Մակրոնի վարկանիշն ընկնում է. YouGov
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Էդուար Ֆիլիպի գլխավորած կառավարության վարկանիշները շարունակում են անկում արձանագրել՝ հուլիսի վերջին հասնելով 36 տոկոսի։ Այս մասին են վկայում սոցիոլոգական հարցման տվյալները, որն անցկացրել է YouGov ծառայությունը՝ CNews հեռուստաալիքի և Huffington post պարբերականի պատվերով։ֆրանսիացիների միայն 36 տոկոսն է դրական գնահատել Մակրոնի գործողությունները որպես պետության ղեկավար։ Վարկանիշը մեկ ամսում 7 տոկոսի անկում է արձանագրել։ Նախագահի աշխատանքը բացասաբար է ընկալել հարցվածների 49 տոկոսը՝ 13 տոկոսով ավելի, քան մեկ ամիս առաջ։