Վրաստանի պատրիարքը Մելանյա Թրամփին է նվիրել Թամար թագուհու խաչը. տեսանյութ
Վրաստանի Իլյա Երկրորդ կաթողիկոս-պատրիարքն այսօր հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին եւ նրա կնոջը՝ Քարեն Փենսին, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Վրաց ուղղափառ եկեղեցու ղեկավարը Մայք եւ Քարեն Փենսերին անձնական նվերներ է փոխանցել՝ ոսկե ապարանջան՝ սաղմոսից մեջբերումով, ինչպես նաեւ ոսկե խաչ՝ թանկարժեք քարերով՝ մարգարտով, զմրուխտով եւ սուտակով Թամար թագուհուն պատկանած հայտնի խաչի կրկնօրինակը։
