Ահա եվ վերջ, Հայաստանի մի տարածքից մյուսը տեղափոխվելու համար ՀՀ քաղաքացիները պետք է օգտվեն Նախիջևանի տարածքից

Առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանի անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստը, երեկ Բրյուսելում հայտարարեց Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը` Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո: Թե կոնկրետ երբ և սահմանի որ հատվածում է լինելու այդ հանդիպումը` եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան չհստակեցրեց: «Քննարկումը բաց էր և արդյունավետ, մենք դիտարկեցինք հարցերի մի ամբողջ շրջանակ: Մանրամասն քննարկեցինք մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ ականազերծման, ձերբակալվածներին ազատ արձակելու ջանքերը և անհետ կորածների ճակատագրերը: Հետևյալ արդյունքներին ենք հասել. սահմանների հարցով համատեղ հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի կունենա միջպետական սահմանին առաջիկա օրերին, այն կքննարկի սահմանագծման և սահմանային անվտանգությունը լավագույնս ապահովելու հետ կապված բոլոր հարցերը», - ասաց Միշելը:

Սա, ըստ «Ազատության»՝ Միշել - Փաշինյան - Ալիև ձևաչափով արդեն երրորդ հանդիպումն էր Բրյուսելում, որը մեկնարկեց երեկ երեկոյան և ավարտվեց կեսգիշերն անց: Բանակցություններից հետո ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի առաջնորդները լրագրողների հարցերին չպատասխանեցին: Կարճ հայտարարություն արեց միայն Եվրոպական խորհրդի ղեկավարը, տեղեկացնելով` կողմերն ընդհանուր հայտարարի են եկել նաև տարածաշրջանի ճանապարհներն ու հաղորդակցության ուղիները բացելու վերաբերյալ: «Առաջնորդները համաձայնել են, որ անհրաժեշտ է ապաշրջափակել տրանսպորտային կապերը, և պայմանավորվել են, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, Հայաստանի տարբեր հատվածների միջև Ադրբեջանի տարածքով, ինչպես նաև, թե ինչ սկզբունքով են իրականացվելու միջազգային փոխադրումները երկու երկրների հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների միջոցով: Հատկանշական է, որ նրանք համաձայնել են սահմանային վարչարարության, անվտանգության սկզբունքների և տարանցման տուրքերի շուրջ», - նշեց Շառլ Միշելը: Եվրոպական խորհրդի ղեկավարը չհստակեցրեց` կոնկրետ ինչ սկզբունքներ են գործելու, միայն նշեց, որ փոխվարչապետերը պետք է առաջիկա օրերին է՛լ ավելի զարգացնեն Բրյուսելում իրենց առաջնորդների միջև ձեռք բերված այս պայմանավորվածությունները:

Նկատենք, որ մինչև վերջերս կողմերը հեռակա բանավիճում էին` ինչ սկզբունքներ են լինելու խաղաղության ապագա պայմանագրի հիմքում. Բաքուն, մասնավորապես, առաջարկել է սեփական հինգ կետերը` միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմամբ, Հայաստանն էլ՝ հակադարձել` դեմ չէ, բայց համապարփակ կարգավորման համար պետք է նաև Ղարաբաղի կարգավիճակի, այնտեղ ապրող հայերի անվտանգության ու իրավունքների հարցերը քննարկվեն: Օրեր առաջ «Ազատության» հարցմանն ի պատասխան Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, թե Բաքուն հայկական կողմի առաջարկը դեռ չի ընդունել:

Ահա, այս ուղղությամբ որևէ առաջընթացի մասին չհաղորդվեց նաև երեկվա երկարատև բանակցություններից հետո: Ընդամենը Շառլ Միշելից հնչեց սեփական տեսակետը. «Ես ընդգծեցի երկու կողմի համար, որ իմ համոզմամբ՝ անհրաժեշտ է, որ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը ևս անդրադարձ կատարվի»:
Այսինքն՝ վերջակետ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման սկզբունքի հնարավորությունների վրա: Գոնե Միշելի հայտարարության համատեքստում՝ դա է հասկացվում:

