Փաշինյանը չէր պատկերացնում, թե ինչ պետք էր անել Արցախյան հարցում. նրա դիրքորոշումը անորոշ և քաոսային էր. Օսկանյան

Հայաստանի՝ դիվանագիտական և ռազմաքաղաքական նվազագույն հմտություններից զուրկ որևէ ղեկավար չէր կարող հաջողություն ունենալ։ Փաշինյանը չուներ և հիմա էլ չունի այդ հմտությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Իմ նախորդ գրառման մեջ ասել էի, որ 2018-ից ի վեր Հայաստանի նման երկրի առաջնորդությունը Փաշինյանի հագով չէր։ Առավել ևս՝ նրա հագով չէ այսօր։ Կրկնեմ՝ Հայաստանի՝ դիվանագիտական և ռազմաքաղաքական նվազագույն հմտություններից զուրկ որևէ ղեկավար չէր կարող հաջողություն ունենալ։ Փաշինյանը չուներ և հիմա էլ չունի այդ հմտությունները։


Ես ուզում եմ բացել և հիմնավորել իմ նախորդ գրառման պնդումը։

Առաջին, Փաշինյանն իրոք չունի դիվանագիտական և ռազմաքաղաքական գիտելիք ու փորձ։ Նրա կրթությունը չի վերաբերել այդ ոլորտներին, նա չի ծառայել բանակում և, բացառությամբ, խորհրդարանական մի քանի այցելությունների արտերկիր, իր ողջ ընդդիմադիր գործունեության ընթացքում հատկանշական որևէ փորձ այդ ասպարեզում ձեռք չի բերել։ Սակայն Փաշինյանի խնդիրն այն է, որ նա լսող չէ, և նրա սահմանափակ գիտելիքների պատճառով նրա շփման մակերեսը իրական գիտության հետ գրեթե զրոյական էր․ նրան թվում էր, թե ինքն ամեն ինչ գիտի։ Բնականաբար, երբ մարդը շատ բան չգիտի, բայց կարծում է, որ ամեն ինչ գիտի, ձախողում է ամեն ինչ։

Երկրորդ, երբ Փաշինյանը եկավ իշխանության, չէր պատկերացնում, թե ինչ պետք էր անել Արցախյան հարցում։ Նրա դիրքորոշումը անորոշ և քաոսային էր։ Դժբախտաբար, նա չուզեց խորհրդակցել նախկիններից որևէ մեկի հետ։ Հայտնվել էր «եթե չգիտես ուր ես գնում, երբեք չես կորչում» խաբուսիկ շրջանի մեջ, ուստի որևէ պահի կարիք չէր զգում ինքն իրեն հարց տալու, թե արդյոք սխալ ճանապարհով չի գնում։

Որոշ ժամանակ անց Փաշինյանի մոտ ձևավորվեց միտքը,- որը կարծես դարձավ նրա ղարաբաղյան քաղաքականության անկյունաքարը,- թե հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Այս մոտեցումը, զուգորդված «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությամբ, պատերազմի բռնկման պատճառ դարձավ՝ Ադրբեջանին առիթ տալով պատճառաբանելու բանակցային ճանապարհով հարցը լուծելու անհնարինությունը։ Ադրբեջանցիների ընկալմամբ՝ դա ցինիզմի և չհիմնավորված իդեալիզմի համադրություն էր։

Երրորդ, Փաշինյանը ռացիոնալ քաղաքական գործիչ չէր և չէր կարող լինել։ Ռացիոնալ որոշում կայացնել կարողանալու համար անհրաժեշտ մի քանի պայման կա. նախ, որ անհատն իր էությամբ և մտածողությամբ չպետք է համակված լինի ատելությամբ, մոլեռանդությամբ, նախապաշարմունքներով և նմնատիպ այլ բարդույթներով։ Փաշինյանի ատելությունը ներսում նախկինների, իսկ դրսում Ռուսաստանի նկատմամբ բավական էր, որ նա կորցներ ռացիոնալությունը։

