Ինչու՞ է «դաշնակցային» Ղազախստանը փորձում ազատվել Ռուսաստանի ազդեցությունից

Հետխորհրդային երկրների ժողովուրդների մոտ այն տեսակետն էր ձևավորված, թե իբր Ռուսաստանի ամենահավատարիմ գործընկերներից է համարվում Ղազախստանը: Նույնիսկ Բելառուսի հետ՝ «պուտինյան» Ռուսաստանում պարբերաբար առաջանում էին բավականին կոշտ, տնտեսական բնույթի կոնֆլիկտներ: Մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջև երբեք նման հակասություններ չէին նկատվել:

Այս տարվա հուվարի սկզբի դեպքերը, երբ փողոցային բողոքի ցույցերի արդյունքում ներկայիս Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի իշխանությունը մազից էր կախված մնացել, շատ փորձագետների կարծիքով հենց Մոսկվայի ակտիվ գործողությունների արդյունքում վիճակը հաղթահարվեց և Տոկաևը կարողացավ պահպանել սեփական իշխանությունը:

Դրանից հետո գրեթե բոլոր տեսակի փորձագետներն ու վերլուծաբաններն այն եզրահանգման եկան, թե իբր այդ դեպքերից հետո Տոկաևը հայտնվեց Պուտինի «գրպանում»: Մենք կանխատեսում էինք ճիշտ հակառակ զարգացման սցենարը, այն է Տոկաևի գլխավորությամբ Ղազախստանն աստիճանաբար հեռանալու է Մոսկվայի ազդեցությունից և դա կապված չի լինելու միայն Տոկաևի որոշումից և ցանկությունից:

Այսօր այդ զարգացման սցենարը իրականություն է դառնում:

Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային հայտարարությունները երկրների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների պահպանման և զարգացման մասին հիմնականում նպատակ ունեն մեղմելու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի վերջին հայտարարությունների և Ղազախստանի պրակտիկ գործողությունների բացասական ազդեցությունը։ Հանրապետության ղեկավար Տոկաևի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը հայտարարել է, որ Նուրսուլթանը մտադիր չէ գործել ի վնաս Մոսկվայի շահերի, ինչպես նաև երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նավթի արտահանման ուղիները դիվերսիֆիկացնելու Ղազախստանի որոշումը հազիվ թե քաղաքական բնույթ ունենա, և կոչ է արել ակտիվացնել երկկողմ շփումները։

Նման հայտարարությունների բուն անհրաժեշտությունը հուշում է, որ խնդիրները դեռ կան և ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական բնույթ ունեն։ Իրադարձությունները ծավալվում են հունիսի կեսերից SPIEF-22-ում Քասիմ Տոկաևի հնչեղ հայտարարությունների ֆոնին, որոնցում նա հերքում էր Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչումը՝ դրանք անվանելով «քվազիպետական կազմավորումներ»: Դժվար է այս հայտարարությունը մեկնաբանել այլ կերպ, քան որպես Ուկրաինայում ռուսական քաղաքականության բացահայտ դատապարտում:

Բացի այդ, Նուրսուլթանից պարբերաբար հայտարարություններ են հնչում այն մասին, որ Ղազախստանը չի դառնա հակառուսական պատժամիջոցները «շրջանցելու» ալիք և ամբողջությամբ հավատարիմ կմնա դրանց, այդ թվում՝ արգելք դրված ապրանքների արտահանման և ներմուծման վրա: Ղազախստանի նման պահվածքի դիմաց՝ Ռուսաստանի արձագանքը չուշացավ:

Հուլիսի 5-ին ռուսական դատարանի որոշմամբ Կասպյան խողովակաշարի կոնսորցիումը (CPC), որի միջոցով Ղազախստանից արտահանվող նավթի մոտ 80%-ը մատակարարվում է Նովոռոսիյսկ նավահանգիստ և հետագայում համաշխարհային շուկա, ներառյալ Ուկրաինա, դադարեցրել է աշխատանքը։ Մեկ ամիս, իբր բնապահպանական խախտումների պատճառով այդ աշխատանքների դադարեցումը նշանակում է Ղազախստանի նավթարդյունաբերության համար ամսական 0,5 մլրդ դոլարի ուղղակի վնաս։

Եթե դատարանը որոշի երկարաձգել CPC-ի շահագործման արգելքը՝ Ղազախստանի կորուստները կավելանան մի քանի անգամ և նույնիսկ ավելին, քանի որ կծագի նավթի արդյունահանման ծախսատար և զգալի կրճատման հարցը:

Քանի որ Նուրսուլթանը CPC-ի կասեցման մեջ տեսնում էր քաղաքական դրդապատճառ, նրանք մտածում են արտահանման համար նավթի մատակարարման ուղիների դիվերսիֆիկացման մասին: Ղազախստանի նախագահ Կասիմ Տոկաևի ցանկությունը, Կասպից ծովով նավթի արտահանման կտրուկ աճի մասին նույնպես կարծես թե իրատեսական չէ։ Նավթամուղի կառուցումը ծովի տակով դեպի Ադրբեջան կպահանջի տարիներ, և դժվար թե այն համաձայնեցվի մերձկասպյան մյուս երկրների կողմից, օրինակ «բնապահպանական» խնդիրների նկատառումներով:

Ինչու՞ Տոկաևը գնաց նման քայլի, այսօր բոլորն են փորձում հասկանալ:

Մինչդեռ, իրականությունը կայանում է նրանում, որ Տոկաևը չի կարող հաշվի չառնել հետնազարբաևյան ղազախական իրականությունը, որտեղ Մոսկվայի հանդեպ կան լուրջ դժգոհություններ:

Իսկ ինչո՞վ են այդ դժգոհությունները պայմանավորված, դա առանձին վերլուծության հարց է, որը կապված է առաջին հերթին Մոսկվայի «կացնային» պահվածքի հետ հետխորհրդայի երկրների հանրային կարծիքի հանդեպ:

Ավելի մանրամասն, այս խնդիրը կներկայացնենք հաջորդիվ:

Արտակ Հակոբյան

 

zham.am

դիտվել է 451 անգամ
Լրահոս
Այս երեք տարիների ընթացքում Ռուբենը շարունակում է պայքարել հանուն հայկական արժանապատվության․ Առաքելյան «Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Ծառուկյան «Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից Հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե´ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am