Այսինքն, «Ադրբեջանի կազմում՝ էթնիկ հայ բնակություն», սա էր երեկվա բանակցությունների մեխը, որը ևս մեկ անգամ փաստում է Փաշինյանի իշխանության դիվանագիտական տապալումը:

Փաշինյան-Ալիև բրյուսելյան բանակցություններից մեկ օր անց՝ երեկ երեկոյան Երևանն ու Բաքուն գրեթե միաժամանակ հրապարակեցին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների կազմը։ Ե՛վ Հայաստանի, և՛ Ադրբեջանի պարագայում հանձնաժողովները գլխավորում են փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, որոնք նաև տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ՝հայ-ադրբեջանա-ռուսական հանձնաժողովների անդամներ են։ Հանձնաժողովների առաջին նիստը կկայանա առաջիկա օրերին՝ հայ-ադրբեջանական միջպետական սահմանին։
Հայկական հանձնաժողովի կազմում ևս 11 պաշտոնյա է ընդգրկվել՝ արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության ու տարածքային կառավարման նախարարների, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալները, Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը։

Ադրբեջանական հանձնաժողովում, բացի Մոստաֆաևից, ընդգրկվել են ևս 22 գերատեսչությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նախիջևանի փոխվարչապետը, վեց փոխնախարարներ, Պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալը, Պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալը, Արտաքին հետախուզության պետի տեղակալը, ինչպես նաև Ղազախի, Աղստաֆի, Թովուզի, Գեդաբեկի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Ղուբաթլուի ու Զանգիլանի շրջանների ղեկավարները։
Կիրակի Փաշինյան-Ալիև բանակցությունները հյուրընկալած Եվրոպական խորհրդի նախագահը ոչ միայն հանձնաժողովի առաջիկա հանդիպման մասին էր հայտնել, այլ նաև տեղեկացրել, որ առաջնորդները համաձայնել են բացել հաղորդակցության ուղիները, այդ թվում՝ պայմանավորվել, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի, ինչպես նաև Հայաստանի տարբեր մասերի միջև՝ Ադրբեջանի տարածքով։

Երեկ «Արմենպրեսի» հետ զրույցում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պարզաբանել է, թե ինչ է նշանակում հաղորդակցություն «Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով, և Հայաստանի տարբեր մասերի միջև Ադրբեջանի տարածքով»։ Ըստ Գրիգորյանի, «օրինակ, Հայաստանի քաղաքացիների և բեռների համար Երասխից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով հնարավոր լինի հասնել Մեղրի և հակառակ ուղղությամբ, այն նույն սկզբունքների շրջանակում, ինչ Ադրբեջանի քաղաքացիները և բեռները Հորադիզից Հայաստանի տարածքով կարող են հասնել Նախիջևան»:

Հարցին, թե Հայաստանի քաղաքացիները ինչո՞ւ պիտի Հայաստանի մի տարածքից մյուսը տեղափոխվելու համար օգտագործեն Նախիջևանի տարածքը, Գրիգորյանը պատասխանել է, որ Հայաստանի հյուսիսը հարավին կապող երկաթուղին անցնում է Նախիջևանով: ԱԽ քարտուղարն, այնուամենայնիվ, չի հստակեցրել, թե այս հաղորդակցության դեպքում մաքսային և սահմանային վերահսկողության ինչ սկզբունքներ պետք է գործեն։ Արմեն Գրիգորյանը հիշեցրել է, որ նույն համատեքստում քննարկվում է նաև ՀՀ-ից Նախիջևանի տարածքով Իրան ու Ադրբեջանի արևելյան հատվածներով դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ տրանսպորտային կապի հարցը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3758 անգամ
Լրահոս
Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am