WTA վարկանշային դասակարգման նոր ցուցակում, որն հրապարակվել է փետրվարի 22-ին, Հայաստանի առաջին ռակետ 22-ամյա Անի Ամիրաղյանը կրկին առաջընթաց է ապահովել:
Մենախաղի վարկանիշային ցուցակում թենիսիստուհին առաջադիմել է 13 աստիճանով եւ նախորդ շաբաթվա 628-րդ տեղի փոխարեն՝ վարկանիշային 36 միավորով այս շաբաթ զբաղեցնում է 615-րդ հորիզոնականը:
Զուգախաղի դասակարգման ցուցակում Ամիրաղյանն առաջադիմել է 5 տեղով: Վաստակած 69 միավորով 554-ի փոխարեն զբաղեցնում է 549 –րդ հորիզոնականը:
Թենիսիստուհու առաջընթացը պայմանավորված է հունվարի 18-ից փետրվարի 14-ը Անթալիայում տեղի ունեցած մրցաշարերին մասնակցությամբ: Մրցաշարերից 3-ում Ամիրաղյանը հասել է մինչև քառորդ եզրափակիչ, իսկ մեկում՝ դարձել երկրորդ մրցանակակիր:
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը