Շաքրո Մոլոդոն կմնա կալանքի տակ
Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է Շաքրո Մոլոդոյ մականունով հայտնի Զախարի Քալաշովի կալանքի տակ պահման ժամկետի երկարաձգման մասին որոշման դեմ պաշտպանության բողոքը: Այդ մասին հայտնում է mskagency.ru-ն:
Նշենք, որ պաշտպանությունը խնդրել էր չեղարկել Շաքրոյի և մյուս 2 մեղադրյալների կալանքի տակ պահման ժամկետի երկարաձգման մասին որոշումը և նրանց նկատմամբ սահմանել տնային կալանք:
