Կույս տղաներից մինչև 40-անց տղամարդկանց կազմվածք․ ի՞նչ է ասում Փաշինյանը (video)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էջմիածին քաղաքում ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական 3-րդ մրցաշարի պարգևատրման արարողությանը:

Փաշինյանը հուշանվերներ է հանձնել մրցաշարի տարեց մասնակիցներին ու իր խոսքում նշել․ «Կառավարության հարգելի անդամներ,
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ,
«Վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարի հարգելի մասնակիցներ,
Հարգելի ներկաներ,

Նախ` ևս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնել բոլորին մասնակցության համար:

...Շատ կարևոր է, որ դպրոցականների մասնակցությունն է ընդլայնվում: Մենք պետք է շարունակենք այդ ճանապարհով: Այսօր մենք մեր մրցահարթակին և պարգևատրման ժամանակ տեսանք մրցանակակիրների, որոնք իրենց դպրոցների հետ մրցանակի են արժանացել դպրոցականների խճուղավազքի մրցաշարում:

Մենք ուզում ենք նաև մեր այսօրվա մրցանակակիրներին ինչ-որ առումով օրինակ դարձնել մեր երկրի համար, բոլորիս համար, քաղաքացիների համար: Ես անկեղծ ասեմ, երբ մեր 40-ն անց կատեգորիայի տղամարդիկ կանգնած էին պարգևատրման հարթակին, մտքում դա էի մտածում, ասում էի՝ տեսեք ահա ինչպիսի տեսք և կազմվածք պետք է ունենա 40 տարեկանից բարձր տղամարդը: Իհարկե, շատ կարևոր է, շնորհակալ եմ նրանց, որ իրենք նաև այդ հնարավորությունը տալիս են, որպեսզի, ահա, այս հարթակներից այդպիսի ներկայացուցչական կազմով մենք ի ցույց դնենք»,- ասել է Փաշինյանը։

Համացանցում միանգամից օգտատերերը հիշեցին Նիկոլ Փաշինյանի գրքում տեղ գտած մեկ այլ դրվագ, որտեղ վերջինս խոսում է՝ ինչպես են իրեն դուր գալիս կույս տղաները․ «Չնայած` ես գժվում եմ կույս տղաների համար: Նախ` երբ դառնում եմ նրանց առաջինը, դա երաշխիք է, որ ամբողջ կյանքում քեզ չեն մոռանա: Եվ հետո, որ նրանք դողում են վախկոտ նապաստակի նման և որպես կանոն` պրծնում առաջին իսկ ներթափանցումից»:

 

դիտվել է 1672 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am