանական հարաբերությունները զրոյական կետին վերադարձնելուն,ՌԴ նախագահ Պուտինի երեկվա հերթական հայտարարությանը՝ Արցախի վերաբերյալ, Հայաստանին ներսից ու դրսից սպառնացող վտանգներին։
«Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքական ստրատեգիա, իր բոլոր գործողությունները պայմանավորված են Ադրբեջանի և Արևմուտքի կամքով, հայկական կամք որպես այդպիսի այստեղ բացակայում է, Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչը այդ պետությունները իրեն պարտադրում են։ Նիկոլ Փաշինյանը որոշ ժամանակ առաջ խոսում էր բոլորը բոլորի հետ փոխանակելու մասին, սակայն Հայաստանը տվեց իր ունեցած երկու գերիներին և տեղը ստացավ ընդամենը մի մասը, էլ ի՞նչ զրոյական կետի մասին է խոսքը, եթե այսօր Ադրբեջանի բանտում մենք դեռ ունենք ավելի քան մեկ տասնյակ գերի։ Եթե նա լիներ լավ քաղաքական գործիչ այս գերիների խնդիրը պետք է լուծած լիներ դեռ 3 տարի առաջ։
Եթե 2020 թվ. -ի նոյեմբերի 9 -ի հայտարարությունից հետո Փաշինյանը վարեր այլ քաղաքականություն, այս գերիները արդեն երեք տարի առաջ վերադարձած կլինեին»։
Շարունակելով իր խոսքը պարոն Կիվիրյանն անդրադարձավ նաև Հայաստանում սպասվող արտահերթ ընտրություններին. «Ես նորից եմ պնդում, որ այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանը չունի որևէ պատճառ գնալու նոր ընտրությունների, բայց դա չի նշանակում, որ վաղը այդ պատճառը չի լինելու, որպեսզի Փաշինյանը գնա նոր ընտրությունների պետք է լինի հստակ պատճառ, անցած ընտրություններին այդ պատճառը ԱԺ -ում մեծամասնություն և օրենսդիր մարմին ունենալն էր, երկրորդ անգամ կար սպառնալիք իր իշխանությանը՝ դա ևս վերացրեց, այս պահին էլ հանուն ինչի՞ նա գնա նոր ընտրությունների, հենց լինի այդ հստակ պատճառը Փաշինյանը մեկ օրում կորոշի գնալ նոր արտահերթ ընտրությունների, բայց այս պահին դրա մասին խոսում են բոլորը, բացի իրենցից։

Մանրամասները՝ տեսանյութում․

Գոհար Պողոսյան

դիտվել է 310 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am