Աննա Հակոբյանին ասեք, որ ինքը չի կարող որոշել՝ Գավառում համալսարան լինի՞, թե՞ ոչ

Կառավարությունը մայիսի 19-ի նստում հաստատեց Գավառի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում Ռուզաննա Հակոբյանի ընտրության արդյունքները: Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան՝ կառավարությունը հաստատում է բոլոր պետական բուհերի ռեկտորների ընտրության արդյունքները՝ 5 տարի ժամկետով:

«Գավառի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի ընտրությունը տեղի էր ունեցել 2022 թվականի մայիսի 4-ին: Այս ընթացակարգային որոշմանն անդրադառնալու կարիք թերևս չէր լինի, եթե մինչև ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը տեղի ունեցած չլիներ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցելությունը Գավառի պետական համալսարան։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 13-ին այցելել է Գեղարքունիքի մարզ։

Առաջին կանգառը Գավառի պետական համալսարանն է եղել։ Աննա Հակոբյանը ծանոթացել է մարզում միակ բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության 29-ամյա պատմությանը, ձեռքբերումներին, մարզի գիտակրթական կյանքում խաղացած դերին, միջազգային համագործակցությանը։ «Վարչապետի տիկինը շփվել է ուսանողների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։ Պետական համալսարանում գործում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսներին նվիրված լսարան։ Խոսելով պատերազմում զոհված հերոսների հիշատակը հարգելու և նրանց առաջ մեր պարտքը կատարելու մասին՝ Աննա Հակոբյանը նշեց, որ հարգանքի լավագույն դրսևորումը հանուն մեր երկրի ամենօրյա ազնիվ ու արդար աշխատանքն է: Հայրենասիրության այս ընկալումը պետք է սկսի յուրաքանչյուրից և վարակիչ դառնա մյուսների համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Տիկնոջ՝ Գավառի համալսարան կատարած այցի ընթացքում, սակայն, տեղի է ունեցել սկանդալային միջադեպ, որի մասին պաշտոնական տեքստում բնականաբար նշված չէ։ Աննա Հակոբյանը, մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ, այցելել է Գավառի պետական համալսարան՝ դասախոսություն լսելու։ Ըստ Yerevan Today կայքի՝ 44-օրյա պատերազմի զոհերի անվան լսարանում դասի ժամանակ երիտասարդ դասախոսը, որը հայտնի է որպես հայրենասեր մարդ ու սիրված է ուսանողների կողմից, ասել է, որ ղարաբաղյան պատերազմներում զինվորները տվեցին ամենակարևորը՝ կյանքը։

Աննա Հակոբյանը, հավանաբար դժգոհելով, որ իր ներկայությամբ ոչ թե իրեն են փառաբանում, այլ պատերազմի հերոսներին, ընդհատում է և ասում, որ համամիտ չէ, 20 տարի շարունակ դաստիարակվել է կաշառակեր սերունդ, նախկինների ժամանակ էլ են եղել զոհեր, ինչո՞ւ այդ մասին չի խոսվում և այլն։ Դասախոսը պատասխանում է, որ իրենք տարբեր բաների մասին են խոսում, թեման ղարաբաղյան 44-օրյա պատերազմն է և շեշտում է, որ եթե տիկինն ավելի քիչ զբաղվի դեմագոգիայով, կհասկանա, թե ինչի մասին է դասախոսությունը։ Հղում անելով ականատեսների վրա՝ կայքը գրում է, որ բանավեճն ընդհատել է ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը՝ փորձելով կրքերը հանդարտեցնել, սակայն Աննա Հակոբյանը ռեկտորին սաստել է, թե ինչպե՞ս ես համարձակվում իրեն ընդհատել։

Դասախոսը հայտարարում է, որ իր համար տհաճ է Աննա Հակոբյանի հետ նույն լսարանում գտնվել, և կոչ է անում ուսանողներին, որ ով իրեն համախոհ է՝ դուրս գա լսարանից։ Լսարանը դատարկվում է, մնում են մի քանի հոգի և Աննա Հակոբյանը՝ թիկնապահների հետ միասին։ Նա ևս դուրս է գալիս լսարանից՝ տեսնելով, որ մարդ չկա։
Ասում են, որ լսարանից դուրս գալով՝ Աննա Հակոբյանը հայտարարում է, թե Գավառին համալսարան պետք չէ, բուհը պետք է փակվի, իսկ գավառցիները կթվորուհի դառնան։

Հատկանշական է, որ միջադեպի փաստը բուհի ղեկավարությունը չի հերքել՝ նշելով, թե համալսարանում կա բազմակարծություն։ Թե հետագայում ինչպիսի ճակատագիր կունենա Գավառի համալսարանը, իհարկե ցույց կտա ժամանակը։ Բայց որ Աննա Հակոբյանն ու իր ամուսինը չեն կարող և չպետք է որոշեն՝ Գավառն ունենա՞ համալսարան, թե՞ ոչ, գավառցին դառնա հայրենասեր մասնագետ, թե <<կթվորուհի>> սա միանշանակ է։ Ի դեպ, կթվորուհի դառնալը ամոթ բան չէ, շատ ավելի ամոթալի ու անպատվաբեր է կթվորուհուց ցածր արժեհամակարգով անձանց կողմից պետություն ղեկավարելը և մի ողջ սերնդի դավաճանաբար մահվան դատապարտելը։

Աննա Հակոբյանը չարաչար սխալվում է, եթե կարծում է, թե ինքն ավելի բարձր մարդ է, քան Գեղարքունիքի մարզի միջին վիճակագրական կթվորուհին։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 4920 անգամ
Լրահոս
«Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջները»՝ Դավիթ Սանամյանը Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը․ քաղաքագետ Փաշինյանը ակնարկում է ադրբեջանցի տեռորիստի հնարավոր հանձնման և գերիների հետ չփոխանակելու մասին 225 հազար դոլարի նոր անշարժ գույքեր Կենտրոնում, 36 մլն դրամ եկամուտ, 30 հազար դոլար հաշվին․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ Սուրեն Պապիկյանը. «Արմլուր» Պուտինի և Փաշինյանի հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ նախատեսված չէ. Ուշակով Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավորին նոր գործեր չեն մակագրվի՝ մինչև դեկտեմբեր. «Փաստինֆո» Կիևը ներողություն է խնդրել Սեուլից, սակայն այն բավարար չէ. Չո Հյոնի Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում է ընդունել Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին ու տեղակալ Լևոն Մարգարյանին կարգապահական տույժի ենթարկել ԵԽԽՎ-ում նկատել են Հայաստանում ընտրությունների արդյունքների լեգիտիմության խնդիրը. Արամ Վարդևանյան Կասպից ծովում 14 զինծառայողի մահից հետո Ղազախստանում ձերբակալվել է Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ցույցերին շուրջ 86 հազար մարդ է միացել Գուտերեշն ԱՄՆ-ին, Իսրայելին և Իրանին կոչ է արել դադարեցնել հակամարտությունը և վերադառնալ բանակցություններին ՊՆ–ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. փաստաբան Ադրբեջանում զբաղվում են նոր «սաֆարովներ» ծնելով․ Գառնիկ Դավթյան Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կփորձի հարձակվել Իսրայելի վրա՝ ընտրությունների վրա ազդելու համար Հայաստանը փորձում է Ռուսաստանի վրա բարդել ռшզմական բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Գեղարքունիքում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am