Մակրոնի վերջին նախազգուշական քայլը` ագրեսորին

Ֆրանսիայի Սենատն այսօր կքննարկի հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ նոր բանաձև, որը կոչ է անում կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ սեպտեմբերյան վերջին հարձակման կապակցությամբ։ Փաստաթուղթը նաև կոչ է անում Բաքվին դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից ու երաշխավորել, որ Լաչինի միջանցքի կարգավիճակը մնա անփոփոխ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։

«Կոչ ենք անում կառավարությանը եվրոպացի դաշնակիցների հետ համատեղ դիտարկել ադրբեջանական նոր հարձակումներին ամենաուժգին, համարժեք արձագանքը տալու միջոցները, այդ թվում՝ ադրբեջանցի առաջնորդների ունեցվածքի բռնագանձումն ու ադրբեջանական գազի և նավթի ներմուծման վրա արգելանք դնելու հնարավորությունը», - ասված է փաստաթղթում։

Խորհրդարանը նաև խնդրում է Ֆրանսիայի կառավարությանը դիտարկել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցը, ինչպես նաև բոլոր միջոցներով ցույց տալ Փարիզի աջակցությունը Երևանին՝ քննարկելով Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդումը։

Բանաձևը խորհրդատվական բնույթ ունի և պարտադիր չէ կատարման համար։ Այն հեղինակել է սենատորների նույն խումբը, որը երկու տարի առաջ՝ 44-օրյա պատերազմից հետո էլ բանաձև էր ներկայացրել Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ։ Այդ բանաձևը 2020 թվականին ընդունվել էր գրեթե միաձայն՝ ձայների 305 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ, ու այդպես էլ մնացել թղթի վրա։ Ավելին, քննարկումների ժամանակ կառավարության ներկայացուցիչը՝ Ֆրանսիայի փոխարտգործնախարարը դեմ էր արտահայտվել, պնդելով, թե «միակողմանիորեն ընդունված նման որոշումը կարող է արդյունավետ չլինել Արցախի կարգավիճակի որոշման համար»։

Թե ինչ դիրքորոշում ունի Ֆրանսիայի կառավարությունն այսօր քվեարկության դրվելիք բանաձևի հարցում, հստակ չէ։ Հայտնի է, որ քննարկումներից օրեր առաջ՝ անցած շաբաթավերջին, Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։ Զրույցը կայացել էր ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ, և ինչպես Ելիսեյան պալատն էր հաղորդել՝ Էմանյուել Մակրոնը վերահաստատել էր Ֆրանսիայի պատրաստակամությունը հայ - ադրբեջանական հակամարտության կարգավորմանն աջակցելու, քաղաքական լուծման հասնելու ուղղությամբ։ Ադրբեջանի նախագահն էլ ընդգծել էր այդ գործընթացում «չեզոքություն, անաչառություն և հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը»։

Ելիսեյան պալատի հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործում սերտ համակարգման ցանկություն են հայտնել։ Մակրոնը հայտարարել է, որ նոյեմբերի 19-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Նա վերահաստատել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ աջակցել երկու երկրների միջև կարգավորման գործընթացին և աշխատել տարածաշրջանում քաղաքական լուծման հասնելու համար, որը թույլ կտա երկարատև խաղաղություն հաստատել: Էմանյուել Մակրոնը նաև ողջունել է Ադրբեջանի հետ Հայաստանի սահման գործուղված ԵՄ քաղաքացիական առաքելության կայունացնող ազդեցությունը, ասված է Ելիսեյան պալատի հաղորդման մեջ:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ իր հերթին, Ալիևը նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում չեզոք, անաչառ և հավասարակշռված մոտեցման կարևորությունը։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե «վերջին օրերին Հայաստանի կողմից հնչեցված հայտարարությունները հակասում են երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգին», փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հիշեցնենք, որ վերջին օրերին Ալիևը դարձյալ խոսել էր Երևանի կողմից մերժվող «Զանգեզուրի միջանցքի» մասին, սպառնալիքներ, մեղադրանքներ հնչեցրել, պահանջներ ներկայացրել, ռազմատենչ հայտարարություններ արել Հայաստանի հասցեին:

Նիկոլ Փաշինյանն էլ ի պատասխան Իլհամ Ալիևին մեղադրեց Հայաստանն Ադրբեջանին կապող Լաչինի միջանցքը փակելու, Ղարաբաղի հայությանը շրջափակելու և նրան ցեղասպանության ենթարկելու հիմքեր ստեղծելու, Հայաստանի տարածքի նկատմամբ նկրտումների մեջ՝ ադրբեջանական կողմի քայլերը համեմատելով ահաբեկչական «Ալ Քաիդա»-ի հետ։

Սենատի քվեարկությունից մի քանի օր առաջ Ալիևը վերջին ճիգերը գործադրեց... Հայտնի դարձավ, որ ադրբեջանական համայնքը ակցիայի է պատրաստվում Ֆրանսիայի Սենատում «հակաադրբեջանական բանաձևի» քննարկման օրը, հայտնում էին ադրբեջանական գործակալությունները։

Անկախ այն բանից, թե բանաձևը քանի ձայնով կընդունվի, հետագայում ինչպես կկիրառվի, ԵՄ անդամ պետության, ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Ֆրանսիայի կողմից այսպիսի բանաձևի քննարկումը լուրջ ազդակ է ոչ միայն Ալիևի բռնապետական ռեժիմին, այլև ԵՄ անդամ երկրների համար՝ սաստելու ադրբեջանական ագրեսիան:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2258 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am