Ավելին, ռացիոնալ որոշում կայացնողը չպետք է ճանաչողական պատրանքներ (cognitive illusion) ունենա։ Այո՛, ինչպես որ կա օպտիկական պատրանք (optical illusion), այնպես էլ կա ճանաչողականը։ Տասնամյակների իր լրատվական ու խմբագրական գործունեության ընթացքում Փաշինյանն առաջնորդվել է ոչ թե լրագրողի անաչառությամբ, այլ քաղաքական և ընդդիմադիր նկատառումներով՝ հետևողականորեն աղավաղելով և մանիպուլացնելով փաստերն ու իրադարձությունները և դրանով իսկ ճանաչողական պատրանքի ենթարկելով սեփական ընթերցողին։ Փաշինյանը չէր կարող զերծ մնալ անձամբ նման պատրանքի ենթարկվելուց, հատկապես, երբ այդ ամենն արդեն տեղավորել էր պետական նարատիվի մեջ։

Վերջապես, ռացիոնալ որոշում կայացնողը պետք է հմտություն ունենա տարբերակելու իրար լրացնող, բայց իրարից խիստ տարբեր հասկացությունները, որոնց շփոթն անխուսափելիորեն հանգեցնում է ծայրահեղ վնասակար հետևանքների։ Համոզմունք և ապացույց (belief and evidence), հավանականություն և պատահականություն (probability and randomness), հարաբերակցություն և պատճառականություն (correlation and causation)․ սրանք ընդամենը մի քանիսն են այդ հասկացություններից։

Փաշինյանի՝ անցած հինգ տարիների գործունեությունը, հրապարակային հայտարարությունները և հատկապես գրանցած «արդյունքները» վկայում են, որ նա բացարձակապես ի վիճակի չի եղել այս տարբերակումներն անելուց։

Մի խոսքով, նրա մոտ դիվանագիտական ու ռազմաքաղաքական գիտելիքների բացակայությունը, ծրագրի չգոյությունն ու որոշումներ կայացնելիս ոչ ռացիոնալությունն են մեզ հասցրել այսօրվա վիճակին»,- գրել է նա։

դիտվել է 361 անգամ
Լրահոս
«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է իրավապահ մարմինների այս մոտեցումը 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են ռազմական համագործակցությունը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Մեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ Սրբազան Աշխարհի բոլոր թագերը մի օր ընկնում են, իսկ Աստծո առաջ կանգնող մաքուր սիրտը մնում է հավիտյան․ Տեր Հեթում քահանա Թարվերդյան Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Մելոնին քննադատել է Թրամփի «հորինված» մեկնաբանությունները, թե ինքն «աղաչել» է լուսանկարվել նրա հետ Թուրքիան և Գերմանիան մտադիր են մեծացնել առևտրաշրջանառությունը Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու գործով Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Նիկո՛լ, դե տղա ես, ուղիղ հարցիս պատասխանիր․․․ բա գոռում էիր՝ սրիկա՜՜ են․ Ռուզան Ստեփանյան (video) Առաջին դեպքն է, որ ՍԴ-ում խախտումների ազդեցությունը ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է. Օրբելյան (video) Ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանն արձագանքում Սամվել Կարապետյանի երեկվա առաջարկին (video) ԲՀԿ-ի քվեների հաշվարկի մասով տեղի է ունեցել խայտառակ մանիպուլյացիա․ Իվետա Տոնոյան (video) Փաշինյանը չի կարող սա մարսել․․․ ի՞նչ է սպասվում նրան․ Դավիթ Ջամալյան (video) Չուշանալ համախմբվել, որպեսզի «չջախջախվել». Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն Հունիսի 7-ի գիշերվա մասին հստակ հարցեր կան․ ինչ պետք է անել. Արթուր Միքայելյան (video) Վթար՝ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am