Էժան նավթը կտրում է դեֆոլտն ու եվրոբոնդերի տոկոսները


Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի վարկային դերիվատիվների որոշումների կոմիտեն (Credit Derivatives Determinations Committees, CDDS EMEA) քվեարկել է հօգուտ Ռուսաստանի պետական պարտքը «չվճարման դեպք» ճանաչելու: Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Reuters-ին, նշում է, որ հարցի քննարկումը կշարունակվի հունիսի 6-ին՝ գալիք երկուշաբթի։
Մայիսին եվրապարտատոմսերի օտարերկրյա սեփականատերերը խնդրել էին «Ռոսիա-2022» («Россия-2022») պարտատոմսերով հայտարարել դեֆոլտ, քանի որ, ըստ նրանց, Ռուսաստանը չի վճարել $1,9 միլիոն եվրոյի իրենց հասանելիք լրացուցիչ տոկոսները: Ներդրողները պնդում էին, որ Ռուսաստանը պարտքը մարել է արտոնյալ ժամանակահատվածում (grace period), այլ ոչ թե սահմանված ժամկետում: Ըստ պարտատոմսերի փաստաթղթերի` սեփականատերերը կարող էին ակնկալել լրացուցիչ տոկոսներ ժամկետանցության համար, սակայն Ռուսաստանն այդ գումարը չի ներառել իր վճարման մեջ եւ չի փոխանցել գումարը ։ Ուստի, նրանց կարծիքով, Ռուսաստանին պետք է հայտարարվի դեֆոլտ։
Հաջորդաբար ՌԴ ֆինանսների նախարարությունը հայտարարեց, թե «Ռոսիա-2022» («Россия-2022») եվրապարտատոմսերով լրացուցիչ տոկոսների վճարման ուշացումը տեղի է ունեցել օտարերկրյա ֆինանսական միջնորդների գործողությունների պատճառով։

Միաժամանակ, ՌԴ ֆինանսների նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ պատրաստ է կարգավորել սեփականատերերի պահանջները՝ ամբողջությամբ կատարելով պարտատոմսերով ստանձնած պարտավորությունները։
Բացի այդ, Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ «Ռոսիա-2023», «Ռոսիա-2028», «Ռոսիա-2042», «Ռոսիա-2043» եվրապարտատոմսերով վճարային գործակալի գործառույթները փոխանցվել են Ազգային հաշվարկային դեպոզիտարիային։
Ինչպես հայտնի է արևմտյան վերլուծաբանները ՌԴ վերահաս դեֆոլտի մասին խոսում են ռուս-ուկարինական պատերազմի հենց առաջին իսկ օրից։ Նախապես հայտարարված ժամկետներն արդեն սպառված են և եթե արևմտյան վերծուծաբանների կանխատեսումներն իրականացված լինեին, ապա Ռուսաստանի տնտեսությունը վաղուց պետք է փլուզված լիներ։
Եբրբոնդերի տոկոսների չվճարման հետևանքով դեֆոլտի թեման կարծես թե սպառվում է, հիմա արդեն ՌԴ ոչ բարեկամ երկրների ուշադրության կենտրոնում վառելիքի գներն են։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին հայտարարել է, թե Միացյալ Նահանգները դաշնակիցների հետ քննարկում են ռուսաստանյան նավթը շուկայականից ցածր գնով գնելու հնարավորությունը։


Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Եվրոպայում դաշնակիցների հետ միասին տարբերակներ է փնտրում վառելիքի գները զսպելու համար, որոնք աճում են ուկրաինական հակամարտության և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին։ Զսպող քայլերից մեկը ռուսական նավթի էժան գնով ձեռքբերումն է։
<<Դուք ունեք խնդիր, որն ի հայտ է եկել հիմա, երբ Եվրոպան նախատեսում է էլ ավելի սահմանափակել ռուսաստանյան նավթի գնումները։ Ակտիվ մտորումներ են ընթանում, թե ինչ կարելի է անել՝ միգուցե, նույնիսկ գնել նավթը, բայց սահմանափակ գնով»,- Բայդենի խոսքերն է մեջբերել RBC-ն:

Եթե նման որոշում կայացվի, ապա Ռուսաստանը, ըստ Բայդենի, կպահպանի նավթ արտահանելու հնարավորությունը, սակայն «զգալիորեն ցածր գնով, քան ներկայումս սահմանվել է շուկայում»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակում ապրիլի 30-ին Եվրամիությունը համաձայնության էր եկել ռուսաստանյան նավթի ներմուծման մասնակի արգելքի շուրջ։ «Դա անհապաղ ընդգրկում է Ռուսաստանից նավթի ներմուծման ավելի քան երկու երրորդը, ինչը կրճատում է ֆինանսավորման հսկայական աղբյուրը»,- նշել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Իր հերթին, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել էր նավթի էմբարգոյի վերաբերյալ որոշումը, որի շնորհիվ Ռուսաստանից դեպի ԵՄ նավթի ներմուծումը մինչեւ տարեվերջ պետք է նվազեր մոտ 90%-ով։
Բայց արի ու տես մինև տարեվերջ սպասելու ռեսուրսն ԱՄՆ-ում և Եվրոպայում ավելի շուտ է սպառվել, քան Ռուսաստանում։ Ամեն դեպքում Ռուսաստանը դեռ չի հայտարարել, որ ինքն ընդունում է էժան նավթ վաճառելու Բայդենի առաջարկը։ Ի դեպ, եթե Կրեմլը համաձայնվի շուկայականից էժան գնով նավթ վաճառել ԱՄՆ-ին և Եվրոպային, ապա նավթ արտահանող մյուս երկրները կհայտնվեն շատ վատ վիճակում։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 1470 անգամ
Լրահոս
2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն Ազիզյան Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը օտարերկրացիներ են Տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել Трампа вывозили с саммита НАТО в контейнере для питания в самолёте Առեղծվածային մահվան դեպք. փողոցում դի է հայտնաբերվել․դեմքին եղել են արնանման հետքեր ԵՊՀ-ն Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով է անում Եսթեր Սահակյանը վերանշանակվել է Ազգային ու հոգևոր ինքնության զորացում. Վեհափառ Հայրապետն ընդունել է սփյուռքահայ երիտասարդների Տարաձայնությունները չպետք է հիմք դառնան Ռուսաստանի հետ թշնամության համար. Վրաստանի վարչապետ Երեկ Արագածոտնի մարզում վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է Չգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Կվերականգնվի Կիևյան կամրջով երթևեկությունը Նրանք, ովքեր ծաղրում են պատերազմի և Եկեղեցու հիշատակը, այլևս ոչ մի սրբություն չունեն․ Զախարովա Ռուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիների 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա»․ կալանավորվել են Դիմում եմ ընդդիմադիր ուժերին․ սա այն սահմանն է, որից այն կողմ լռությունը կարող է արդեն անդառնալի հետևանքներ ունենալ Գտել են մոլորված 12 քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկիի հետ Թուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք Տակա՛նք, մտա Թբիլիսի, այնտեղ մարդիկ լացում էին Ռուբեն Վարդանյանի համար․ Գառնիկ Դանիելյան (video) Ավետիք Չալաբյանի վիճակի մասին կնոջ բացահայտումները (video) «Սրանք արյունով, ինքնությամբ են ադրբեջանցի»․ հոգեբան (video) «Դըմփ-դըմփ-հու»- ն Նիկոլի և ՔՊ-ի «ուղեղի մեջ է» (video) Գեղամ Նազարյանն ինձ սարսափելի վիրավորանք է հասցրել․ մինչև վերջ գնալու եմ․․․ լրագրող Անի Գևորգյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am