TASS գործակալությունը հայտնում է,որ ԵՄ կոմիտեի արտապլանային նիստի արդյունքներով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունում ասվում է այն մասին,որ ԵՄ-ն Կորեական թերակղզում լարվածության նվազեցման կոչ է անում և պահանջում Փխենյանից դադարեցնել զանգվածային ոչնչացման զենքի և դրա փոխադրման միջոցների փորձարկումների անցկացումը։
«Առկա է Կորեական թերակղզում իրավիճակի դեէսկալացիայի հրատապ կարիք։ Դա առաջնահերթություն է ԵՄ-ի և ողջ միջազգային հանրության համար։ Մենք կոչ ենք անում Հյուսիսային Կորեային զերծ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից, որոնք կարող են լարվածություն առաջացնել տարածաշրջանում»,-ասվում է փաստաթղթում։
Մոգերինին ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել խաղաղ դեէսկալացիային ուղղված ցանկացած դիվանագիտական ջանքերի և ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ ինչպես Հյուսիային Կորեայի, այնպես էլ Կորեայի հանրապետության, Չինաստանի, Ռուսաստանի, Ճապոնիաի և ԱՄՆ-ի հետ։
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը