Արդեն թմրանյութեր են պատրաստում նկուղներում. Ագնեսա Խամոյան (video)

ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը խոսեց թմրաիջոցների ապօրինի շրջանառության մասին: Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ:

«Դեռևս տարեսկզբին այս ամբիոնից խոսել եմ մի խնդրի մասին, որը պակաս կարեւոր չէ այն արտաքին անվտանգային խնդիրներից, որոնց առջեւ այսօր կանգնած է մեր երկիրը:

Խոսքը թմրանյութերի ապօրինի շրջանառության մասին է, եւ եթե տարեսկզբի իմ ելույթում ահանզանգել էի, որ խնդիրը չլուծելու դեպքում մենք կանգնելու ենք ազգային անվտանգության լրջագույն սպառնալիքի առջեւ, ապա հիմա ցավով պետք է արձանագրեմ, որ մենք կանգնած ենք ուղիղ այդ սպառնալիքի ամենակենտրոնում, եւ սա այն դեպքում, երբ թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարությունը դեռ պատրաստ էլ չէ: Ի դեպ, վերջին ռազմավարությունը 2014 թվականին է ընդունվել:

Չնայած ոստիկանության որոշակի բացահայտումներին, վերջին 5 տարիներին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դինամիկ աճը շարունակում է պահպանվել, վերջին ամենաթարմ տվյալներով 2023թ․-ի 10 ամիսների ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների 3934 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1631 դեպքի դիմաց․ աճը կազմել է 141 տոկոս:

Եւ սա միայն օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում արձանագրված դեպքերն են․ վերջին 9 ամիսների ընթացքում իրավապահ մարմինների կողմից ապօրինի շրջանառությունից առգրավվել է 110 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում առգրավված թմրամիջոցների ծավալը կազմել է 69 կիլոգամ:

Այս պաշտոնական վիճակագրությունը խոսում է խնդրի մասշտաբների ընդլայման մասին․ աճել է հատկապես բնակչության առողջության համար առավել վտանգ ներկայացնող սինթետիկ թմրամիջոցների անօրինական շրջանառությունը: Ի դեպ, հատկապես երիտասարդների շրջանում տարածված սինթետիկ այդ թմրամիջոցները, մասնավորապես մեթամֆեթամինը պատրաստվում է ՀՀ-ում գտնվող տարատեսակ նկուղներում, դրանցից մեկը վերջերս բացահայտվեց, բայց ես վստահ եմ, որ դա միակը չէր, եւ եթե մեր սիրելի ոստիկանությունը քաղաքական հետապնդումների փոխարեն իր բուն գործառույթներով զբաղվի, նմանատիպ շատ նկուղներ կբացահայտի:

Ի դեպ, մենք ունենք նաեւ հանցավորության աճ, զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերի աճ ունենք, ինքնասպանության ու ինքնասպանության փորձերի վիճակագրության պատկերն Է տխուր, սրանց մասին կխոսեմ հաջորդիվ, իսկ մինչ այդ հստակ կարող ենք արձանագրել, որ այս տխուր վիճակագրությունը խոսում է երկրում առկա մթնոլորտի մասին, անհանդուրժողականության մասին, իսկ դրա թիվ մեկ պատասխանատուն եւ թիվ մեկ մեղավորը, ուզեք, թե չուզեք դուք եք, սիրո եւ թավշյա իշխանություններ»:

դիտվել է 503 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am