Թուրքական «Սաբահ» պարբերականը հայտնում է,որ ԱՄՆ Նյու Յորք քաղաքում, որտեղ ընթանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը, առանձին հանդիպում են ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քննարկել են Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության միջև C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ պայմանագրի կնքման հարցը:
Ստոլտենբերգը Թուրքիայի ղեկավարի հետ հանդիպումը բնութագրել է որպես «հրաշալի», այլ մանրամասներ լրատվամիջոցներին առայժմ հայտնի չեն:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը, Իրաքյան Քուրդիստանի սպասվելիք հանրաքվեն և այլ հարցեր: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ զրույցում Էրդողանը շեշտել է, որ դեմ է Իրաքյան Քուրդիստանի անկախացմանը՝ շարունակելով կողմ մնալ Իրաքի տարածքային ամբողջականության պահպանմանը:
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը