Բարսելոնայում ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 130-ի. «El Pais»
Բարսելոնայի Ռամբլա տուրիստական փողոցում ֆուրգոնի կողմից անցորդների վրաերթի հետևանքով տուժածների թիվը հասել է 130-ի: Այդ մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով «El Pais» թերթին: Հաղորդվում է, որ 16 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Կատալոնիայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալով՝ Իսպանիայի Բարսելոնա և Կամբրիլս քաղաքներում կատարված ահաբեկչական երկու գործողության հետևանքով զոհվել և տուժել են 33 երկրների քաղաքացիներ: Ըստ վերջին տվյալների՝ ահաբեկչական գործողությունների զոհ Է դարձել 14 մարդ: Ըստ վերջին տվյալների՝ ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել 14 մարդ:
Հարձակման պատասխանատվություն ստանձնել է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում, և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորումը:
