Մեր բերած միլիարդների զենքը մետաղի ջարդո՞ն է ասում, դե թող պատասխանը լսի․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին (video)

Դատարանի բակում լրագրողների հարցին պատասխանելով ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Բյուջեն դա կոպիտ ասած պետության գրպանն է, և այդ գրպանից տարբեր կարիքների վրա պետք է ծախսել:

Եթե այդ ամենը աննախադեպ է, բա ինչի է վիճակը այդքան վատ: Կարծես թե, գնալով պետության բյուջեն պետք էր փոքրանար: Բոլոր ժամանակներում, Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, շատ քիչ դեպքեր են եղել, որ հաջորդ տարվա բյուջեն քիչ ա եղել քան նախորդ տարվանը:

Այդպես էլ պիտի լիներ: Բայց մեծ կամ փոքր բյուջեն, դա հարաբերական հասկացողությունն է: Եթե ամեն տարի աննախադեպ բյուջե են հաստատում, բա ինչու Հայաստանում աղքատության և ծայրահեղ աղքատության ցուցանիշները շատ ավելի վատն են, քան 2018 թվականին էր: Ինչ են անում էդ մեծ բյուջեները:

Պաշտպանությունը, եթե էդ կոնկրետ բյուջեով կարողանում է ավելի շատ սպառազինություն ձեռք բերել, ավելի շատ գումարներ ծախսել զինամթերքի վրա, ամրաշինական աշխատանքների վրա, բանակի ստորաբաժանումների, զինվորների, սպաների կենցաղը բարելավելու, աշխատավարձերը բարձրացնելու վրա, դա կարելի է համարել մեծ բյուջե:

Բայց եթե փոքր բյուջեով, մենք ավելի շատ սպառազինություն էինք ձեռք բերում, հիմա մեծ ու փոքրը ինչ է, հարաբերական հասկացողությունն է:

Եթե համեմատում ենք 2015 թվականի, 2012 կամ 2013 թվականների հետ, ապա մի օրինակ բերեմ, 2015 թվականին մեկ արկն արժեր գործարանային արտադրության 600 դոլար, հիմա արժե 1800 դոլար: Հիմա մեծ ու փոքրը ինչպես իրար հետ հաեմատենք:

Բացի դրանից, մենք այդ տարեթվերին ստանում էինք շատ մեծ չափերի ռազմատեխնիկական օժանդակություն, այսինքն մեզ անվճար զենք, զինամթերք էին տալիս, որը Հայաստանի կառավարիչը անվանեց մետաղի ջարդոն:

Էդ մետաղի ջարդոնները այսօր Ուկրաինայում աշխատում են, բոլոր այն տիպի սպառազինություները, որոնք մենք ունենք, առանց բացառության, հիմա այնտեղ աշխատում են արդյունավետ:

Մենք տասնյակ տարիներ, էդ փոքր բյուջեով ու սպառազինությամբ կուտակել էինք հսկայական քանակությամբ և սպառազինություն և զինամթերք: Այնքան, որ 44-օրյա պատերազմի ժամանակ միլիարդներով հանձնեցին Ադրբեջանին, այսինքն պակասեց:

Հիմա, ինչքան պիտի լինի այդ բյուջեն, որ գար հավասարվեր մեր բանակի այն ժամանակվա կարիքների բավարարմանը:

Երեք տարում չկարողացան առաջնագիծ կահավորել, և եթե այսօրվա բյուջեն, ամբողջը ծախսեն առաջնագծի կահավորման վրա, երևի թե հազիվ բավարարի»,- ասել է Սարգսյանը:

դիտվել է 173 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am