Ինձ թվում է՝ թուրքերի ու ՔՊ-ի տեքստերը նույն տեղում են գրվում. Իշխան Սաղաթելյան
Գայի պողոտայից դեպի Ֆրանսիայի հրապարակ շարժվող երթի ժամանակ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարություններին։
Նշենք, որ Բայրամովը մեղադրել է հայկական ընդդիմությանը, թե նրանք երկիրն անդունդ են տանում, ու շեշտել է, թե գրեթե 30 տարի կեղծ խոստումներ են տվել հայ ժողովրդին։
«Քիչ առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարությամբ է հանդես եկել։Նա ասում է նույն տեքստերը, ինչ Նիկոլը, Քոչարյան Անդոն, Ալեքսանյան Վահագը, Թորոսյան Արսենը ու մի շարք ՔՊ-ական պատգամավորները: Ինձ թվում է՝ թուրքերի ու ՔՊ-ի տեքստերը նույն տեղում է գրվում»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի ԱԳ նախարարն ասում է, որ Հայաստանում ընդամենը 5-6 հազար մարդ է պայքարում Արցախի համար, Արցախի հարցը փակված է, և դա կեղծ օրակարգ է։
Սաղաթելյանի խոսքով` իրենց պայքարը հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն հայրենիքի և հանուն վաղվա ապագայի է։
