Նիկոլն ասում էր՝ բենզինի գինը թանկացել է, բրդեք մեքենաները, կարագի դեպքում էլ խառը կանաչի կերեք (video)

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթը՝ ԱԺ հայտարարության ժամին.

«Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետությունում խնդիրներն այսօր բազմաթիվ են։ Հայտարարությամբ կանդրադառնամ մի հարցի, որն ուղիղ առնչվում է ձեզ, իշխանությունների անգործության արդյունքում վնաս է հասցվում անմիջապես ձեր գրպանին։

Վերջին ամիսներին, առանց տնտեսագիտական հիմնավորումների թանկանում է դիզվառելիքի գինը։ Հեղուկ գազի արժեքը 160 դրամից դարձել է 220 դրամ, իսկ բենզինի 1 լիտրը վաճառվում է 570 դրամով։ Սա վկայում է ոլորտում վերահսկողության լիակատար բացակայության մասին։

Հարցով նախևառաջ պետք է զբաղվեր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Մինչդեռ, ոչ միայն չի ուսումնասիրվում գնաճի պատճառը, այլև հանձնաժողովի նախագահը հայտարարում է, որ իրենց պատկերացմամբ Հայաստանում բենզինի գները դեռ մի բան էլ ցածր են։

Գուցե հենց այս արտահայտությունն էլ առիթ տվեց բենզինի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսվարողներին էլ ավելի բարձրացնելու բենզինի արժեքը։

ԵԱՏՄ ոչ մի պետությունում՝ ոչ ՌԴ-ում, ոչ Ղազախստանում, ոչ Բելառուսում դիզվառելիքը չի վաճառվում նման բարձր գներով։ Այս պետություններում այն կրկնակի, եռակի էժան է։

Ի դեպ, խնդրահարույց է բենզինի և հեղուկ գազի ոչ միայն գինը, այլև՝ որակը, ինչը վկայում է ոլորտի համատարած բարձիթողի վիճակի մասին։

Կան մտավախություններ, որ առաջիկայում հնարավոր է նաև գազի գնի աճ։

5 տարի է՝ ինչ քաղաքացին խաբված է՝ դառնալով և՛ տուգանքի մատերիալ, և՛ թանկացումների զոհ։

Այս իրավիճակը ոչ թե օբյեկտիվ հանգամանքներով է պայմանավորված, այլ իշխանությունների անգործության հետևանքն է։

Ամեն օր ՀՀ քաղաքացին, որին միայն խոսքերով եք հաճոյանում, արթնանում, տանից դուրս է գալիս մտավախությամբ՝ հո չի՞ տուգանվելու որևէ բանի համար, կամ հիմա՞ ինչն է թանկանալու։

Հիշեցի, թե ինչպես էր տարիներ առաջ ընդդիմադիր նիկոլ փաշինյանը ԱԺ ամբիոնից գնաճի ցուցակը ձեռքին ծաղրում, թե՝ բենզինի գինը թանկացել է, եկեք բրդենք մեքենաները, կարագը թանկացել է, եկեք խառը կանաչի ուտենք։ Ելույթի վերջում էլ հեգնական տոնով շնորհակալություն հայտնեց նախորդ իշխանությանը՝ անհոգ և երջանիկ իրականության համար։

Եվ այս խոսքերը ասում էր մի մարդ, որի օրոք անկում են ապրում բացառապես բոլոր ոլորտները, որի օրոք շարունակական թանկացումներ են, որի օրոք կորցրինք մեր հայրենիքի մի մասը՝ Արցախը ու կանգնեցինք անվտանգային նոր մարտահրավերների առաջ»։

դիտվել է 479 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am